Marca
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արդեն որոշել է, թե առաջիկա մրցաշրջանում ով է խաղալու արքայական ակումբի հարձակման գծում: Ինչպես հայտնում է Marca-ն, ֆրանսիացի մասնագետը 4-3-3 սխեմայում հարձակման գծում կօգտագործի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարին, ինչպես նաև Վինիսիսուս Ժունիորին ու Կարիմ Բենզեմային: Այդուհանդերձ, բելգիացի ֆուտբոլիստը կօգտագործվի ձախ եզրում, բրազիլացին՝ աջ, իսկ Բենզեման կխաղա գրոհների եզրափակման դերում: Պարբերականի…
«Բարսելոնայի» կիսապաշտպան Մալկոմի գործակալը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Պարբերականի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են բրազիլացու ապագան թիմում և նրա կարիերան շարունակելու հնարավոր տարբերակները։ 22-ամյա ֆուտբոլիստի գործակալը կատալոնացիներին հասկացրել է, որ իր հաճախորդը չի պահանջում հանել իրեն տրանսֆերի։ «Կապտանռնագույններն» իրենց հերթին տեղեկացրել են գործակալին, որ մտադիր չեն 60 միլիոն եվրոյից պակաս…
«Բարսելոնա»-ն շարունակում է հետաքրքրվել «Բետիս»-ի եզրային պաշտպան Ժունիոր Ֆիրպոյի ծառայություններով: Marca-ի տեղեկություններով՝ «կապտանռնագույններ»-ը ցանկանում են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել այս ամսվա ընթացքում: Իսպանիայի չեմպիոնը պատրաստ է նույնիսկ գործարքի մեջ ներառել պաշտպաններ Մարկ Կուկուրելյային կամ Խուան Միրանդային: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բարսելոնա»-ն 4 մլն եվրոյի դիմաց Կուկուրելյային վերադարձրել էր «Էյբար»-ից:
Իսպանական Marca օրաթերթի փոխանցմամբ՝ «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ըստ աղբյուրի՝ չնայած մադրիդյան ակումբի ցանկությանը՝ Նավասը չի հեռանա թիմից, քանի որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ դարպասապահի՝ ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու հարցի շուրջ։ Սպասվում է, որ կոստառիկացին կլինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը։
Marca իսպանական օրաթերթի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ակումբից հեռանալու իր ցանկության մասին հայտնել է թիմի գլխավոր մարզչին և ղեկավարությանը։ Նշվում է, որ Պոգբային մադրիդի «Ռեալում» է ցանկանում տեսնել Զինեդին Զիդանը ու այս պատճառով ֆրանսիացու տրանսֆերի գնման հիմնական թեկնածուն մադրիդյան ակումբն է։ Հաղորդվում է նաև, որ «Յունայթեդում» Պոգբայից ժամանակ են խնդրել վերջինիս փոխարինող գտնելու…
Marca սպորտայի օրաթերթի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարի շնորհանդեսի ժամը փոխվել է։ Նշվում է, որ շնորհանդեսը պետք է սկսվեր Երևանի ժամանակով 17։00-ին, սակայն ակումբում որոշում են կայացրել տեղափոխել այն 21։00: Բանն այն է, որ «Ռեալում» ցանկանում են մեծ միջոցառում կազմակերպել, որը կհամեմատվի Ռոնալդուի 2009 թվականին կայացած շնորհանդեսի հետ։ Հաղորդվում է նաև, որ տարիների դադարից…
Զինեդին Զիդանը պատմել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմում սպասվող փոփոխություների մասին. «Ես հիանալի գիտեմ, թե ինձ ինչ է պետք ու տրանսֆերների մասին կխոսեմ ակումբի ղեկավարության հետ: Բայց ոչ հիմա: Անուններ չեմ տա»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն: – Ի՞նչ երաշխիքներ է Ձեզ տվել Պերեսը, որպեսզի Դուք վերադառնաք «Ռեալ»: – Ցանկություն կար փոխելու իրավիճակը, ոչ մի…