fbpx
Իրավական

«Այս ընտրությունները դիտորդներն աննախադեպ են համարել»,- Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է հայաստանցիներին ԱԺ ընտրությունների առթիվ. նա նշել է, որ շաբաթներ առաջ իր հայտնած համոզմունքը, որ սրանք ՀՀ-ի պատմության լավագույն ընտրություններ են լինելու, իրականություն է դարձել, հայտնում է «Ա1+»-ը:

Հիմնվելով հայտարարությունների և նախնական զեկույցների վրա՝ նա նշել է, որ հայաստանցիները չունեն որևէ պատճառ այց ընտրություններից բավարված չլինելու։

«Այս ընտրությունները դիտորդներն աննախադեպ են համարել։ Ես, հիմնվելով նրա վրա, ինչ լսել եմ միջազգային դիտորդներից, կարող եմ բավարված զգալ։ Մի քանի շաբաթ առաջ հույս և համոզում հայտնեցի, որ այս ընտրությունները կարող են լինեն լավագույնը Հայաստանի պատմության մեջ։ Եվ իմ համոզումն ամբողջովին իրականություն դարձավ»,- ասել է Սվիտալսկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ