Netflix
Tesla-ն կվերազինվի YouTube և Netflix հավելվածներով
Tesla-ի նախագծողները ավտոմեքենաների համակարգիչները կզինեն YouTube և Netflix հավելվածներով: Սակայն սկզբնական շրջանում էլեկտրոմոբիլների տերերը կարող են դրանք օգտագործել միայն դադարի ժամանակ: Ծավալային ձայնի, մեծ սկավառակի և Tesla-ի հարմարավետ նստարանների շնորհիվ մեքենայում կլինեն աննկարագրելի կինեմոտոգրաֆիկ զգացողություններ: «Երբ պատկան մարմինները հաստատեն լիակատար ինքնուրույն վարելը, մենք տեսանյութի ցուցադրման ռեժիմը կմիացնենք նաև շարժման ընթացքում»,-թվիթերյան իր էջում գրել է Իլոն…
«Գահերի խաղ»-ի հեղինակները կարող են լքել HBO-ն
Հանրահայտ «Գահերի խաղը» ֆիլմի ստեղծողներ Դեյվիդ Բենիոֆն ու Դենիել Ուեյսսը հնարավոր է ` հեռանան HBO-ից։ Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Тhe Hollywood Reporter-ն: Նշվում է, որ նրանց հեռանալը կապված է 200 միլիոն դոլարի ռեկորդային պայմանագրի կնքման հետ։ Բենիոֆի ու Ուեյսսի համար պայքարում են այնպիսի մեծ ստուդիաներ, ինչպիսին է Amazon-ը, Netflix-ը և Disney-ը։ Առկա տվյալներով՝…
Netflix-ը չի ցուցադրի ծխելու տեսարաններ երեխաների համար նախատեսված ֆիլմերում
Խոշոր սթրիմինգային Netflix սերվիսը հրաժարվում է ցուցադրել ծխելու տեսարաններ կինոժապավեններում, որոնք թույլատրված են մանկական լսարանի դիտման համար։ Որոշումը կանդրադառնա այն սերիալներին, որոնք թույլ են տրվում նայել 14-ից ցածր տարիքի երեխաներին, ինչպես նաև լիամետրաժ ֆիլմերին, որոնք թույլատրված են 13-ից ցածր տարիքի երեխաների համար։ Ինչպես ասվում է ընկերության հայտարարությունում, որոշումը տարածվում է ինչպես սովորական ծխախոտների, այնպես էլ…
Netflix-ը Խոր Վիրապը ներկայացրել է որպես ռուսական վանք
Netflix-ի նոր «Վերջին կայսրերը» սերիալի թրեյլերի դրվագներից մեկում երևում է Խոր Վիրապ վանքը: Հայաստանի Արարատ մարզում գտնվող, 17-րդ դարի այդ վանք-ամրոցը սերիալի հենց առաջին սերիայում է։ Հայկական վանքը սերիալում ներկայացվում է որպես ռուսական Վերխոտուրյան/Նիկոլաևյան վանք, որտեղ Ռասպուտինը հայտնվել է իր թափառումներից ու Աստծուն գտնելու փորձերից հետո: Հիշեցնենք՝ հուլիսի 3-ից Netflix-ը սկսել է ցուցադրել «Վերջին կայսրերը»…
Apple-ը «Օսկար» ստանալու հավակնություններ ունի
Apple TV+ վիդեոսերվիսը կթողարկվի տարեվերջին: Այն կառաջարկի օրիգինալ կոնտենտ՝ ստեղծված հայտնի ռեժիսորների կողմից եւ հայտնի դերասանների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է IXBT-ը: Սակայն մեծ մասը սերիալներ կլինեն: Ինչպես հայտնում է աղբյուրը, Apple-ը մտադիր է նաեւ լիամետրաժ ֆիլմեր նկարահանել: Ընկերությունը նպատակ ունի «Օսկար» ստանալ: 6 ֆիլմի համար 5-30 մլն դոլար կծախսվի: Հավանաբար, ընկերության մոտ նման մտադրություն…
Netflix-ը Եվրատեսիլի մասին կատակերգական ֆիլմ կնկարահանի
Netflix ընկերությունը ցանկանում է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասին կատակերգական ֆիլմ նկարահանել՝ Ռեյչել ՄաքԱդամսի և Ուիլ Ֆերելի մասնակցությամբ: Թե ինչ սյուժե կլինի ֆիլմի հիմքում, հայտնի չէ: Ֆիլմի ռեժիսորը լինելու է Դևիդ Դոբկինը, իսկ սցենարի հեղինակները կլինեն Ուիլ Ֆերելը և Էնդրսյու Ստիլը:
Օբամաները Թրամփի մասին սերիալ կնկարահանեն
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, կդառնան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման սկզբնական շրջանի մասին պատմող սերիալի պրոդյուսերներ, գրում է DW-ն: Նշվում է, որ սերիալը նկարահանվելու է Թրամփին ոչ այդքան շահեկան դիրքերում ներկայացնող գրքի մոտիվներով: «Netflix-ով հեռարձակվող սերիալը կդառնա գրող Մայքլ Լյուիսի «5-րդ ռիսկ»-ի էկրանավորումը, որը ներկայացնում է Թրամփի կառավարման առաջին…
Հայտնի է, թե ով է մարմնավորելու արքայադուստր Դիանային “The crown” սերիալում
Netflix-ի «The Crown»/«Թագը» սերիալի հեղինակներն արդեն գտել են այն դերասանուհուն, որը, ըստ իրենց, սերիալի 4-րդ եթերաշրջանում կկարողանա ներկայանալ արքայադուստր Դիանայի դերում: Այդ դերում սերիալի ստեղծագործական կազմը տեսնում է երիտասարդ դերասանուհի Էմմա Քորինին. «Նա շատ տաղանդավոր է, փայլուն: Քասթինգի հենց առաջին վայրկյանից Էմմային հաջողվեց հասնել մեր սրտերին: Նրա մեջ մեկտեղված են արքայադուստր Դիանայի անմեղությունն ու գեղեցկությունը:…
Netflix-ը հրապարակել է Բիյոնսեի մասին պատմող ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Netflix-ը հրապարակել է փաստավավերագրական “Homecoming: A Film by Beyonce” ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը Բիյոնսեի և Coachella փառատոնին նրա ելույթների մասին է: Մեկ օրվա ընթացքում թրեյլերը YouTube-ում հավաքել է ավելի քան 1 միլիոն դիտում: Փաստավավերագրական ֆիլմի ռեժիսորը հենց երգչուհին է: Ֆիլմում տեղ են գտել ոչ միայն համերգային կադրեր, այլև կուլիսային հետաքրքիր դրվագներ: Հայտնի է, որ երաժշտական քննադատները…
“La La Land” ֆիլմի ռեժիսորը նոր մինի-սերիալ է նկարահանում
Օսկարակիր Դեմիեն Շազելը նոր նախագծի վրա է աշխատում: Այս անգամ ռեժիսորը Netflix-ի համար մինի-սերիալ է նկարահանում, և իր շուրջ շատ ուժեղ դերասանական կազմ է հավաքել: Մինի-սերիալի գլխավոր դերը բաժին է ընկել “Moonlight” և “High Flying Bird” ֆիլմերի դերասան Անդրե Հոլանդին: Deadline-ը նշում է, որ ֆիլմում նկարահանվելու է նաև «Ոսկե Արմավենու» դափնեկիր լեհ էսթետ Պավել Պավլիկովսկու…
«Օսկար» մրցանակաբաշխությունը կարող է տուգանվել 100 միլիոն դոլարով
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ամերիկյան կինոակադեմիային նախազգուշացում է ուղարկել, որում ասվում է, որ անթույլատրելի է «Օսկար» մրցանակաբաշխությանը Netflix-ի արտադրած ֆիլմերի արգելքը: Արդարադատության նախարարությունում կարծում են, որ այդ արգելքը խախտում է երկրի հակամենաշնորհային օրենսդրությունը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, եթե կինոակադեմիան չթույլատրի Netflix-ի ֆիլմերին մասնակցել «Օսկարի»-ն, ապա ակադեմիային սպառնում է 100 միլիոն դոլար տուգանք:
Էկրանավորվում է «Երեք հրացանակիրների» նոր տարբերակը
The Hollywood Reporter-ը հայտնում է, որ «Netflix»-ը որոշել է էկրանավորել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպը։ Սա լինելու է հայտնի վեպի ավելի թարմ և ժամանակակից տարբերակը՝ նոր լուծումներով։ Թե մեզ որ ժամանակաշրջան կտեղափոխեն ֆիլմը դիտելիս, դեռևս հայտնի չէ, բայց գիրքը պատմում է XVII դարի Ֆրանսիայի մասին։ Այս նոր նախագծի պրոդյուսերներն են Էրիկ Նյումենը և Բրայան Ունքլեսը,…
Թուրքիայում արգելվել է ամերիկյան հայտնի սերիալի ցուցադրությունը
Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Designated Survivor» անվամբ հայտնի սերիալի ցուցադրությունը Թուրքիայում արգելվել է։ Ըստ թուրքական դատարանի՝ պատճառն այն է, որ սերիաներից մեկում «կոշտ մեղադրանքներ են հնչեցվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին», ինչպես նաև «քարոզչություն է իրականացվել գյուլենական համայնքի օգտին» (վերջինս Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն)։ Այդ ամենը հաշվի առնելով` թուրքական դատարանը որոշում է…
«Netflix»-ը Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիայի անդամ է
«Netflix» ծառայությունը այսուհետ Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (MPAA) անդամ է: Այդ մասին տեղեկատվությունը տեղադրվել է «MPAA»-ի կայքում։ «MPAA»-ը շուրջ 97 տարվա պատմություն ունեցող կազմակերպություն է, որի կազմում են Հոլիվուդի վեց խոշորագույն կինոստուդիաներ՝ «Walt Disney»-ը, «Paramount»-ը, «Sony»-ն, «20th Century Fox»-ը, «Universal City Studios»-ը եւ «Warner Bros»-ը: Ինչպես ընդգծել է «Engadget»-ը, «MPAA»-ին անդամակցությունը խոսում Է ծառայության հեղինակության բարձրանելու…














