Marca
Զիդանն իր աշխատանքով ապացուցում է ամեն ինչ․ Պերես
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ու ակումբի մասին։ «Ակումբը հրաշալի աշխատանք է կատարել: Մենք Իսպանիայի չեմպիոն ենք և շարունակելու ենք տիտղոսներ նվաճել: Զիդանը երկնքից օգնություն էր մեզ: Մարդիկ կարող են նրա մասին ասել այն, ինչ ուզում են, նա իր աշխատանքով է ապացուցում ամեն ինչ», – Պերեսի խոսքերը մեջբերում…
Ամենակարևորը գոլ խփելն է, կարևոր չէ՝ ինչ միջոցով․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Ալավեսի» հետ կայացած Լա Լիգայի 35-րդ տուրի խաղի մասին, որում մադրիդցիները հաղթանակ տոնեցին 2-0 հաշվով։ «Առհասարակ գոլ բաց չթողնելը հնարավոր չէ, բայց մենք հիմա իսկապես շատ քիչ ենք բաց թողնում: Պետք է շարունակենք նույն ոգով, մենք ունենք Կուրտուա, որը լավ մարզավիճակ է հավաքել: Թիմը շատ քիչ է…
Պետք է հաղթենք ու սպասենք Ռեալի սայթաքելուն․ Սուարես
Կատալոնական «Բարսելոնան» 35-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին» 1-0 հաշվով՝ Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ։ Խաղից հետո Սուարեսը մեկնաբանել է հանդիպումը։ «Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու է այն իրավիճակի պատճառով, որում գտնվում է «Էսպանյոլը»։ Կիրակի օրվա խաղից հետո հոգնել էինք ու դա ազդել էր ինտենսիվության վրա։ Բայց գլխավորն այն է, որ հաղթեցինք ու 3 միավոր վաստակեցինք։ Կարծում…
Բարսայի ֆուտբոլիստները չեն աջակցում Սետիենին․ Marca
Կատալոնական «Բարսելոնայում» Կիկե Սետիենի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Marca պարբերականի հաղորդմամբ՝ իսպանական ակումբի խաղացողները չեն աջակցում մարզչին ու նրա՝ «Բարսայում» մնալ-չմնալու հարցը կարող է որոշվել մոտ ապագայում։ Ըստ աղբյուրի՝ նրա օգնականի պահվածքը նույնպես խնդիրներ է առաջացել․ մարզչական շտաբն ու խաղացողները հեռվացել են միմյանցից։ Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի վերջին խաղում ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ատլետիկոյի»…
Էդենը մեր թիմում առանցքային խաղացող է. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի 33-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղին կիսապաշտպան Էդեն Ազարին չհայտավորելու մասին որոշումը։ Զիդանը նշել է, որ Ազարը իրենց թիմում առանցքային խաղացող է: «Գիտենք՝ նա ինչ խաղացող է։ Էդենը մեր թիմում առանցքային խաղացող է, նա շատ լավն է, ու մրցակիցները գիտեն դա։ Հուսանք, որ մրցակիցները նրան վնասվածք հասցնելու մտադրություն…
Մեսսին մոլորակի լավագույն խաղացողն է․ Չիլավերտ
Պարագվայի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը խոսել է «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսիի մասին։ «Մեսսին, անկասկած, մոլորակի լավագույն խաղացողն է: Մարադոնան չի նվաճել Մեսսիի նվաճած տիտղոսների նույնիսկ մեկ տոկոսը: Արգենտինացիները պետք է շնորհակալություն հայտնեն Մեսսիին, ոչ թե Իսպանիան, այլ Արգենտինան ընտրելու համար: Հաճելի է նրան դիտել որպես ֆուտբոլիստ», – Չելավերտի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Յովիչը վերսկսել է մարզումները
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչն ապաքինվել է աջ ոտքի վնասվածքից և վերսկսել է թիմային մարզումները: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր մայիսին: Այս մասին հայտնում է Marca-ն: որը ստացել էր մայիսին:
Ես դրական մարդ եմ ու չեմ պատրաստվում բողոքել․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Բարսելոնայից» ժամային առումով հետո խաղալու հանգամանքին։ «Մենք երեկոյան 10-ին ենք խաղալու մեր առաջիկա 4 խաղերը։ Դա չի փոխվելու։ Ես դրական մարդ եմ ու չեմ պատրաստվում բողոքել, որ մենք խաղում ենք «Բարսելոնայից» հետո, կամ էլ ժամը 10-ին։ Ես ուրախ եմ, որ մենք ֆուտբոլ ենք խաղում», – Զիդանի խոսքերը…
Ֆուտբոլիստները պատրաստ չէին 90 րոպե անցկացնել դաշտում․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է 28-րդ տուրում «Էյբարի» նկատմամբ 3-1 հաշվով տարած հաղթանակի մասին։ «Չգիտեմ՝ ինչումն էր խնդիրը, սակայն երկրորդ խաղակեսում մենք չկարողացանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Զգացվում էր, որ ֆուտբոլիստները ֆիզիկապես պատրաստ չեն 90 րոպե անցկացնել խաղադաշտում: «Ռեալի» ֆուտբոլիստներն իսկական չեմպիոններ են, և ես վստահ եմ, որ նոր պայմաններին ընտելանալուց հետո նրանք…
Մենք վերահսկում էինք իրավիճակը․ Սիմեոնեն՝ Աթլետիկի հետ խաղի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Խոսել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտված «Աթլետիկ» Բիլբաոյի հետ խաղի մասին։ «Շատ լավ հանդիպում անցկացրինք: Ճիշտ է, նրանք երբեմն վտանգավոր գրոհներ էին կազմակերպում, բայց մենք վերահսկում էինք իրավիճակը: Երկրորդ խաղակեսում Արիասը կարող էր հաղթանակ պարգևել մեզ, բայց նա վրիպեց», – Սիմեոնեի խոսքերը փոխանցում է Marca-ն: https://www.youtube.com/watch?v=vE4P21uvdcs
Էմերին չկարողացավ խաղացողներին փոխանցել իր գաղափարները․ Լեման
Անգլիական «Արսենալի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը խոսել է քննադական խոսք է ասել ակումբի նախկին մարզիչ Ունայ Էմերիի հասցեին։ «Կարծում եմ, որ նրա բախտը բերեց այս պաշտոնը ստանալ, խնդիրն այն էր, որ Էմերին չէր կարողանում անգլերեն խոսել: Ես աշխատել եմ Վենգերի մարզչական շտաբում՝ որպես օգնական: Արսենի հեռանալուց հետո ակումբը սխալ թույլ տվեց՝ ընտրելով սխալ մարդկանց: Վստահ…
Ռեալը չի գնի Դոնի վան դե Բեկին
«Ռեալը» ծանր ֆինանասկան խնդիրների պատճառով առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փորձի պայմանագիր կնքել «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հետ: Հայտնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսվում է մինչև 2022 թվականը: Այս մասին հայտնում է Marca-ն:
Բեյլը չի մասնակցել Ռեալի մարզմանը
Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը բաց է թողել թիմի մարզումը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Նշվում է, որ այսպիսի որոշում են կայացրել թիմի բժիշկները, որոնք Բեյլի մոտ հոգնածություն են նկատել ու նրան հանգստանալու հնարավորություն են տվել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ մարզումը բաց է թողել նաև Մարիանո Դիասը։













