IT
Երևանում մեկնարկեց Digitec Expo-ն
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում բացվել է Digitec Expo ամենամյա ցուցահանդեսը, որն անցկացվում է 16-րդ անգամ։ Expo-ն անցկացվում է DigiWeek2021-ի շրջանակներում։ Expo-ին մասնակցում են ավելի քան 100 ընկերություններ, որոնք զբաղեցնում են ավելի քան 1400 քմ տարածք։ Այս Expo-ն նախորդներից ամենախոշորն է։ Նշենք, որ DigiWeek-ը մեկնարկել է հոկտեմբերի 27-ին ու շարունակվելու է մինչև նոյեմբերի 3-ը։ Այս միջոցառման…
Շրջանառությունը կազմել է 200 մլրդ․ Արշակյանը մասնակցել է ինժեներական թեմայով միջոցառմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 21-ին Երևանում մասնակցել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Նախարարը հայտարարեց՝ ՀՀ-ում առնվազն 10 մլրդ դոլարանոց ավելի քան 5 ընկերություն ունենալու նպատակի մասին Նախագահը…
Լիտվա է մեկնել Գնել Սանոսյանը․ նա կմասնակցի միջազգային համաժողովի
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Գնել Սանոսյանը մեկնել է Լիտվա՝ այդ երկրի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հրավերով։ Սանոսյանը այսօր կմասնակցի «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին, որի ընթացքում նաև հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսված է նաև Սանոսյանի հանդիպումը Սկուոդիսի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն քաղաքական և տնտեսական արդի հիմնախնդիրները։
Նախարարը հայտարարեց՝ ՀՀ-ում առնվազն 10 մլրդ դոլարանոց ավելի քան 5 ընկերություն ունենալու նպատակի մասին
Մեկնարկել է «Հայաստան՝ ինժեներական շաբաթ 2021» միջոցառումը, որի բացման ժամանակ խոսքով է հանդես եկել Բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ Նա նշեց, որ իրենք մտադիր են մինչև 2025 թվականը հասնել նրան, որ Հայաստանում լինի առնվազն 10 միլիարդ դոլար արժողությամբ ավելի քան 5 ընկերություն։ Խաչատուրյանն ասաց, որ սրանք տպավորիչ թվեր են ու պահանջում են գործին պատասխանատու…
Facebook-ը հաջորդ շաբաթ կփոխի անվանումը
Facebook ընկերությունը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել անվանումը ու դա անել այնպես, որ նոր անվանումը կապ ունենա ընկերության բռնած ճանապարհի՝ «Մետատիեզերքի» հետ ու արտացոլի այդ ուղղվածությունը։ Այս մասին հայտնում է Verge պարբերականը։ Նշվում է, որ նոր անվանումը գաղտնի է պահվում։ Ըստ աղբյուրի՝ անվանափոխության գաղափարը Մարկ Ցուկերբերգը կքննարկի հոկտեմբերի 28-ին նախատեսված Facebook Connect ամենամյա համաժողովի ժամանակ։
Facebook-ին տուգանել են ավելի քան 14 մլն դոլարով
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Facebook ընկերությանը տուգանել է ավելի քան 14 միլիոն դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք WSJ-ից։ Նշվում է, որ նման որոշման հիմք է հանդիսացել՝ Facebook-ի կողմից օտարերկրացիներին վարձելը՝ ամերիկացի աշխատողների փոխարեն, որի հետևանքով խախտվել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու կանոնները։ Բանն այն է, որ մինչև վիզայով օտարերկրացի աշխատանքի ընդունելը, ընկերությունը նախ պետք է համոզվի, որ…
Նախագահը երազում է Հայաստանը դարձնել արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում մասնակցել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Facebook-ում իրավապաշտպաններն ու լրագրողները կլինեն ավելի պաշտպանված Իրանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում ««Elettronica Group»-ը պաշտպանության, կիբերանվտանգության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար ընկերություններից է: Ընկերությունը մեծ ռեսուրսներ է օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր…
Facebook-ում իրավապաշտպաններն ու լրագրողները կլինեն ավելի պաշտպանված
Facebook ընկերությունը որոշել է ուժեղացնել սոցցանցում իրավապաշտպանների և լրագրողների պաշտպանվածությունը ծաղրից ու հետապնդումներից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ այդպիսի մարդիկ իրենց գործունեության բերումով անընդհատ գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում և պարբերաբար ոտնձգությունների են ենթարկվում։
Իրանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքից։ Ճապոնիայի փորձը մեր համար օրինակելի կարող է լինել․ ԲՏԱ նախարարը՝ դեսպանին Պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն ու ԲՏԱ նախարարը զրուցել են Երևանում նախատեսվող STARMUS…
Facebook-ն ամենաքիչ սիրված սոցցանցերից է դեռահասների շրջանում
Ամերիկացի դեռահասների շրջանում հետաքրքիր հարցում է անցկացվել․ նրանց հարցրել են, թե որոնք են իրենց սիրված սոցիալական ցանցերը։ Այսպիսով, հարցվածների միայն 2 տոկոսն է ասել, որ Facebook-ն ու Twitter-ը սիրելի հարթակներ են։ Այս մասին ասվում է Piper Sandler ընկերության անցկացրած հետազոտությունում։ Նշվում է, որ հարցվածների 35 տոկոսը սիրված հարթակ է համարել Snapchat-ը, 30 տոկոսը՝ Tik Tok-ը,…
Google-ը Աֆրիկայում 1 միլիարդ դոլարի ներդրում կանի
Google ընկերությունը առաջիկա 5 տարիներին մտադիր է Աֆրիկայում ավելի էժան և արագ ինտերնետ հասանելիության ապահովման ծրագիր իրականացնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ Google-ն այս ծրագրի իրականացման համար նախատեսում է շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարել մայրցամաքում։ Բացի սա, Google-ը նաև մտադիր է 10 միլիոն դոլարի ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել աֆրիկական որոշ երկրների…
Վերջին օրվա ընթացքում Facebook-ի արժեթղթերի գինը աճել է
Facebook սոցիալական ցանցի վերջին գլոբալ խափանումը պատճառ էր հանդիսացել ընկերության արժեթղթերի գնի կտրուկ անկման, որի հետևանքով Մարկ Ցուկերբերգը կորցրել է 6 միլիարդից ավել գումար։ Սակայն նախորդ օրվա ընթացքում ընկերության արժեթղթերի գինը աճ է գրանցել ու կամաց վերադառնում է նախորդ ցուցանիշին։ Այս մասի տեղեկանում ենք Նյու Յորքի ֆոնդային բորսայից։ Այսպիսով՝ Facebook-ի արժեթղթերը աճել են 6,73 դոլարով…
Ինչո՞ւ էր խափանվել Facebook-ի աշխատանքը
Facebook ընկերության ինժեներների թիմը փորձել է բացատրել, թե ինչի պատճառով է տեղի ունեցել ժամեր տևած խափանումը։ Տարածած հայտարարության մեջ ասվում է, որ տեղի են ունեցել գլխավոր երթուղիչների (маршрутизатор) փոխդասավորվածության փոփոխություններ ու արդյունքում ստացվել է այնպես, որ սերվերների միջև ցանցային տրաֆիկը խափանվել է և ընդհատվել է հաղորդակցությունը։ Հատկանշական է, որ ըստ Facebook-ի ներկայացուցիչների, խափանման հետևանքով օգտատերերի…














