Marca
Ինյեստան տվել է իդեալական ֆուտբոլիստի կերպարը
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան կազմել է իդեալական ֆուտբոլիստի կերպարը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Նշվում է, որ աշխարհահռչակ իսպանացին այդ կերպարի համար ընտրել է Մեսսի ձախ ու Չավիի աջ ոտքերը։ Նա նշել է, որ այդ կերպարն ունի Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական վիճակն ու կարողանում է Սերխիո Ռամոսի նման խաղալ երկրորդ հարկում։ Հիշեցնենք, որ Ինյեստան…
Բեյլն այս ամռանը կմնա Ռեալում
Մադրիդի «Ռեալի» ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը ամռանը կմնա իսպանական ակումբում։ Այս մասին հայտնել է Marca-ն։ Նշվում է, որ մադրիդցիները ոչ մի առաջարկ չեն ստացել Բեյլի վերաբերյալ։ Սրանից բացի նշվում է, որ «Ռեալը» հույսեր է կապում ուելսցի հետ ու հույս ունի, որ վերջինս կվերադառնա նախկին մակարդակին։
Սեբալյոսը նշել է, թե երբ կվերսկսվի ԱՊԼ-ն
Անգլիական «Արսենալում» վարձավճարով հանդես եկող Դանի Սեբալյոսը ասել է ԱՊԼ-ի վերսկսման կոնկրետ օրը։ «Մենք հանձնեցինք թեստեր 48 ժամ առաջ․ ամբողջ թիմի թեստերի արդյունքները բացասական արդյունք են ցույց տվել: Մենք պատրաստվում ենք վերսկսել առաջնությունը Իսպանիայից մեկ շաբաթ անց, այսինքն՝ պատրաստվում ենք վերսկսել հունիսի 20-ին», – Սեբալյոսի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Ռաֆա Նադալը՝ Իսպանիայի պատմության լավագույն մարզիկ
Ըստ Marca պարբերականի հարցման արդյունքերի՝ Իսպանիայի բոլոր ժամանակների լավագույն մարզիկ է ճանաչվել հռչկավոր թենիսիստ, նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը։ Նա եզրափակիչ փուլում պայքարել է բասկետբոլիստ Պաու Գազոլիի դեմ ու, ի վերջո, հավաքել է ձայների 82 տոկոսը։ Հավելենք, որ հարցմանը որպես թեկնածու մասնակցել են նաև մի շարք աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, օրինակ՝ Ռաուլը, Անդրես Ինյեստան, Իկեր Կասիլյասը և…
Դատարկ տրիբունաները չեն նշանակում, որ ֆուտբոլը կդադարի հիանալի խաղ լինել․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է առանց հանդիսատեսի ֆուտբոլ խաղալու մասին։ «Մենք բոլորս սկսեցինք ֆուտբոլ խաղալ առանց հանդիսականների, երբ սկսեցինք խաղալ երիտասարդական թիմերում, այնպես որ մենք սովորել ենք սիրել այս խաղը ոչ միայն մարզադաշտերի մթնոլորտի պատճառով: Մենք պետք է ընտելանանք դատարկ տրիբունաներին: Մենք գիտենք, որ դա այդպես կլինի մի քանի ամիս, բայց դա չի…
Բարսելոնան ուզում է վերադարձնել Նեյմարին․ Մորենո
Ֆրանսիական «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն խոսել է Նեյմարի ու «Բարսելոնա» վերջինիս հնարավոր տեղափոխության մասին։ «Եթե «Բարսելոնայի» փոխարեն լինեի, կվերադարձնեի Նեյմարին։ Վերջիվերջո «Բարսայում» պիտի աշխարհի լավագույն ֆուտբոլիստները խաղան, իսկ Նեյմարը նրանցից մեկն է։ Նա տարբերություն ստեղծող ֆուտբոլիստ է։ Բացի դրանից, նա իր թիմակիցներին ստիպում է խաղալ։ Հաստատ գիտեմ, որ «Բարսելոնան» ուզում է վերադարձնել Նեյմարին»,-Մորենոյի խոսքերը…
Իսպանիայում կթույլատրեն սպորտով զբաղվել մայիսի 2-ից
Իսպանիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում դրական դինամիկա է նկատվում և այս դինամիկան պահելու դեպքում մայիսի սկզբին մարդկանց կթույլատրվի սպորտով զբաղվել և փողոցներում զբոսնել, այս մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: «Կարևոր է՝ բոլորը շարունակեն հետևել կանոններին: Կարևոր է թշնամուն չթերագնահատելը: Պետք է ամեն ինչ առավելագույնս զգուշությամբ անել»,- ասել է Սանչեսը: Այս մասին հայտնում է…
Ազարը կվերադառնա խաղադաշտ, եթե Լա լիգան վերսկսվի
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կվերադառնա խաղադաշտ ու կմասնակցի ակումբի մի քանի հանդիպումների, եթե Լա լիգան վերսկսվի: Ֆուտբոլիստը այժմ շարունակում է վերականգնվել` կոճի վիրահատությունից հետո: Հայտնենք, որ ակումբը պատրաստվում է մարզումները վերսկսել մայիսի 4-ից, իսկ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը հավանական է, որ կվերսկսվի Հունիսի առաջիկա 2 շաբաթների ընթացքում: Այս մասին հայտնում է Marca-ն
Ռեալը մտադիր է վերսկսել մարզումները
Չնայած՝ Իսպանիայում շարուանկում է պահպանվել արտակարգ դրության ռեժիմը, Մադրիդի «Ռեալը» մտադիր է վերսկսել մարզումները։ Այս մասին հայտնում է Marca պարբերականը։ Նշվում է, որ մոտ օրերս կկազմվի մարզումների հստակ օրացույցը։ Դա իրականացվելու է բժիշկների հսկողության ներքո։
Ռոնալդուն ընդդեմ Մեսսիի․ Marca-ի հարցումը
Իսպանական Marca-ն հարցում է անցակցրել, որի ընթացքում օրաթերթի ընթերցողները քվեարկելով որոշել են բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ Արդյունքում՝ եզրափակիչ են հասել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսայի» խաղացող Լիոնել Մեսսին։ Ի վերջո հաղթել է Ռոնալդուն` հավաքելով 246 հազար ձայն։ Մեսսիի օգտին քվեարկել է 209 հազար երկրպագու։
Բարսայում որոշել են ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատել 70 տոկոսով
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է դադարի ընթացքում կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը 70 տոկոսով։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է խաղացողների կամքին հակառակ, ովքեր համաձայնել են աշխատավարձի առավելագույնը 50 տոկոսով կրճատմանը։ Ըստ աղբյուրի՝ դադարից հետո ակումբը ամբողջությամբ կվճարի ֆուտբոլիստների պայմանագրով նախատեսված աշխատավարձերը։
Ռեալի աստղերից մեկը կարող է այս մրցաշրջանի ավարտին լքել ակումբը
«Ռեալի» ներկայիս լեգենդար ֆուտբոլիստներից մեկը՝ Մարսելոն, կարող է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից։ Marca-ի հաղորդմամբ՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Նշվում է, որ եթե իտալական ակումբը լավ առաջարկ ներկայացնի, ապա «Ռեալը» չի հրաժարվի Մարսելոյին վաճառելուց։ Ըստ աղբյուրի՝ «Յուվեն» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը, որտեղ այս պահին հանդես է գալիս միայն Ալեքս Սանդրոն ու…
Ռեալը հարձակվողի «որս» է կատարում. Marca
Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ Եվրոպայում ֆուտբոլը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով, «Ռեալը» սկսել է աշխատել ամառային տրանսֆերային պատուհանի իրենց ծրագրերի վրա։ Այս մասին է հաղորդում իսպանական սպորտային լրատվական Marca-ն։ «Ռեալ Մադրիդը» իր առաջնային տրանսֆերային նպատակն է դարձրել «Դորտմունդի Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Բրյոուտ Հոլանդը՝ առաջ անցնելով Լաուտարո Մարտինեսից և Տիմո Վերներից։ Այս շարժունակությամբ Հոլանդը…














