shamshyan avtovtar
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարարությանլրատվական ծառայություն
ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15.49-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում գտնվող 17/67 ընտրական տեղամասում, նույն գյուղի բնակիչը մասնակցել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել իր նույնականացման քարտով:…
Հայաստանի Հանրապետության մերօրյա ժամանակագրության հերթական նշաձողը՝ իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլեւս իրողություն է, ինչի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին, մասնավորապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին՝ ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում ներդրած ջանքերի համար: Միաժամանակ իրավապահ մարմիններին կոչ ենք անում…
Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը պարզաբանել է Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշումը Միության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Կոլոբկովը նշել է, որ որոշումը վերաբերում է միայն Բելառուսի մարզիկներին, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ: «Այդ պրակտիկան չի տարածվի Եվրասիական տնտեսական միության մյուս պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի…
Դեկտեմբերի 11-ին Բեռլինի խորհրդանիշ դարձած կայսր Վիլհելմի հիշողության եկեղեցում գերմանական Շվարցկոպֆ հիմնադրամը Եվրոպական երիտասարդական խորհրդարանի հետ միասին կազմակերպել էր Ծննդյան տոներին նվիրված համերգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման գլխավոր հույրը Գերմանայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն էր: Շվարցկոպֆ հիմնադրամի նախագահ Անդրե Շմից-Շվարցկոպֆը (André Schmitz Schwarzkopf) հանդես եկավ բացման…
Հանրապետական կուսակցությունը սկսում է քաղաքական պայքարի երկրորդ փուլը: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է Aysor.am-ը: Էդուարդ Շարմազանովը պնդել է, որ ճիշտ որոշում էր, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ «Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է եղել բացառապես Հայաստանի ու Արցախի անվտանգությունով։ Չգիտակցվեց, չընկալվեց, չկարողացանք ճիշտ ներկայացնել,…
Tert.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ Նշենք, որ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը չէր ներկայացել։ Բայց այս անգամ դատականին նիստին ներկա է տուժող Դավիթ Աշոտի Սիմոնյանը։ Նրա անվտանգությունն ապահովում էին ոստիկանները, սակայն Երեմ Սարգսյանը,…
Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, հայտնում է 1in.am-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, Հանդիպմանը ներկա էր նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշեց, որ բաց և թափանցիկ միջավայրում…
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում, հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է հայաստանցիներին ԱԺ ընտրությունների առթիվ. նա նշել է, որ շաբաթներ առաջ իր հայտնած համոզմունքը, որ սրանք ՀՀ-ի պատմության լավագույն ընտրություններ են լինելու, իրականություն է դարձել, հայտնում է «Ա1+»-ը: Հիմնվելով հայտարարությունների և նախնական զեկույցների վրա՝ նա նշել է, որ հայաստանցիները չունեն որևէ պատճառ այց ընտրություններից բավարված չլինելու։ «Այս ընտրությունները…
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնը ողջունել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանից: Միացյալ Թագավորությունը (ՄԹ) ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն…
Իրանի և Չինաստանի ֆինանսական և բանկային գործառնությունները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի: Այդ մասին հայտնել է Իրանի և Չինաստանի առևտրի համատեղ պալատի փոխնախագահ Մուհամեդ Ռեզա Հարիրին, գրում է Кayhan թերթը: Հարիրին նշել է, որ երկու երկրների միջև ֆինանսական և բանկային հարաբերությունների վերսկսման վերաբերյալ սկզբունքային համաձայնության կողմերը հասել են անցյալ շաբաթ: Հաղորդվում է, որ երկու երկրների միջև ֆինանսական…
Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է ընտրությունների, անցումային արդարադատության, ժողովրդավարական կառավարման մասին ամերիկյան հրատարակության շուրջ 100 անուն նոր գրքերով: Գրքերը նվիրել է ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերը ստացվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակման ծրագրի շրջանակում: «Դրանք անգլալեզու հասարակագիտական գրքեր են։ Գրքերը վերաբերում են ընտրություններին, օրենսդրական բարենորոգումներին, տարբեր երկրներում հակակոռուպցիոն օրենսդրության ներդրմանը: Այս…
Armtimes.com-ը գրում է. Դեկտեմբերի 6-ի կառավարության նիստում հաստատվեց այն որոշումը, որով աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկրվել մինչեւ 2019թ-ի մարտի 1-ը։ Նախագծի համաձայն` ավտոմեքենա ներմուծողը առավելագույնը մինչեւ 6-ամսյա ժամկետում պարտավոր է աջակողմյան ղեկային համակարգը փոխարինել ձախակողմյանով։ Դրանից հետո միայն նա մաքսազերծելու, ՀՀ ոստիկանությունում հաշվառելու եւ շահագործելու հնարավորություն կստանա: Իսկ ահա 2020 թվականի հունվարի 1-ից…