Մադրիդի «Ռեալ»-ը վերջնական որոշում է կայացրել երիտասարդ դարպսապահ Անդրեյ Լունինի ապագայի համար: Այս մասին հայտնում է Marca-ն:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, ուկրաինացին կարիերան կշարունակի «Վալյադոլիդ»-ում: Ակումբներն արդեն համաձայնեցրել են 1 տարվա վարձակալության պայմանագիրը:
Նշվում է, որ մոտ ժամանակներում պաշտոնական հայտարարությունը կլինի:
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում պաշտպանել էր «Լեգանես»-ի գույները:

