«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի 33-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղին կիսապաշտպան Էդեն Ազարին չհայտավորելու մասին որոշումը։
Զիդանը նշել է, որ Ազարը իրենց թիմում առանցքային խաղացող է:
«Գիտենք՝ նա ինչ խաղացող է։ Էդենը մեր թիմում առանցքային խաղացող է, նա շատ լավն է, ու մրցակիցները գիտեն դա։ Հուսանք, որ մրցակիցները նրան վնասվածք հասցնելու մտադրություն չեն ունենա։ Կարծում եմ՝ նրանք միշտ ձգտում են կոպիտ խաղալ, բայց պետք է հանգստություն պահպանել։ Ազարի դեպքում ամեն ինչ պետք է աստիճանաբար անել։ Ոչ մի կասկած չկա, որ նրա վնասվածքը շուտով կլավանա ու մոտ ժամանակներս նա կկազդուրվի»,- ասել է Զիդանը:
Այս մասին հայտնում է Marca-ն։