fbpx
Հասարակություն

Ինչու՞ Արցախյան առաջին պատերազմի ավարտը չզգացվեց, այն օրերին չեղավ ոչ մի ցնծություն

Արա Արայանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հորինված հաղթանակը:
Ինձ միշտ հետաքրքրել է, ինչու՞ Արցախյան առաջին պատերազմի ավարտը չզգացվեց, այն օրերին չեղավ ոչ մի ցնծություն: Նույնիսկ հրադադարից մի քանի տարի անց խոսք չկար ”հաղթանակի” մասին: Հետո սկսվեց шапкозакидательство ն, մայիսի 8 ը կպցրեցին մայիսի 9-ի պոչից դարձրին ”եռատոն”: Տգետների մի խումբ դարձավ հերոս ու գեներալ, երկիրը դարձավ դրանց գերին, տաղանդավոր ու ստեղծագործ քաղաքացիները հեռացան Հայաստանից, ծաղկեցրին օտար երկրները: Մեզ դարձրին ազերիներին հավասար, նրանց հետ ոչ միայն իրական պատերազմի, այլ ”մշակութաին պատերազմի” մեջ ներքաշվեցինք, ազերուց կերտեցինք ազգ, նրանց տվինք ինքնություն, ինչն ամենա ամոթալին էր:

20-30 տարի հայ քաղաքական էլիտաները, մաուզերիստ-խմբապետերն ու երեք նախագահ կոչվածներն իրենց ոհմակներով շնագայլերի պես ծվեն ծվեն արեցին այդ ”հաղթանակը”: Գզվռտոց դափնիների համար, ո՞վ կազմակերպեց, ո՞վ իրագործեց, մեկը հերոս, մյուսը սպարապետ, հող գրավող ու հողատու… Հայաստանն ու Հայ ժողովուրդը տոտալ շրջափակման մեջ գտնվելով դեգրադացվեց, մոլորվեց և այդպես էլ չհասկացավ ինչ է կատարվել և կատարվում:

Իրականում այդ շնագայլերի ոհմակը առաջին իսկ օրից գիտեր այդ ”հաղթանակի” պատմությունը: Այն որ այդ ”հաղթանակը” ադրբեջանական 7 շրջանների հետ միասին ահռելի ծանր բեռի պես դրեցին Հայաստանի ու Հայ ժողովրդի ուսերին, որպեսզի բան ու գործ թողած, ողջ էներգիան մսխենք մի անիմաստ գործի վրա: Արցախյան վերջին պատերազմը կամաց կամաց բացում է այս կեղծիքի կծիկը: Հասկանալի է դառնում, որ ”Հաղթանակը” մեր շալակը տվեցին, որպեսզի ազգովի դառնանք ռուսական պրոքսի, գերի ու ստրուկ, մնանք շրջափակման մեջ: Մեր երկիրը ոչ մի օգուտ չքաղեց այդ հաղթանակից: 7 շրջանները դարձան թալանի տարածք, հանուն այդ շրջանների պահպանության խեղվեցին ու զոհվեցին հազարավոր հայ զինվորներ :

Երկար կարելի է խոսել այդ ”հաղթանակի” թողած հետքերի մասին: Ահռելի գին վճարեցինք այդ մոլորության դիմաց: Երեխայի պես խաբվեցինք, հող-հող խաղացինք, ֆիդայական գեղջկությամբ տարվեցինք և այդ արանքում շեղվեցինք մի մեծ տիեզերական ճանապարհից ու պռոցեսից: Մենք երբեք այսպիսի ֆիզիկական ու բարոյական շրջափակման մեջ չէինք եղել, ոչ մի թշնամի ու նվաճող երբեք մեզ գաղութի պես փշալարերի արանքում չէր շրջափակել: Հայ ժողովուրդը տիտանական, մարդկային պատմության մեջ նախադեպը չունեցող սխրանք էր գործել: Ցեղասպանությունից փրկված 800-900 հազար մարդով հասցրել էր 70 տարում Սովետակն Հայաստան ու Սփյուռք կերտել: Եկավ Սովետական գաղութից պոկվելու և արագ զարգացման պահը ու մեկը մյուսի հետևից ստացանք երկրաշարժ ու Ղարաբաղ: Հայաստանի ու Սփյուռքի ողջ ռեսուրսը մսխեցինք կեղծ հաղթանակի վրա, այն ինչ այդ ողջ ընթացքում երկրի ղեկավարները դրսում բանակցում էին հողերի վերադարձի մասին, իսկ երկրի ներսում գեղջկական հայրենասիրություն էին քարոզում:

Այն հաղթանակը, որ մեզ քարոզել են, իրականում չի եղել: Պատճառ չկա այսօր նեղսրտելու համար, չի կարելի կորցնել այն ինչ չես ունեցել: Ամենա մեծ կորուստը մեր ազգի լավագույն տղերքն էին, որ տվեցին իրենց կյանքը: Հայաստանի ու Հայ ժողովրդի չարած գործերն են մեծ կորուստը, մեր արժեհամակարգի ու կենսակերպի այլանդակումն է մեծ կորուստը: Թե չէ, ”հաղթանակ” ու կռիվ-կռիվ խաղալը վայել չէ հասուն ազգերին:

Իրականում, մեր անցած ուղղին ամբողջությամբ հաղթանակ է, լույսի հաղթանակ: Սա պետք է հասկանալ առանց որևէ պաթոսի, քանզի իրականություն է, օբյեկտիվ գնահատական: Մենք լուսավոր ու ստեղծագործ ժողովուրդ ենք, գլոբալ ժողովուրդ ենք: Հայ Ժողվրդին երբեք հնարավոր չէ հաղթել, սա էլ եմ առանց որևէ պաթոսի ու էմոցիաների ասում:

Մենք ոչ մի ազգի ու պետության պրոքսի գործիքն ու զինվորը չենք, մեր միսսիան ուրիշ է…
Մեր ուղին Հաղթանակ է, միշտ շարունակվող…»,- ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ