fbpx
Սպորտ

Մոուրինյուին հաջողվել է հատել 1000 խաղի սահմանագիծը

Իտալիայի Ա Սերիայի երրորդ տուրի` «Սասուոլոյի» դեմ խաղը 1000-րդն էր «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարիերայում:

Նշվում է, որ անցած ամռանը նման ցուցանիշ է կարողացել գրանցել Ֆերնանդու Սանտուշը, ում ակտիվում այժմ գրանցված է 1008 խաղ:

Գործող մարզիչներից լավագույն արդյունքն ունի «Միդլսբրոյի» գլխավոր մարզիչ Նիլ Ուորնոքը: 72-ամյա մասնագետի ակտիվում կա 1545 խաղ:

Մեկ ակումբում անցկացրած խաղերի ռեկորդակիրը շոտլանդացի Վիլլի Մեյլին է: 43 տարի գլխավորելով «Սելթիկը»` Մեյլին ընդհանուր առմամբ անցկացրել է 1612 խաղ:

Նշենք, որ ֆուտբոլի պատմության մեջ միակ մարզիչը, ում հաջողվել է հատել 2000 խաղի սահմանագիծը լեգենդար Սըր Ալեքս Ֆերգյուսոնն է: «Մանչեսթեր Յունայթեդի» կենդանի լեգենդի ակտիվում գրանցված է 2155 հանդիպում:

Աղբյուրը՝ armsport.am։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ