nissanjuke forum

  • Այսօր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն է

    Այսօր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն է

    Նոյեմբերի 11-ին անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն։ Այդ կապակցությամբ ողջ օրվա ընթացքում կոմպոզիտորի արձանի մոտ՝ Կարապի լճի շրջակայքում հնչեցին նրա ստեղծագործությունները: Տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն. հարգանքի տուրք մատուցվեց մեծ հային, հնչեցին ելույթներ: Այնուհետ ներկաներն ուղևորվեցին քաղաքային պանթեոն,  կոմպոզիտորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու, խնկարկելու և հարգելու նրա հիշատակը։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում…

  • Աշխարհում նկատվում է ծնելիության մակարդակի անկում

    Աշխարհում նկատվում է ծնելիության մակարդակի անկում

    Աշխարհի շատ երկրներում ծնելիության մակարդակի զգալի անկում է նկատելի, գրում է The Lancet պարբերականը: Նշվում է, որ ծնելիության այսպիսի մակարդակը բավարար չէ անգամ բնակչության թիվը պահպանելու համար: Սա հատկապես լուրջ գործոն կհանդիսանա այն հասարակությունների համար, որոնցում տարեցների թիվն ավելի շատ է: Գիտնականները ներկայացրել են 1950-2017-ին աշխարհում նկատված միտումները: Եթե 1950-ին կանայք լույս աշխարհ էին բերում…

  • Արթուր Խաչատրյանը կոմիտեում տիրող բարձիթողի վիճակի մասին

    Արթուր Խաչատրյանը կոմիտեում տիրող բարձիթողի վիճակի մասին

    Արթուր Խաչատրյանը, ով ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի միջոցով հայտնել է կոմիտեում տիրող բարձիթողի վիճակի մասին:

  • ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

    ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

    ԵՊՀ Ուսանողական խորհուրդը իր պաշտոնական էջում տարածել է հայտարարություն, որտեղ խոսվում է ԿԳՆ-ի լիազորությունների, չկատարած պարտականությունների, բացթողումների, ԵՊՀ-ում բացի ՈւԽ-ից այլ ուսանողական կազմակերպությունների առկայության, ինչպես նաև «Ռեստարտ» նախաձեռնության՝ որպես հասարակական-քաղաքական միավորման գործելաոճի և ԵՊՀ-ում նրանց գործունեության՝ ՀՀ օրենսդրությանը հակասելու մասին: Հայտարարության մեջ նշված է. «Հարգելի՛ ուսանողներ, Հաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը և ՈւԽ…

  • Քևին Անդերսոնը հաղթանակ է տոնել Տղամարդկանց թենիսի միջազգային մրցաշարում

    Քևին Անդերսոնը հաղթանակ է տոնել Տղամարդկանց թենիսի միջազգային մրցաշարում

    Լոնդոնում մեկնարկել է Տղամարդկանց թենիսի միջազգային ասոցիացիա մրցաշարը: Մեկնարկային հանդիպումն անցկացրել են Կևին Անդերսոնը և Դոմինիկ Տիմը, ովքեր ընդգրկված են Լեյտոն Հյուիթի անվան խմբում: 1 ժամ 49 րոպե տևած խաղում Անդերսոնը 6:3, 7:6 (12:10) հաշվով հաղթանակ է տոնել: Հարավաֆրիկացի թենիսիստի ակտիվում գրանցվել է 13 էյս, 1 բրեյք, 4 սխալ սեփական մատուցման ժամանակ: Տիմը չի իրացրել…

  • Նոյեմբերի 12-25-ը անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը

    Նոյեմբերի 12-25-ը անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը

    Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայանալիք կանանց բռնցքամարտի 2018 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու պատվիրակ։ Նոյեմբերի 12-25-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը: Ըստ նախնական հայտերի առաջնությանը պատրաստվում է մասնակցել մոտ 333 մարզուհի: Երկրագնդի ուժեղագույն կին բռնցքամարտիկների մրցապայքարին մասնացելու են Հայաստանի 2 պատվիրակները` երիտասարդ աղջիկների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, միջազգային…

  • Ի՞նչ կարծիք ունի Վ. Պուտինը համաեվրոպական զինված ուժեր ստեղծելու մասին

    Ի՞նչ կարծիք ունի Վ. Պուտինը համաեվրոպական զինված ուժեր ստեղծելու մասին

    Վլադիմիր Պուտինը դրական է վերաբերում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համաեվրոպական զինված ուժեր ստեղծելու մասին առաջարկին: Վ. Պուտինը  ասել է. «Ինչ վերաբերում է այլընտրանքային, համաեվրոպական զինված ուժերին, ապա դա նոր միտք չէ, այժմ նախագահ Մակրոնն այն վերակենդանացրել է, սակայն ինձ այդ մասին ասել էր նախկին նախագահներից Ժակ Շիրակը»: Եվ հավելել, որ սկզբունքորեն Եվրոպան հզոր տնտեսական կազմավորում է, հզոր տնտեսական…

  • Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրին

    Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրին

    Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիին. «Պոգբան վնասվածք ունի: Նա վնասվածքով է մասնակցել Թուրինում «Յուվենտուսի» հետ խաղին: Նա պայքարում էր և զգում, որ պետք է թիմին օգնի կարևոր խաղում: Պոլը հանուն մեզ նման զոհողության գնաց, բայց չկարողացավ…

  • «Սասնա ծռեր»-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

    «Սասնա ծռեր»-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

    Երկու օր առաջ պաշտոնապես գրանցված «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներն այսօր Արթիկում կայացած հանդիպմանը հայտարարեցին, որ պատրաստվում են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Ազատության» հարցին՝ միայնակ են մասնակցելու ընտրություններին, թե դաշինք են կազմելու, կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ – «Քննարկումները շարունակվում են։ Մեզ խիստ հետաքրքրում էր և շատ ենք կարևորում, որ կարողանանք համախմբել այս տարիների ընթացքում…

  • Կարո Եղնուկյանը մասնակցելու դեպքում կսատարեր «Սասնա ծռեր»-ին

    Կարո Եղնուկյանը մասնակցելու դեպքում կսատարեր «Սասնա ծռեր»-ին

    «Սասնա ծռեր» համահայկական շարժման աջակից և անդամ Կարո Եղնուկյանը չի կարող մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որովհետև երկքաղաքացի է, իսկ Հայաստանի Սահմանադրությամբ կա արգելք: Սակայն նա նշել է,որ մասնակցելու դեպքում կսատարեր «Սասնա ծռեր» կուսակցությանը։ Հարցին՝ արդյոք «Սասնա ծռերը» վերջնականապես փակե՞լ է զինված պայքարի էջը և անհրաժեշտության դեպքում նորից նման մեթոդի չի՞ դիմի, Եղնուկյանն արձագանքեց. «Զինված…

  • Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 14-ի

    Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 14-ի

    Բրազիլիայի Ռիո-Դե-Ժանեյրո նահանգում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Ավելի վաղ հայտնվում էր 9 զոհի մասին, սակայն տեղի փրկարար ծառայության տվյալներով, այսօր՝ կիրակի առավոտյան հայտնաբերվել են եւս մի քանի մարմիններ: Բացի զոհերից, կան նաեւ վիրավորներ: Այս պահին հայտնի է տուժած 11 մարդու մասին: Հողի անսպասելի հոսքը սկսվել էր շաբաթ օրը: Պատճառը տեւական ժամանակ շարունակվող…

  • Հայ դպրոցականների թիմը Պեկինից վերադարձել է մեդալներվ

    Հայ դպրոցականների թիմը Պեկինից վերադարձել է մեդալներվ

    Նոյեմբերի 3-11-ը Պեկինում կայացած «Աստղագիտություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայից Հայաստանի հինգ հոգանոց թիմը վերադարձել է երկու արծաթ, մեկ բրոնզե մեդալով ու երկու գովասանագրով: Երևանի ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Զոհրաբյանը և Եվա Հունանյանն արժանացել են արծաթե մեդալների, Քրիստինե Գրիգորյանը՝ բրոնզե մեդալի: Նույն դպրոցի աշակերտներ Էմմա Սարգսյանն ու Դավիթ Կիրակոսյանը օլիմպիադայից վերադրաձել են գովասանագրերով: Աղբյուր՝ aravot.am

  • Պետերբուրգում հրդեհ է

    Պետերբուրգում հրդեհ է

    Սանկտ Պետերբուրգի հիպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել: «Интерфакс»-ը՝ նշում է,որ հրդեհի հետևանքով զոհեր չկան: Սակայն մեկ մարդ տուժել է և նրան տեղափոխել են ստացիոնար բուժման:

  • Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

    Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալեց «Էվերթոնին» և չկարողացավ հաղթանակ տոնել: Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» 19 միավորով 9-րդ տեղում է: Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր «Չելսի»-«Էվերթոն»՝ 0:0 Աղբյուր՝ armsport.am

  • Անտառային հրդեհը հասել է Քիմ Քարդաշյանի և  Քանյե Ուեսթի տուն

    Անտառային հրդեհը հասել է Քիմ Քարդաշյանի և  Քանյե Ուեսթի տուն

    Կալիֆորնիայի անտառային հրդեհը հասել է Քիմ Քարդաշյանի և  Քանյե Ուեսթի տուն: Քարդաշյանը ընտանիքի հետ  տեղափոխվել է Կալաբասասի առանձնատուն: Քիմն իր Twitter-յան էջում գրառել է․ «Լսել եմ, որ հրդեհը հասել է մեր տարածքին Հիդենս Հիլսում, բայց հիմա այն տեղայնացվել է ու չի տարածվում: Կարծես, վիճակը չի վատթարանում»