news.am
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» պանթեոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի շիրիմներին, հարգանքի տուրք մատուցեց Արցախյան գոյամարտում տարբեր տարիներին ընկած նահատակների հիշատակին:
Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219270 դեպք, որոնցից 204578-ն` առողջացած, 4234-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք: Ունենք 457 առողջացած և 9 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է…
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ․ «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սա մեծ տոն է, որով մենք արդարացիորեն հպարտանում ենք։ Մենք այն մշտապես նշել և շարունակելու ենք նշել, քանզի հսկայական է եղել հայ ժողովրդի ներդրումը 20-րդ դարի արհավիրքի՝…
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է: Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ: Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար: Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ: Նրանք հաղթեցին շուրջ 30 տարի առաջ Շուշին ազատագրելով: Նրանք հաղթեցին ավելի…
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում: Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ նմանատիպ խմբեր աշխատում են Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն մոլի կայանատեղիում: Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ «Աստրազենեկա» և թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով: Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել…
Արա Արայանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հորինված հաղթանակը: Ինձ միշտ հետաքրքրել է, ինչու՞ Արցախյան առաջին պատերազմի ավարտը չզգացվեց, այն օրերին չեղավ ոչ մի ցնծություն: Նույնիսկ հրադադարից մի քանի տարի անց խոսք չկար ”հաղթանակի” մասին: Հետո սկսվեց шапкозакидательство ն, մայիսի 8 ը կպցրեցին մայիսի 9-ի պոչից դարձրին ”եռատոն”: Տգետների մի խումբ դարձավ հերոս ու գեներալ,…
«Արցախպրես»-հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից մայիսի 8-ին պետական պաշտոնյաների, զինվորականների ու հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր: Մինչ այդ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել ժամերգություն, որից հետո եկեղեցու զանգերի ղողանջների ներքո մեկնարկել է խաչերթը՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի…
Հեռուաստղ Քիմ Քարդաշյանը Facebook-ի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը նվաճեցին Տոկիո-2020-ի ուղեգրեր: Կիսաեզրափակչում Արմեն Մելիքյանը 5:2 հաշվով հաղթեց Հարավային Կորեայից Հանջաե Չունին և եզրափակչում կփորձի գերազանցել մոլդովացի Վիկտոր Չիոբանուն: Ալսանյանն էլ հերթին կիսաեզրափակչում հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 3:1 և ոսկու համար կգոտեմարտի ուկրաինացի Պավրիզ Նասիբովի հետ:
Շուշի քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հիմնախնդրի լուծմանն ուղղված «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության մեկնարկը տրվեց մայիսի 8-ին։ «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի համահիմնադիր Արմինե Հայրապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ՀԿ-ի գործունեությունն ուղղված է նաև միջազգային կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով՝ նպաստելու պատմամշակութային ժառանգության և արժեքների պահպանությանը, հանրային…
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտունու շրջան, որտեղ այցելել է սահմանագծի պաշտպանական դիրքեր, ինչպես նաև ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և հանդիպումներ ունեցել Ճարտար, Սոս ու Մաճկալաշեն համայնքների բնակիչների հետ: Ճարտար քաղաքում նախագահը դիտել է ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը՝ նվիրված Հայրենիքի պաշտպանության համար զոհված ըմբշամարտիկների հիշատակին: Այնուհետև երկրի ղեկավարը հանդիպում…
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Այսօր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք Արմավիրի մարզի Այգեվան գյուղ` պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին»:
Ոստիկանության Կապանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին Ներքին Հանդ բնակավայրից Ծավ տանող ճանապարհին հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Ազատ Հ.-ն, որը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 177-րդ (Գողությունը), 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 34-177 –րդ (Գողության փորձը) հոդվածների…
Այսօր շամատի տանը տեղի է ունենցել հանդիպում գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: «Ես օգոստոսին երևի թե կտեղափոխվեմ, ես եմ ընտրում երբ տեղափոխվեմ, էդ ժամանակ է ամենահարմարը»,- լրագրողների այն հարցին, թե ինչ փուլում է ԱՄՆ տեղափոխվելու գործը, ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա նշել է, որ Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, գրոսմասյստեր Գաբրիել Սարգսյանի հետ մտադիր են վերաբացել իրենց…
Մայիսի 7-ին և 8-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը չի փոփոխվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը…