fbpx
Աշխարհ

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանում ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

Գործակալության աղբուրները տեղեկացնում են, որ ավիաաղետը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արեւելքի Արդեբիլի նահանգում: Կործանիչն ընկել է Սաբալան լեռան մոտ:

Տեղի բնակիչները պատմում են, որ ուժգին պայթյուն են լսել: Նշվում է, որ այժմ իրանական ինքնաթիռները պարեկում են վթարի վայրը:

Կործանիչի անձնակազմի ճակատագիրն առայժմ հայտնի չէ: Գործակալությունը գրում է, որ տեղի իշխանությունները հետաքննում են պատահարի հանգամանքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ