NBA
Լեբրոն Ջեյմսը գերազանցել է Մայքլ Ջորդանի ցուցանիշը
«Լոս Անջելես Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Դենվեր Նագետսի» հետ խաղում (99-115) վաստակել է 31 միավոր՝ կարիերայի ընթացքում վաստակած միավորների քանակը հասցնելով 32 311-ի: Այսպիսով, Ջեյմսը գերազանցել է լեգենդար Մայքլ Ջորդանի ցուցանիշը և այժմ NBA-ում վաստակած միավորների քանակով բասկետբոլիստների շարքում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է…
NBA. «Գոլդեն Սթեյտը» տնային պարտություն կրեց, օրվա լավագույն դրվագները
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 95:128 հաշվով պարտվեց «Բոստոնին», իսկ «Հյուսթոնը» Ջեյմս Հարդենի 35 միավորների օգնությամբ արտագնա հաղթանակ տարավ «Տորոնտոյի» նկատմամբ՝ 107:95: https://www.youtube.com/watch?v=j1i2-YHPzY0 Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Կարլ-Էնտոնի Թաունսը («Մինեսոտա»): NBA, կանոնավոր առաջնություն «Գոլդեն Սթեյտ» – «Բոստոն»՝ 95:128 (24:32, 24:41, 28:32,…
Ջեյմսն անզոր էր. Լեյկերսը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը «Լոս Անջելես Լեյկերսը» հյուրընկալել է «Լոս Անջելես Կլիպերսին» և 105:113 հաշվով պարտություն է կրել: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որի ակտիվում գրանցվել է 27 միավոր, 6 արդյունավետ փոխանցում, 8 անդրադարձ, 1 բլոկ-շոթ: Խաղարկող Ռեջոն Ռոնդոյի ակտիվում թրիփլ-դաբլ է գրանցվել՝ 24+12+10: Լյուկ…
NBA. Հարդենի 42 միավորի շնորհիվ Հյուսթոնը հաղթել է Բոստոնին, այլ արդյունքներ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 7 հանդիպում: «Բոստոն Սելտիկսը» սեփական հարկի տակ 104:115 (23:33, 20:32, 35:35, 26:15) հաշվով պարտվել է «Հյուսթոն Ռոկետսին»: «Հյուսթոնի» համար այս հաղթանակը 5-րդ անընդմեջն էր: Հանդիպման գլխավոր հերոսը եղել է Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 42 միավոր՝ կատարելով 6 3-միավորանոց նետում: Կրիս Պոլն էլ աչքի է ընկել…
NBA. Ջեյմսի դաբլ-դաբլը չի օգնել Լեյկերսին, չեմպիոնը հաղթել է Ֆիլադելֆիային
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 9 հանդիպում: «Ֆիլադելֆիա Սիկսերը» հյուրընկալել է գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին» և 117:120 հաշվով պարտություն կրել: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է հյուրերից Կևին Դյուրանտը, որը վաստակել է 34 միավոր: Սթիվեն Կարիի ակտիվում գրանցվել է 28 միավոր, իսկ Դեմարկուս Կազինսի՝ 25: «Յուտա Ջազը» 115:111 հաշվով առավելության է հասել…
NBA. Հարդենի 58 միավորները հաղթանակ բերեցին «Հյուսթոնին», «Գոլդեն Սթեյտը» դարձյալ պարտվեց
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 96:103 հաշվով պարտվել է «Օռլանդոյին»: Վերջին 4 խաղերում սա NBA-ի գործող չեմպիոնի երրորդ պարտությունն էր: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 33 միավոր: Ջեյմս Հարդենի 58 միավորների շնորհիվ «Հյուսթոնը» 121:118 հաշվով տնային հաղթանակ է տարել «Մայամիի»…
NBA. Գոլդեն Սթեյթը հաղթել է արտագնա խաղում, Լեյկերսը՝ պարտվել
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 11 հանդիպում: «Շարլոտ Հորնետսը» հյուրընկալել է գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին» և 110:121 (30:34, 30:34, 28:30, 22:23) հաշվով պարտություն կրել: «Հորնետսի» համար սա վերջին 5 խաղում 4-րդ պարտությունն էր: «Գոլդեն Սթեյթի» կազմում դաբլ-դաբլերով աչքի են ընկել Դեմարկուս Կազինսը՝ 24+11 և Դրեյմոնդ Գրինը՝ 14+10: Կլեյ Տոմպսոնի ակտիվում…
Ջեյմս. Լեյկերսում սովորել են պարտվել, բայց ես սովոր չեմ դրան
«Լոս Անջելես Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Նյու Օրլեան Պելիկանսից» կրած պարտությունից հետո ակնարկել է, որ իր թիմակիցները փորձի պակաս ունեն: «Վերջին տարիներին «Լեյկերսում» սովորել են պարտվել, բայց ես դրան սովոր չեմ: Ես երբեք չեմ կարողանա ընդունել պարտությունները: Առաջնության 59-րդ խաղում «Նյու Օրլեանին» պարտվելիս ունեմ նույն զգացողությունները, ինչ առաջին խաղում «Հյուսթոնին»…
NBA. Չեմպիոնը պարտվել է Հյուսթոնին, Ջեյմսի դաբլ-դաբլը չի օգնել Լեյկերսին
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 11 հանդիպում: Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» սեփական հարկի տակ 112:118 (20:35, 34:26, 32:31, 26:26) հաշվով պարտվել է «Հյուսթոն Ռոկետսին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Ուորիորզից» Կևին Դյուրանտը, որը վաստակել է 29 միավոր: Հյուրերից դաբլ-դաբլեր են ձևակերպել Կրիս Պոլը՝ 23+17, Կենետ Ֆարիդը՝ 20+10 և Պի-Ջեյ Տակերը՝…
NBA. «Լեյքերսն» ուժեղ էր «Հյուսթոնից», «Գոլդեն Սթեյտի» բարդ հաղթանակը
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 2 միավորի առավելությամբ հաղթել է «Սակրամենտոյին»՝ 127:125: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 36 միավոր: Ջեյմս Հարդենի 30 միավորները չեն օգնել «Հյուսթոնին», որը հյուրընկալվելիս 106:111 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Լեյքերսին»: Տանտերրի կազմում ամենաարդյունավետը…
Հայտնի է, թե որ դեպքում է հավանական Դյուրանտի հեռանալը Գոլդեն Սթեյթից
«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» բասկետբոլիստ Կևին Դյուրանտը, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբը, եթե «Գոլդեն Սթեյթը» դառնա Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության ընթացիկ խաղարկության չեմպիոն: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է BlackSportsOnline-ի լրագրող Ռոբերտ Լիտալը: Դյուրանտն «Ուորիորզի» հետ մինչև 2019 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր ունի, որում համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու վերաբերյալ կետ կա: Դյուրանտն…
Կարիի ֆանտաստիկ փոխանցումն Ադետոկունբոյին All-Star Game-ի ժամանակ
Արդեն տեղեկացրել ենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) աստղային խաղում Լեբրոն Ջեյմսի թիմը հաղթել է Յանիս Ադետոկունբոյի թիմին: All-Star Game-ի ժամանակ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» և «Միլուոկի Բակսի» բասկետբոլիստներ Սթիվեն Կարիի ու Յանիս Ադետոկունբոյի մասնակցությամբ արտասովոր ալեյ-ուպ է գրանցվել: Հակագրոհի ժամանակ փոխանցում ստանալով կենտրոնական Ջոել Էմբիդից՝ Կարին հատակից ուժեղ հարվածով գնդակը Կևին Դյուրանտի վրայով հասցեագրել է Ադետոկունբոյին:…
All-Star Game-ում հաղթել է Լեբրոն Ջեյմսի թիմը, Կևին Դյուրանտը՝ հանդիպման MVP
Շարլոտում կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) All Star Game-ը, որում Լեբրոն Ջեյմսի թիմն առավելության է հասել Յանիս Ադետոկունբոյի թիմի նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 178։164 հաշվով։ Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Յանիսը, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 38+11։ Դաբլ-դաբլ է գրանցվել նաև Ջոել Էմբիդի ակտիվում՝ 10+11։ 20-ական միավոր վաստակել են Պոլ Ջորջը և Կրիս Միդլտոնը, 17-ական…
Դիալոյի սլեմ դանկը լեգենդար Շաքի վրայով, Կարիի պարտությունը. All-Star Game-ի հաղթողները
Փետրվարի 18-ին Շարլոտում կայանալու է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) All-Star Game-ը, որը մեկնարկելու է Երևանի ժամանակով 05:00-ին: NBA-ի աստղերի հանդիպմանը նախորդել են ավանդական մրցույթները: «Բոստոն Սելտիկսից» Ջեյսոն Տեյտումը հաղթել է վարպետության մրցույթում: Եզրափակչում Տեյտումն առավելության է հասել «Ատլանտա Հոուկսից» Տրեյ Յանգի նկատմամբ՝ կենտրոնից կատարելով 3-միավորանոց նետում: Այս մրցույթին մասնակցել են նաև «Մեմֆիս Գրիզլիզի» խաղարկող Մայք…
NBA-ի ծագող աստղերի խաղում ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է Աշխարհի հավաքականին
Շարլոտում մեկնարկել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) աստղային շաբաթը: Կայացել է NBA-ի ծագող աստղերի հանդիպումը, որում ԱՄՆ-ի ընտրանին 161:144 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Աշխարհի թիմի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Կայլ Կուզման, որը վաստակել է 35 միավոր: 25 միավորով և 10 արդյունավետ փոխանցումով դաբլ-դաբլ է ձևակերպել Տրեյ Յանգը: Աշխարհի թիմի կազմում 28 միավոր…















