Reuters
ԱՄՆ-ն անցնում է Աֆղանստանից տարհանման օպերացիայի վերջին փուլին
Քաբուլի օդանավակայանում մնացել է շուրջ հազար բնակիչ, ովքեր սպասում են ամերիկյան ռազմական ինքնաթիռներով տարհանվելուն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ ԱՄՆ-ն անցնում է Աֆղանստանից մարդկանց տարհանման օպերացիայի վերջին փուլին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել էր՝ Աֆղանստանից մինչև 80 հազար մարդ տարհանելու պատրաստակամության մասին։
Հեռախոսազրույց կունենան Թուրքիայի ու Հունաստանի ղեկավարները
Այսօր հեռախոսազրույց են ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ կողմերը քննարկելու են Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ու փախստականների հետ կապված հարցերը։
Աֆղանստանի տապալված վարչակազմի աշխատակիցները հետապնդվում են թալիբների կողմից
«Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները հետապնդումներ են սկսել նախկին վարչակազմի ու ԱՄՆ ուժերի հետ գործ ունեցած աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով նորվեգական RHIPTO վերլուծական կենտրոնի զեկույցին։ Զեկույցում ասվում է, որ նախկին ռեժիմականներին հետապնդում, ձերբակալում ու պատժում են շարիաթի կանոններով։ Նշվում է, որ վտանգի տակ են հայտնվել հետախուզության ու անվտանգության ծառայողները, քանի որ թալիբների…
Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանը չի լինի ժողովրդավար
Աֆղանստանի ապագա պետական համակարգը ղեկավարելու է իշխող խորհուրդը, որն էլ գլխավորելու է թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Աքունզադան։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ, ըստ թալիբների հայտարարության՝ Աֆղանստանը չի լինելու ժողովրդավար պետություն ու իր կառավարման ձևով նման է լինելու 1996-ից 2001 թվականների կառավարման ձևին, երբ իշխանության էին թալիբները։
Թալիբների՝ Քաբուլ ներխուժումից ի վեր, մայրաքաղաքի օդանավակայանում 12 մարդ է զոհվել
Օգոստոսի 14-ից հետո, երբ «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները ներխուժեցին մայրաքաղաք Քաբուլ ու վերցրին երկրի իշխանությունը, սկսվեց մեծ թվով հոսք դեպի Քաբուլի օդանավակայան՝ երկրից փախչելու համար։ Սակայն նման հոսքը անհետևանք չի մնացել։ Այս մի քանի օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, Քաբուլի օդանավակայանում զոհվել է 12 մարդ։ Տվյալները հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ մարդիկ սպանվել են հրմշտոցի…
Մեկ օրում ԱՄՆ-ն 1800 մարդ է տարհանել Աֆղանստանից
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է Աֆղանստանից տարհանել մինչև 80 հազար մարդու, որոնցից 15 հազարը ԱՄՆ քաղաքացիներ են, իսկ 65 հազարը աֆղանստանցիներ են։ Այսպիսով, միայն երեկվա ընթացքում տարհանվել է 1800 մարդ, իսկ օգոստոսի 14-ից մինչև օրս՝ շուրջ 6000 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ ԱՄՆ քաղավիացիոն վարչությունը…
Հայիթիում երկրաշարժից զոհվածների թիվը հասավ 1941-ի
Օգոստոսի 14-ին Հայիթիի ափերը ցնցվեցին ուժեղ երկրաշարժից․ գրանցվել էր 7,2 մագնիտուդ ուժգնություն։ Միանգամից հայտնի դարձան, որ կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը գնալով աճում է։ Արդեն իսկ ստացված տվյալներով՝ Հայիթիում զոհերի թիվը հասել է 1941-ի, իսկ վիրավորների թիվը հատել է 9000-ի սահմանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդում էր…
Հրդեհներ Ֆրանսիայում․ տարհանվել են հազարավոր մարդիկ
Ֆրանսիայում նույնպես զգացնել է տալիս որոշ շրջանների շատ բարձր ջերմաստիճանը՝ անտառային հրդեհների տեսքով։ Վերջին հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 4 հազար հեկտար բուսածածկ տարածք՝ Գուֆարոնում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ անվտանգության տեսանկյունից տարհանվել են հազարավոր մարդիկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհվտանգ հատվածներում ջերմաստիճանը 40 աստիճան ցելսիուսից բարձր է։
ԱՄՆ-ն տարհանում է իր քաղաքացիներին Աֆղանստանից․ թալիբները շատ են մոտեցել Քաբուլին
Աֆղանստանում գործող «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները գնալով մոտենում են մայրաքաղաք Քաբուլին։ Վերջին օրերի ընթացքում հայտնի դարձավ, որ այստեղից տարբեր երկրներ տարհանում են իրենց դեսպանություններում աշխատող քաղաքացուն, ինչպիսիք են, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Կանադան և այլն։ Ինչպես հայտնի է դարձել, այսօր արդեն տարհանվում են Ամերիկայի Միացյալ Նահանագների դեսպանատան աշխատակից ԱՄՆ քաղաքացիները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Աղբյուրը…
Հեղեղումներ ու սողանքներ Ճապոնիայում․ զոհվել է առնվազն 1 հոգի
Ճապոնիայում նույնպես առատ տեղումներ են։ Անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից ու աղետների պատճառ դարձել։ Ծագող արևի երկրի արևմտյան հատվածում համատարած հեղեղումներ ու սողանքներ են գրանցվել, որի հետևանքով կան նաև բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ նախնական տվյալներով կա 1 զոհ, ևս 2-ը համարվում են անհետ կորած: Բայց զոհերի…
Թալիբները գրավել են Աֆղանստանի 65 տոկոսը
«Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալներն արդեն զավթել են Աֆղանստանի շուրջ 65 տոկոսը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ մինչ օրս, թալիբների գործողությունների հետևանքով զոհվել են 180-ից ավել քաղաքացիական անձինք, իսկ 214 հազարից ավել մարդ ստիպված է եղել լքել սեփական բնակավայրը կամ տունը։ Ըստ աղբյուրի՝ թալիբների վերահսկողության տակ է անցել արդեն նահանգային 7 մայրաքաղաք, որոնցից…
Կալիֆոռնիայում հրդեհները ընդգրկել են 110 հազար հեկտարից ավել տարածք
Կալիֆոռնիայում շարունակվում են տարածվել անտառային հրդեհները, որոնք սկսվել են հուլիսի 14-ին։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Նշվում է, որ դրանք արդեն ընդգրկել են 110 հազար հեկտարից ավել տարածք։ Ըստ աղբյուրի՝ կանխատեսվում է, որ տաք ու չոր եղանակը կշարունակվի, ինչը կնպաստի կրակի տարածմանը։
Օմանի ափերի մոտ հարձակվել են բրիտանական նավի վրա
Արաբական ծովում՝ Օմանի ափերի մոտ, հարձակման է ենթարկվել Մեծ Բրիտանիային պատկանող նավը։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Նշվում է, որ միջադեպի մասին հետաքննություն է տարվում ու մանրամասներ գրեթե հայտնի չեն։
Իրանում ցույցեր են․ կա 10 զոհ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իրանում արդեն մեկ շաբաթից ավելի է շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ երաշտի ու խմելու ջրի պակասի։ Ցույցերի էպիկենտրոնը գտնվում է Խուզիստան նահանգում, որն էլ հենց տուժել է ջրի պակասից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ ցույցերի արդյունքում արդեն մահացել է 10 ցուցարար, կան բազմաթիվ տուժածներ ու բերման ենթարկվածներ։














