list am
Մարտի 3-ից խաղադաշտ դուրս չեկած Գևորգ Ղազարյանը վերադարձել է շարքեր՝ «Լամիայի» կազմում։ Հայազգի կիսապաշտպանը Հունաստանի Սուպերլիգայի հետնապահների խմբի 6-րդ տուրի ՕՖԻ-ի հետ խաղում մտել է փոխարինման երկրորդ կեսի ամենասկզբում։ Նշենք, որ Ղազարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում ենք կիպրական ԱԵԼ-ին, ու հայ ֆուտբոլիստը վարձավճարով է «Լամիայում»։ Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի վերջին…
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1089 նոր դեպք, ապաքինվել են ևս 1489-ը։ Այս մասին հայտնում են StopCov.ge կառավարական հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 321919 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 300989-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4281 պացիենտներ, որոնցից 18-ը անցած 24 ժամերի ընթացքում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին, ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության…
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը` մայիսյան եռատոնի կապակցությամբ. «Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը: Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ կարողացանք հաղթահարել…
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվում է զորահանդես՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին։ Այն ուղիղ եթերով կարող եք դիտել ստորև։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել և խոնարհվել Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Ռուսաստանաբնակ հայազգի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը արձագանքել է այն խոսակցություններին, որ իրենով հետաքրքրված է «Լոկոմոտիվը»։ «Ես ու թիմս կարևոր խաղ ունենք «Դինամոյի» հետ: Մենք միայն սրա մասին ենք մտածում: Լուրերը շարունակում են մնալ մամուլում: Եկեք խաղանք վերջին խաղը, ապա կտեսնենք, թե ինչպես կլինի ապագան», – ասել է Տիկնիզյանը: Հիշեցնենքն, որ Տիկնիզյանն այս պահին հանդես է գալիս…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը միացել է «Անմահ գունդ» խորագրով միջազգային ակցիայի շրջանակում Հայաստանում անցկացվող «Անմահ գունդ» առցանց արշավին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ նաև լուսանկարներ են հրապարակվել։ Նշվում է, որ արշավի նպատակը Մեծ հաղթանակի օրվա խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու փոխանցումն է հաջորդ սերունդներին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» պանթեոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի շիրիմներին, հարգանքի տուրք մատուցեց Արցախյան գոյամարտում տարբեր տարիներին ընկած նահատակների հիշատակին:
Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219270 դեպք, որոնցից 204578-ն` առողջացած, 4234-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք: Ունենք 457 առողջացած և 9 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է…
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ․ «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սա մեծ տոն է, որով մենք արդարացիորեն հպարտանում ենք։ Մենք այն մշտապես նշել և շարունակելու ենք նշել, քանզի հսկայական է եղել հայ ժողովրդի ներդրումը 20-րդ դարի արհավիրքի՝…
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է: Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ: Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար: Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ: Նրանք հաղթեցին շուրջ 30 տարի առաջ Շուշին ազատագրելով: Նրանք հաղթեցին ավելի…
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում: Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ նմանատիպ խմբեր աշխատում են Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն մոլի կայանատեղիում: Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ «Աստրազենեկա» և թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով: Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել…
Արա Արայանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հորինված հաղթանակը: Ինձ միշտ հետաքրքրել է, ինչու՞ Արցախյան առաջին պատերազմի ավարտը չզգացվեց, այն օրերին չեղավ ոչ մի ցնծություն: Նույնիսկ հրադադարից մի քանի տարի անց խոսք չկար ”հաղթանակի” մասին: Հետո սկսվեց шапкозакидательство ն, մայիսի 8 ը կպցրեցին մայիսի 9-ի պոչից դարձրին ”եռատոն”: Տգետների մի խումբ դարձավ հերոս ու գեներալ,…
«Արցախպրես»-հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից մայիսի 8-ին պետական պաշտոնյաների, զինվորականների ու հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր: Մինչ այդ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել ժամերգություն, որից հետո եկեղեցու զանգերի ղողանջների ներքո մեկնարկել է խաչերթը՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի…