roma

  • «Ռեալը» հետաքրքրված է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով։ Նշվում է, որ ակումբը պլանավորում է սպասել, մինչև վերջինս կունենա ազատ գործակալի կարգավիճակ, այնուհետև կիսապաշտպանի գործարքն իրակկանացնել։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին։ Պելեգրինիի պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։ Այս մասին…

    Ռեալը հետաքրքրված է Ռոմայի կիսապաշտպանով
  • Իտալիայի Ա Սերիայի երրորդ տուրի` «Սասուոլոյի» դեմ խաղը 1000-րդն էր «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարիերայում: Նշվում է, որ անցած ամռանը նման ցուցանիշ է կարողացել գրանցել Ֆերնանդու Սանտուշը, ում ակտիվում այժմ գրանցված է 1008 խաղ: Գործող մարզիչներից լավագույն արդյունքն ունի «Միդլսբրոյի» գլխավոր մարզիչ Նիլ Ուորնոքը: 72-ամյա մասնագետի ակտիվում կա 1545 խաղ: Մեկ ակումբում անցկացրած խաղերի…

    Մոուրինյուին հաջողվել է հատել 1000 խաղի սահմանագիծը
  • «Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին կարող է հեռանալ թիմից։ Նշվումէ, որ «Սևիլյան» և «Լիոնը» ցանկանում են պայմանագիր կնքել 30-ամյա ֆուտբոլիստի հետ: Ֆլորենզին այլևս ընդգրկված չէ հռոմեացիների մարզչական շտաբի ծրագրերում: Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport- ից։

    Ռոմայի պաշտպանը կարող է լքել թիմից
  • «Ռոման» մեկնել է Տրիեստ՝ նախապատրաստական փուլի առաջին արտագնա խաղին։ Մոուրինյոյի գլխավորած թիմը հուլիսի 21-ի երեկոյան կմրցի իտալական երրորդ լիգան ներկայացնող «Տրիեստինայի» հետ։ Հանդիպմանը մեկնել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։  

    Մխիթարյանը ակումբի հետ մեկնել է «Տրիեստինայի» դեմ խաղին
  • «Բարսելոնան» փորձում է լուծել կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի բարձր աշխատավարձի հարցը: Քանի որ վերջին շրջանում ֆուտբոլիստի հեռանալով շահագրգռված է ակումբը, նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են 3 ակումբներ՝ «Յուվենտուսը», «Ռոման» և «Ինտերը»: Բայց այս ակումբներից որևէ մեկը տեղափոխվելու համար ֆուտբոլիստը պետք է համաձայնի աշխատավարձի նվազեցման, ինչը նա չի ցանկանում անել: Այս մասին տեղեկանում ենք Diario…

    Պյանիչի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ
  • «Ռոմայի» նախկին մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»։ Նշվում է, որ Վինչենցո Իտալիանոյի «Ֆիորենտինայի» մարզչի պաշտոնում նշանակվելը խափանման եզրին է, քանի որ ակումբը չի կարողանում համաձայնեցնել փոխհատուցման չափը «Սպեցիայի» հետ: Այլընտրանքային թեկնածու է համարվում Ֆոնսեկան, որն ավելի վաղ հրաժարվել էր գլխավորել «Տոտենհեմը»:

    Ֆոնսեկան հնարավոր է մնա Ա լիգայում
  • «Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին իր կարծիքն է հայտնել «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ. Նա ասել է, որ ունեն աշխարհի լավագույն մարզչին։ «Եթե երիտասարդ լինեի, կցանկանայի, որ նա ինձ մարզեր: Ես չեմ խոսել ակումբից ոչ մեկի հետ: Ինձ հետ որևէ պաշտոնի առաջարկ չեն քննարկել, բայց իմ հեռախոսը միշտ միացված է»,-ասել է Տոտին: Հիշեցնենք,…

    Ունենք աշխարհի լավագույն մարզչին․ Տոտին՝ Մոուրինյոյի մասին
  • Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Պարմայի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է հռոմեական թիմի՝ մրցաշրջանի լավագույն գոլ։ Այս մասին հայտնում է «Ռոմայի»՝ Թվիթերի պաշտոնական էջը։ Լավագույն գոլի քվեարկությանը մասնակցել են «Ռոմայի» երկրպագուները։ ⚽️ 𝗚𝗢𝗔𝗟 𝗢𝗙 𝗧𝗛𝗘 𝗦𝗘𝗔𝗦𝗢𝗡 ⚽️ 🏅 @HenrikhMkh 🏅 As voted for by the fans – what a hit this was…

    Մխիթարյանի գոլը ճանաչվել է Ռոմայի մրցաշրջանի լավագույն գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոմա»-ի հետ: Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար: «Երկու տարվա ընթացքում ես սիրահարվել եմ այս ակումբին և քաղաքին ի շնորհիվ ակումբի երկրպագուների: «Ռոմա»-ն մեծ մարտահրավերներ ունի հաջորդ մրցաշրջանի համար և ես հպարտ եմ դրանում իմ մասնակցությունն ունենալ»,-ասել է Մխիթարյանը: Արդեն ավարտված Սերիա Ա-ի…

    Մխիթարյանը երկարաձգել է Ռոմայի հետ պայմանանագիրը
  • Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա։ Հայ կիսապաշտպանը պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է հունիսի 30-ին և հնարավոր է, որ նա չի մնա իտալական ակումբում, քանի որ նա նախկինում հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի պատճառով, ում գլխավորությամբ նա բավականաչափ խաղաժամանակ չէր ստանում անգլիական ակումբում։ Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանին հռոմեական թիմը կգլխավորի…

    Մխիթարյանը կարող է վերադառնալ Բունդեսլիգա
  • «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը: Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարել: Ակնկալվում է, որ կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը 2 տարով: Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Խորվաթիայի ու…

    Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ռոմայի հետ. աղբյուր
  • Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ որոշ պատճառներով ինձ չեն հրավիրել միջազգային առաջիկա խաղերին: Տրամադրված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց հետագա խաղերում»:

    Տրամադրված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն. Մխիթարյանը՝ միջազգային խաղերին չհրավիրվելու մասին
  • Ռուսաստանի հավաքականի և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը խոսել է «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին։ Նա մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Սանկտ Պետերբուրգի ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Հենրիխի նկատմամբ, ով ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ: Շիրիկովը ասել է, որ Վենդելը, որքան էլ գովազդվի, չի տպավորում: «Միևնույն է, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ գնդակը…

    Մխիթարյանը նոր որակ կտա Զենիթին․ Շիրիկով
  • Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբում իր ապագայի մասին։ Մխիթարյանը նշել է, որ ըստ ամենայնի, սա իր լավագույն մրցաշրջանն է «Ռոմայում»։ «Անկասկած, կցանկանայի տիտղոս նվաճել հռոմեական ակումբի հետ, բայց ոչ այս անգամ, ափսոս։ Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում…

    Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու Ռոմայում. Մխիթարյան
  • Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ասել է, որ կօգնի Ժոզե Մոուրինյուին, եթե մասնագետը որոշի նրանից խորհուրդ հարցնել: «Ժոզեն գիտի, որ ես նրա կողքին եմ, եթե որոշի ինձանից խորհուրդ հարցնել», –ասել է Ֆոնսեկան։ Այս մասին տեղեկանում ենք football-italia- ից: Հիշեցնենք, որ Մոուրինյուն մրցաշրջանի ավարտին կգլխավորի հռոմեական ակումբը:

    Ես կօգնեմ Մոուրինյուին, եթե խորհուրդ հարցնի. Ֆոնսեկա