Reuters
Զինյալները Նիգերիայում առնվազն 45 մարդ են սպանել
Նիգերիայում զինված ավազակախումբը մոտոցիկլետներով մտել է Ֆարո քաղաք ու անկանոն կրակ բացել բնակիչների ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է առնվազն 45 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 8-ի կեսօրին։ Ավելի վաղ, կրկին ինչ-որ ավազակախումբ, մոտոցիկլետներով մտել էր Ադամավա նահանգ ու նորից անկանոն կրակ բացելով սպանել շուրջ 20 մարդու։ Նիգերիայում քաղաքացիների անվտանգության…
ԱՄՆ-ն դեռևս մտադիր չէ զորք մտցնել Հայիթի․ Reuters
Ինչպես հայտնի դարձավ, Հայիթիի կառավարությունից ԱՄՆ իշխանություններին խնդրել են՝ զորք ուղարկել Հայիթի։ Հայցի վերաբերյալ ԱՄՆ-ից հայտնել են, որ Միացյալ Նահանգները դեռևս մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին։ Հայիթին ԱՄՆ-ին խնդրել է զորք մտցնել երկիր Այս մասին հայտնում է Reuters-ը։ Բայց նշվում է, որ ԱՄՆ-ն կանոնավոր կապի մեջ է Հայիթիի հետ և պարբերաբար քննարկվում է, թե…
Պայթյուններ Կոլումբիայում․ վիրավորվել է առնվազն 36 անձ
Կոլումբիայի ռազմաբազաներից մեկում պայթյուններ են գրանցվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ պայթյունից վիրավորվել են առնվազն 36 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է։ Ըստ աղբյուրի՝ պայթյունը կազմակերպել են անհայտ անձինք, որոնք՝ պաշտոնյայի անվան տակ ներխուժել են ռազմաբազա ու պայթեցրել 2 ավտոմեքենա, որոնք եղել են ականապատված։ Նշվում է նաև, որ կոլումբական իշխանությունները ահաբեկչական ակտի…
Ավիավթար Մյանմայում․ զոհվել է առնվազն 12 մարդ
Այսօր՝ հունիսի 10-ին, Մյանմայում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ առնվազն 12 մարդ է զոհ գնացել ավիաղետին։ Բայց կոնկրետ չի նշվում, թե քանի հոգի է եղել ինքնաթիռում։ Վերջինի վերաբերյալ տարբեր աղբյուրներ տրամադրում են տարբեր տվյալներ։ թիվը տատանվում է 12-ից մինչև 16։ Աղետի մանրամասները դեռևս հայտնի չեն։
Հունգարիայում այլևս պարտադիր չէ դիմակ կրելը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի որոշմամբ՝ այդ երկրում հանվել է դիմակ կրելու պարտադրանքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ այս որոշումը կայացվել է հակահամաճարակային ընդհանուր սահմանափակումների մեղմացման ֆոնին։ Օրինակ՝ հանվել է նաև պարետային ժամը։
Հնդկաստանում մոլեգնած ցիկլոնը դարձել է հեղեղումների ու ավերածությունների պատճառ
Հնդկաստանում մոլեգնել է «Տաուկտաե» հզոր ցիկլոնը, որը հանգեցրել է ճանապարհների հեղեղման ու բազմաթիվ ավերածությունների։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ նախնական տեղեկություններով 16 մարդ մահացել է, իսկ 127-ը անհետ կորած են համարվում։ Տուժածների կոնկրետ թվեր չեն ասվում։ Երկրի օդերևութաբանները կանխատեսում են, որ ցիկլոնը կթուլանա մոտ օրերս։
Հեղեղներ ու սողանքներ Ինդոնեզիայում․ կան տասնյակ զոհեր ու անհետ կորածներ
Ինդոնեզիային մահաբեր ցիկլոն է պատուհասել, որի հետևանքով արդեն իսկ կան զոհեր, տուժածներ ու ավերածություններ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ հեղեղներից ու սողանքներից հայտնի է 55 զոհի ու շուրջ 40 անհետ կորածի մասին։ Երկրի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել։ Նաև կան ավերածություններ ու բազմաթիվ տներ էլ մնացել են…
ԵՄ-ում պատվաստումներն ընթանում են դանդաղ տեմպով․ Ֆոր Դեր Լեյեն
Եվրոպական Միության գագաթնաժողովում ելույթով է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոր Դեր Լեյենը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումների թեմային, նա ասել է, որ ԵՄ 27 պետություն 3 ամսվա ընթացքում ստացել է պատվաստանյութի 88 միլիոն չափաբաժին, որից օգտագործվել է 62 միլիոնը։ Լեյենի խոսքով՝ միայն 18 միլիոն մարդ է պատվաստվել 2 դեղաչափով, որը…
Չինաստանը Մեծ Բրիտանիայի 9 քաղաքացու պատժամիջոցների է ենթարկել
Չինաստանը որոշել է պատժամիջոցներ սահմանել Մեծ Բրիտանիայի 9 ֆիզիկական և 4 իրաբանական անձերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ պատժամիջոցների մասին հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ն։ Նշվում է նաև, որ պատժամիջոցներ կիրառելու համար պատճառ է հանդիսացել Սինցզյան-Ույղուրի շրջանում տիրող իրավիճակի մասին սուտ և ապատեղեկատվություն տարածելը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի երկրներ,…
Հրդեհ Հնդկաստանում․ զոհերի թիվը հասել է 6-ի
Հնդկաստանի Մումբայ քաղաքում մարտի 25-ին հրդեհ է բռնկվել կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ հրդեհի հետևանքով զոհերի թիվը մարտի 26-ի դրությամբ հասել է 6-ի։ Ըստ աղբյուրի՝ փրկարարները դեպքի վայրից տարհանել են 76 պացիենտի, այդ թվում՝ արհեստական օդափոխման սարքավորմանը միացված 7 հիվանդի։ Բոլորը տեղափոխվել են այլ հիվանդանոցներ՝ շարունակելու ամբուլատոր բուժումը։ Նշվում…
Բայդենը մտադիր է ԱՄՆ-ում զենքի արգելք մտցնել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Սենատի ու Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին՝ քայլեր ձեռնարկել զենք կրելու սահմանափակումներ մտցնելու կամ զենք կրելը արգելելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հատկանշական է, որ այս հայտարարությունը արվել է ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում երկու ողբերգական դեպքերի ֆոնին, որոնց ժամանակ զանգվածային կրակոցների արդյունքում մահացան ընդհանուր 18 քաղաքացիներ։…
ԱՄՆ-ում չինական 5 ընկերություններ ազգային անվտանգությանը սպառնացող են ճանաչվել
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հինգ չինական ընկերություններ ճանաչվել են որպես ազգային անվտանգության համար սպառնալիքներ ներկայացնող։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սա անող իրավասու մարմինը հաղորդակցման դաշնային հանձնաժողովն է, որը առաջնորդվել է 2019 թվականին ընդունված օրենքով, որով պետք է պաշտպանվեն ԱՄՆ-ի հաղորդակցական ցանցերը։ Ըստ աղբյուրի՝ այդ 5 չինական ընկերություններն են՝ Huawei Technologies-ը, ZTE-ն, Hytera Communications Corp-ը, Hangzhou…
Չինաստանը հաղթել է բացարձակ աղքատությանը․ Ցզինպին
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ բացարձակ աղքատության դեմ Չինաստանը՝ գործադրած ջանքերի շնորհիվ, լիակատար հաղթանակ է տոնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ Չինաստանում բացարձակ աղքատության շեմ է համարվում օրական շուրջ 1,50 դոլարը։ Համաշխարհային բանկն այդ շեմը համարում է օրական 1,90 դոլարը։
Բայդենի ադմինիստրացիան հստակ մտադրված է փակել Գուանտանամոյի բանտը
Ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, ունի հստակ մտադրություն՝ փակել Գուանտանամոյի բանտը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին հաստատել, որ այսպիսի մտադրություն կա, բայց հարցը դեռևս քննարկվում է ԱՄՆ տարբեր գերատեսչությունների մակարդակում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենի ադմինիստրացիան առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում որոշել է Գուանտանամոյի բանտը փակելու…














