Marca

  • Սիմեոնեն խոսել է Տորրեսի մասին ու անվանել նրան բացարձակ լեգենդ

    Սիմեոնեն խոսել է Տորրեսի մասին ու անվանել նրան բացարձակ լեգենդ

    «Ատլետիկո» Մադրիդ գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է կարիերան ավարտած հարձակվող Ֆերնանդո Տորրեսի մասին։ «Ֆերնանդոն շատ խելացի խաղացող է, ֆուտբոլային բացարձակ լեգենդ։ Նա իր համառ աշխատանքի ու մյուսներին հարգելու շնորհիվ արժանացել է իր տեղին սպորտի պատմության մեջ։ Տորրեսը հիանալի մարդ է ու հիանալի ֆուտբոլիստ», – Սիմեոնեի խոսքերը փոխանցում է Marca-ն։

  • Ռեյնան համաձայն է տեղափոխվել Ռեալ

    Ռեյնան համաձայն է տեղափոխվել Ռեալ

    «Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնան համաձայնել է տեղափոխվել «Ռեալ»։ Մադրիդյան ակումբը 36-ամյա իսպանացուն դիտարկում է որպես Կեյլոր Նավասին փոխարինողի, որը մտադիր է լքել ակումբը, հայտնում է Marca-ն։ «Միլանը» ևս չի ցանկանում բաց թողնել փորձառու դարպասապահին։ Ռեյնան միլանյան ակումբում տարեկան 6 մլն եվրո է վաստակում, ու իտալական ակումբը մտադիր է բաց թողնել «թանկարժեք» դարպասապահից։ Պեպեն անցյալ մրցաշրջանում…

  • Ես հույս եմ կապում Նավասի հետ․ Զիդան

    Ես հույս եմ կապում Նավասի հետ․ Զիդան

    Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի երկրորդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղի նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի շարք թեմաների: Այս մասին հաղորդում է Marca-ն։ «Չեմ կարող պատկերացնել «Ռեալը» առանց Նավասի: Ես նրա հեռանալու մասին չեմ մտածում: Նա միշտ էլ շատ կարևոր ֆուտբոլիստ է եղել մեզ համար: Կեյլորը ինձ չի…

  • Մեսսին դժգոհել է Բարտոմեուից Նեյմարի տրանսֆերի պատճառով

    Մեսսին դժգոհել է Բարտոմեուից Նեյմարի տրանսֆերի պատճառով

    «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին դժգոհել է ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուից։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։ Նշվում է, որ Բարտոմեուն հանդիպել է թիմի ֆուտբոլիստներին ու պատմել Նեյմարի վերաբերյալ բանակցությունների մասին։ Նա հայտնել է, որ 140 միլիոն եվրո է առաջարկել ՊՍԺ-ին, բայց ֆրանսիական ակումբը մերժել է առաջարկը։ Նախագահը նշել է, որ ամեն ինչ կանի բրազիլացուն ձեռք բերելու…

  • Ովքեր կարող են փոխարինել Կեյլոր Նավասին՝ ըստ Marca-ի

    Ովքեր կարող են փոխարինել Կեյլոր Նավասին՝ ըստ Marca-ի

    Կեյլոր Նավասը մոտ է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն: «Արքայական» ակումբը նոր դարպասապահ է փնտրում։ Նպատակը այն է, որ այնպիսի մեկն ընտրվի, որը ուրախ կլինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը լինել։ Ըստ MARCA-ի՝ այս պարագայում «Արքայական» ակումբի համար հնարավոր տարբերակներ կարող են լինել 4 դարպասապահներ։ 1. Պեպե Ռեինա (36) Ռեինան մինչ այս հիանալի կարիերա է ունեցել, իսկ այժմ «Միլանի»…

  • Ռեալը առաջ է անցնում Նեյմարի համար մղվող պայքարում․ Marca

    Ռեալը առաջ է անցնում Նեյմարի համար մղվող պայքարում․ Marca

    Մադրիդի «Ռեալը» շարունակում է ակտիվանալ Նեյմարի համար մղվող տրանսֆերային պայքարում: «Արքայական» ակումբը, կարծես, առաջ է անցել իր երկու հիմնական մրցակիցներից՝ «Բարսելոնայից» և «Յուվենտուսից»: Վերջին մի քանի ժամերի ընթացքում համաշխարհային մամուլը կրկին ողողվել է Նեյմարի` Մադրիդ տեղափոխվելու լուրերով: Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները մեկնել են Փարիզ՝ 27-ամյա բրազիլացու հավանական տեղափոխությունը քննարկելու համար: Աղբյուրի տեղեկություններով՝…

  • Ռեալի հարձակվողը կմնա ակումբում․ Marca

    Ռեալի հարձակվողը կմնա ակումբում․ Marca

    «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա մադրիդյան ակումբից։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Դիասի ծառայություններով հետաքրքրված էր «Մոնակոն»։ Ակումբը պատրաստ էր 30 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի դիմաց, բայց «Ռեալը» հրաժերվել է վաճառել Դիասի տրանսֆերը։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբն այս պահին փորձում է ձեռք բերել անգլիական «Լեսթերի» հարձակվող Իսլամ Սլիմանիին։

  • Ֆուտբոլում փողի դերը շատ է մեծացել․ Ռոնալդու

    Ֆուտբոլում փողի դերը շատ է մեծացել․ Ռոնալդու

    «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է տրանսֆերների գնի աճի մասին և նշել, որ ներկայիս ֆուտբոլը տարբերվում է անցալի ֆուտբոլից։ «Ժամանակակից ֆուտբոլում դժվար է հաշվարկներ կատարել։ Մեծ խաղադրույք է արվում պոտենցիալի վրա: Ֆուտբոլը հիմա տարբերվում է անցյալի հետ համեմատած։ Եթե մի կողմ թողնենք Ժոաո Ֆելիշի տեղափոխությունը, այժմ ցանկացած ֆուտբոլիստ արժե 100 միլիոն, նույնիսկ ոչինչ ցույց չտալով։…

  • Կամաչոն հայտնել է, թե ինչու Մեսսին լավագույնը չէ իր համար

    Կամաչոն հայտնել է, թե ինչու Մեսսին լավագույնը չէ իր համար

    «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն բացատրել է, թե ինչու «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ իր համար: Այս մասին հայտնում է Marca-ն։ «Մեսսին շատ լավ ֆուտբոլիստ է, բայց դու չես կարող լինել լավագույնն աշխարհում կամ պատմության մեջ, եթե չես հաղթում Աշխարհի առաջնությունում: Ո՛չ, առանց աշխարհի գավաթի Մեսսին…

  • Բեյլն օգնել է մեզ տիտղոսներ նվաճել. Կազեմիրո | Marca

    Բեյլն օգնել է մեզ տիտղոսներ նվաճել. Կազեմիրո | Marca

    Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է թիմակից Գարեթ Բեյլի մասին «Սելտայի» դեմ խաղից հետո (3-1)։ «Բեյլը գոլի հեղինակ է դարձել բազմաթիվ եզրափակիչներում։ Նա վայելում է մեր հարգանքը ու պետք է խաղա։ Նա մեծագույն ֆուտբոլիստ է ու շատ կարևոր է մեզ համար։ «Բարսելոնայի» պարտությու՞նը։ Դա ոչինչ չի փոխում։ Մենք մտածում ենք մեր ֆուտբոլի ու մեր խաղերի…

  • Նա ինձ ասաց, որ երջանիկ է․ Տիտեն խոսել է Նեյմարի հետ

    Նա ինձ ասաց, որ երջանիկ է․ Տիտեն խոսել է Նեյմարի հետ

    Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն պատմել է իր ու Նեյմարի խոսակցության մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել ֆուտբոլիստի որոշում կայացնելու մասին։ «Հարցրեցի՝ ինչպես է այս իրավիճակն ընդունում, պատասխանեց․ «Ես հանգիստ եմ, գիտեմ, որ բանակցություններ են ընթանում, հիմա սպասում եմ ՊՍԺ-ի որոշմանը»։ Նա ինձ ասաց, որ երջանիկ է։ Արդեն մարզվում է, բայց տակտիկական պարապմունքներով չի զբաղվում,…

  • Մեսսին բաց կթողնի Լա Լիգայի մեկնարկը

    Մեսսին բաց կթողնի Լա Լիգայի մեկնարկը

    «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին 10 տարվա մեջ առաջին անգամ բաց կթողնի Իսպանիայի Լա Լիգայի մեկնարկը: Ինչպես հայտնում է Marca-ն, 32-ամյա արգենտինացին դեռևս չի վերականգնվել վնասվածքից հետո, որը ստացել է «Բարսելոնայի» մարզումներից մեկի ժամանակ: Օգոստոսի 16-ին նա չի մասնակցի «Աթլետիկի» հետ խաղին: «Ինչ վերաբերվում է Մեսսիին, ապա մենք ռիսկի չենք դիմի»,- հայտարարել է կատալոնացիների գլխավոր մարզիչ…

  • Յովիչը կարող է վարձակալական հիմունքներով այլ ակումբ տեղափոխվել․ Marca

    Յովիչը կարող է վարձակալական հիմունքներով այլ ակումբ տեղափոխվել․ Marca

    Մինչմրցաշրջանային պատրաստությունը բարդ էր «Ռեալ»-ի բոլոր ֆուտբոլիստների համար, այդ թվում նաև Լուկա Յովիչի, որը դեռևս ոչ մի գոլի հեղինակ չի դարձել նոր ակումբում։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Սա մասամբ վնասվածքի պատճառով է, սակայն Սերբիայում լուրեր են պտտվում, որ հարձակվողը չի բավարարում Զիդանին, և առաջիկա մրցաշրջանին կարող են տեղափոխել նրան վարձակալական հիմունքներով։ Ըստ սերբական երկու…

  • Լունինի ապագան հայտնի է․ Marca

    Լունինի ապագան հայտնի է․ Marca

    Մադրիդի «Ռեալ»-ը վերջնական որոշում է կայացրել երիտասարդ դարպսապահ Անդրեյ Լունինի ապագայի համար: Այս մասին հայտնում է Marca-ն: Ինչպես փոխանցում է աղբյուրը, ուկրաինացին կարիերան կշարունակի «Վալյադոլիդ»-ում: Ակումբներն արդեն համաձայնեցրել են 1 տարվա վարձակալության պայմանագիրը: Նշվում է, որ մոտ ժամանակներում պաշտոնական հայտարարությունը կլինի: Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում պաշտպանել էր «Լեգանես»-ի գույները:

  • Մոդրիչը կմնա Ռեալում

    Մոդրիչը կմնա Ռեալում

    Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կմնա «Ռեալում»: Ֆուտբոլիստի գործակալները հավաստիացրել են, որ նա այս ամռան ընթացքում չի լքի ակումբը: Այս մասին հայտնում է Marca-ն: Մոդրիչը վնասվածքի պատճառով չէր մասնակցել չորեքշաբթի օրը «Ռեդ Բուլլ Զալցբուրգի» հետ խաղին (1-0): Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը կարող է ՊՍԺ-ից Նեյմարի տեղափոխության գործարքի մաս կազմել: