Reuters
Պայթյուն Աբու-Դաբիում․ կան զոհերի ու վիրավորներ
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով կան զոհեր ու տուժածներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ հութիները հայտարարել են Էմիրությունների դեմ գրոհի մասին։ Ըստ աղբյուրի՝ զոհվել է 3 անձ, վիրավորվել՝ 6-ը։ Հիշեցնենք, որ այժմ աշխատանքային այցով ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վերջինս գտնվում է Դուբայում։ Նախագահի…
Ֆիլիպիններին թայֆուն է հարվածել․ զոհերի թիվը հասնում է 170-ի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆիլիպիններին օրերս հարվածել է Ռայ թայֆունը, որը աղետալի հետևանքներ է ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Նշվում է, որ երկրում թայֆունից զոհերի թիվը հասել է 169-ի։ Ըստ աղբյուրի՝ այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Մինչ այս հայտնի էր դարձել, որ տարհանվել էին 300 հազարից ավել մարդիկ, իսկ թայֆունը լուրջ վնասներ էր հասցրել Սիարգաո կղզուն։ The…
Մալիում կրակել են ավտոբուսի ուղղությամբ․ կա 30-ից ավել զոհ
Մալիում ողբերգական ելքով հրաձգություն է տեղի ունեցել։ Անհայտ զինված անձինք կրակ են բացել գյուղացիներով ավտոբուսի ուղղությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Նշվում է, որ կրակոցների արդյունքում զոհվել է առնվազն 31 մարդ։ Ըստ աղբյուրի՝ կան նաև վիրավորներ ու անհետ կորածներ։ Այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում։
Իսրայելում քովիդի դեմ կպատվաստվեն նաև 5-11 տարեկանները
Իսրայելում սկսում են քովիդի դեմ պատվաստել արդեն 5-ից 11 տարեկան երեխաներին։ Այս որոշումը հավանության է արժանացել երկրի առողջապահության նախարարության կողմից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ երեխաներին պատվաստելու են Pfizer/BioNTech պատվաստանյութում՝ 10 միկրոգրամ դեղաչափով, որը 6 անգամ ցածր է 12 տարեկանից բարձրների համար նախատեսված դեղաչափից։ Ըստ աղբյուրի՝ նշված պատվաստնյութը ցույց է տվել 90,7…
Լիտվան Բելառուսի հետ սահմանին պատ է կառուցում
Բելառուսից դեպի Լիտվա ներգաղթյալների մուտքը կանխելու համար որոշում է կայացվել պատ կառուցել սահմանային հատվածում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Լիտվան արդեն սկսել է պատի կառուցումը ու տեղադրվել են պողպատե պատի առաջին հատվածները։ Պատն ունենալու է 3,4 մետր բարձրություն, դրանց վրա տեղադրված է լինելու 2 ոտնաչափ փշալար, ինչպես նաև տեսախցիկներ։ Նշվում է, որ նման որոշման պատճառ…
Բողոքի ակցիաներ Սուդանում․ զոհերի թիվն աճում է
Սուդանում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ այն բանից հետո, երբ զինվորականները ռազմական հեղաշրջում իրականացրին երկրում ու զավթեցին իշխանությունը։ Հազարավոր սուդանցիներ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն Սուդանի քաղաքացիական իշխանության և ի դեմ հեղաշրջման։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել զինվորականների ու ցուցարարների միջև, որի հետևանքով առնվազն…
Սուդանում բողոքի ցույցերի ընթացում մարդիկ են զոհվել․ Reuters
Սուդանում զինվորականների ձեռնարկած ռազմական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում 7 մարդ է զոհվել, ևսԱյս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչին։ Ըստ աղբյուրի՝ տուժել է 140 մարդ։ Մարդկանց մահվան պատճառ են դարձել հրազենային վիրավորումները։ Այլ մանրամասներ չեն ներկայացվում: Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սուդանցի զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետ…
Facebook-ում իրավապաշտպաններն ու լրագրողները կլինեն ավելի պաշտպանված
Facebook ընկերությունը որոշել է ուժեղացնել սոցցանցում իրավապաշտպանների և լրագրողների պաշտպանվածությունը ծաղրից ու հետապնդումներից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ այդպիսի մարդիկ իրենց գործունեության բերումով անընդհատ գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում և պարբերաբար ոտնձգությունների են ենթարկվում։
Աշխարհի առաջնության պես մրցաշարերը պետք է անցկացվեն ամեն տարի․ FIFA-ի նախագահ
FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտոնին խոսել է Աշխարհի առաջնության անցկացման ժամկետների մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ինֆանտինոյի խոսքով՝ Աշխարհի առաջնության մակարդակի մրցաշարերը պետք է անցկացվեն ամեն տարի։ Նա նշել է, որ մրցաշարի հեղինակությունը դրա որակից է կախված և ոչ թե անկացման հաճախականությունից։ Նա որպես օրինակ բերել է Չեմպիոնների Լիգան կամ էլ Ուիմբլդոնը, որոնք ամեն տարի…
Google-ը Աֆրիկայում 1 միլիարդ դոլարի ներդրում կանի
Google ընկերությունը առաջիկա 5 տարիներին մտադիր է Աֆրիկայում ավելի էժան և արագ ինտերնետ հասանելիության ապահովման ծրագիր իրականացնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ Google-ն այս ծրագրի իրականացման համար նախատեսում է շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարել մայրցամաքում։ Բացի սա, Google-ը նաև մտադիր է 10 միլիոն դոլարի ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել աֆրիկական որոշ երկրների…
Կամբոջայում երիտասարդները թռչող աթոռ են ստեղծել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կամբոջայի Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին 3 տարվա հետազոտությունների ու աշխատանքից հետո հաջողվել է ստեղծել թռչող աթոռի նմանվող սարք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ կամբոջացի էնտուզիաստները աթոռի վրա 8 պտուտակ ու մի շարք սարքեր են տեղադրել, որը թույլ է տալիս ստեղծված սարքավորմանը 10 րոպե մնալ օդում ու բարձրացնել մինչև 60 կիլոգրամ քաշ։ Երիտասարդները մտադիր…
Xiaomi-ին մեղադրել են գրաքննության ու ժողովրդավարությանը վնասելու մեջ
Լիտվայի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ Xiaomi ընկերությունը գրաքննությամբ է զբաղվում ու կարող է վնասել ժողովրդավարությանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Պաշտոնյան նշել է, որ չինական ընկերության հեռախոսներն ավտոմատ արգելափակում են որոշ արտահայտությունների գրումը, օրինակ՝ «Ազատ Տիբեթ», «Կեցցե Թայվանի անկախությունը» կամ «շարժում հանուն ժողովրդավարության» արտահայտությունները։ Նրա խոսքով՝ սա արվում է չինական իշխանությունների ցուցումով։ Լիտվայի ՊՆ-ն…
Հռոմի պապը հազարավոր պաղպաղակներ է ուղարկել բանտարկյալներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 15 հազար հատ պաղպաղակ է ուղարկել Հռոմի 2 բանտերի կալանավորներին, որպես փոքրիկ դրական ժեստ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ պաղպաղակները հասցեագրված են Regina Coeli և Rebibbia անվանումներով բանտերին։
ՄԱԿ ԱԽ-ն Աֆղանստանի վերաբերյալ բանաձև է ընդունել
Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Նշվում է, որ բանաձևով՝ Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժմանը կոչ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունը և բնակիչների հասանելիությունը մարդասիրական օգնությանը։ Սրանից զատ, կոչ է արվում ապահովել այն քաղաքացիների անվտանգությունը, ովքեր ցանկանում են հեռանալ երկրից։














