Mehr
Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը. Mehr
Հայաստանի մայրաքաղաք Երևանում կբացվի իրանական առևտրի կենտրոն, որը կդառնա դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), գրում է իրանական Mehr գործակալությունը։ Որպես արտերկրում Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոն՝ Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնը կբացվի հոկտեմբերի 1-ին՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ։ Իրանական առևտրի կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում՝ ավելի քան 18 հազար…
Իրանը Թրամփի դեմ պատժամիջոցներ չի ծրագրել. Mehr
Իրանի իշխանությունները վստահեցնում են, որ, ի տարբերություն ամերիկյան լրատվամիջոցների պնդումների, իրենք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձեր չէին նախապատրաստում, գրում է Mehr գործակալությունը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նշել է, որ Թեհրանը Թրամփին հանցագործ է համարում, քանի որ ժամանակին նա է հրամայել լիկվիդացնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին։
Մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի համատեղ զորավարժությունը
Այսօր՝ հունվարի 21-ին, մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունը, որը ստացել է «Ծովային անվտանգության գոտի» անվանումը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr-ը։ Նշվում է, որ զորավարժությունն անցկացվում է Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Ըստ աղբյուրի՝ իրանական կողմից զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի և Իրանի բանակի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները։ Զորավարժությունների ընթացքում նախատեսվում…
Իրանը Հայաստանում կմասնակցի տարանցիկ ճանապարհի կառուցմանը
Իրանից Երևան պատվիրակություն է ժամանել։ Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։ Նշվում է, որ պատվիրակությունը գլխավորում է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Հեյրոլլա Հադեմին։ Այցի նպատակն է քննարկել Իրանի մասնակցությունը Գորիս-Կապան ճանապարհի տարանցիկ հատվածի կառուցման աշխատանքներին։ Խոսքն այստեղ «Տաթև» կոչվող ճանապարհի մասին է։
ԱՄՆ-ն ծնկի կիջնի իրանցիների առջև․ Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել է ամերիկյան պատժամիջոցների մասին։ Այս մասին հայտնում է Mehr-ը։ Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ծնկի է իջնելու Իրանի ժողովրդի առջև և ստիպված է լինելու չեղարկել պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ 2015-ի միջուկային պայամանագիրն այնքան հզոր էր, որ բոլորը դուրս էին եկել դրա դեմ ու այս իրավիճակում Թրամփն էլ որոշեց 2018-ին դուրս գալ…
Իրանը բողոքի դիմում է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ-ի
Իրանի Իսլամական Հանրապետությունը բողոքի դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այս մասին, ըստ Mehr-ի, հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Լայա Ջոնեդին։ Նա նշել է, որ բողոքը վերաբերվում է Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ազդեցությանը կորոնավիրուսի դեմ պայքարում։
Իրանում կորոնավիրուսից մահացել է 5 հազարից ավել մարդ. Mehr
Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Քիանուշ Ջահանփուրը հայտնել է, որ միայն այսօր երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,374 նոր դեպք: Մամուլի քարտուղարի խոսքով ապաքինվել և հիվանդանոցից դուրս են եկել 55,987 մարդ: Հայտնենք, որ երկրում հաստատված դեպքերի թիվը 80,868 է, որոնցից 5,031-ը մահացել են, իսկ 3,513-ի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է Mehr-ը:
ԻՊ-ի նման կազմակերպություններում Սոլեյմանիի սպանությունը տոնել են․ Զարիֆ
Մերձավոր Արևելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետևանքն է: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Times Now-ին տված հարցազրույցում Զարիֆը նշել է, որ իր «կոպիտ» վերաբերմունքի պատճառով ԱՄՆ-ը չի փորձել պարզել սեփական սադրանքի մանրամասները և բարդությունները։ «ԱՄՆ-ը պետք է գիտակցի, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ամբողջ աշխարհում, ներառյալ հնդկական 430 քաղաքներում, բողոքի ցույցեր…
Թշնամին երջանիկ է ինքնաթիռի չկանխամտածված կործանման առիթով․ Համենեի
Եվրաեռյակը՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ծառայում է ԱՄՆ-ի շահերին և չի կարող իրանցի ժողովրդին ծնկի բերել: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Ինչպես հաղորդում է Mehr-ը, Համենեին ուրբաթօրյա աղոթք է անցկացրել վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ: Նա «Աստծո օր» է անվանել Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ Իրանի հրթիռային…
ԱՄՆ-ից «խիստ վրեժ» լուծելու մասին որոշումը ընդունվեց Իրանում
Երեքշաբթի Իրանի խորհրդարանը վավերացրել է Վաշինգտոնից «խիստ վրեժ» լուծելու մասին որոշումը: Այս մասին հաղորդում է Mehr-ը: Արտահերթ առաջարկը 2019 թվականի ապրիլի 23-ին վավերացված օրինագծի արդիականացված տարբերակն է, ըստ որի՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ճանաչվել էր ահաբեկչական կազմակերպություն՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու: Նստաշրջանի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի…
Գերմանիան աջակցում է ԱՄՆ պետական ահաբեչությանը․ Իրան
Իրանը մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին՝ նշելով, որ նա աջակցում է ԱՄՆ-ին պետական ահաբեկչության մեջ: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված Բեռլինի դիրքորոշումը վկայում է տարածաշրջանում իրողություններին նրա անտեղյակության մասին։ Այս մասին հաղորդում է Mehr-ը: «Այդպիսի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ Բեռլինն անտեղյակ է տարածաշրջանում տեղի…
Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Իրանում ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը: Գործակալության աղբուրները տեղեկացնում են, որ ավիաաղետը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արեւելքի Արդեբիլի նահանգում: Կործանիչն ընկել է Սաբալան լեռան մոտ: Տեղի բնակիչները պատմում են, որ ուժգին պայթյուն են լսել: Նշվում է, որ այժմ իրանական ինքնաթիռները պարեկում են վթարի վայրը: Կործանիչի անձնակազմի ճակատագիրն առայժմ…
Իրանում շուրջ 1000 ցուցարար է ձերբակալվել
Իրանում բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Mehr-ը՝ հղում կատարելով անվտանգության ծառայությանը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, կազմակերպված անկարգությունների ժամանակ բենզինի գների փոփոխության սխեմայի ներդրումից երկու օր հետո մոտ 100 բանկ և 57 խանութ այրվել են կամ թալանվել։ «Իրանում անկարգությունների մասնակիցների 87 հազար 400 են, որոնցից 82…
Իսրայելի ոչնչացումը սիոնիստական ռեժիմի վերացումն է․ Համենեի
Իսրայելի ոչնչացում ասելով՝ նկատի է առնվում պարտադրված սիոնիստական ռեժիմի վերացումը և ազատումն այնպիսի հանցագործներից, ինչպիսին է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Համենեին։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։ Նրա խոսքով՝ Իսրայելի ոչնչացումը նշանակում է, որ պաղեստինցի ժողովուրդը, ներառյալ մուսուլմանները, քրիստոնյաները և հրեաները, պետք է հնարավորություն ունենան որոշելու իրենց…
Իրանական բանակը չճանաչված անօդաչու սարք է խոցել
Իրանական բանակը Պարսից ծոցում Բանդար Մահշահր քաղաքում չճանաչված անօդաչու թռչող սարք է խոցել: Այս մասին հաղորդում է Mehr-ը: ISNA գործակալության տեղեկություններով չճանաչված անօդաչու թռչող սարքը խոցվել է այսօր առավոտյան: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:















