sport
Կարճ լողի Աշխարհի առաջնությունը հետաձգվել է
Կարճ լողի աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված հետաձգվել է: Հայտնենք, որ առաջնությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերին, բայց այն ըստ հավանականության կկայանա 2021 թվականին: Այն կանցկացվի Էթիհադ Արենայում ՝ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Նոր ամսաթվերը՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 18-ն են: Այս մասին տեղեկանում ենք FINA-ից:
Ռեալը հետաքրքրված է Բայերի կիսապաշտպանով
«Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված են Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցինով: Ակումբը դիտարկում է ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Հայտնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիան», ՄՅՈՒ-ն, «Բարսելոնան», «Լիվերպուլն» ու ՊՍԺ-ն։ Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը։
Հնարավոր է, որ Մխիթարյանը և Իբրահիմովիչը հանդես գան նույն թիմում
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ Իտալիայում: Շվեդ վետերանի ներկայիս պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Հայտնենք, որ ավելի վաղ խոսակցություններ էին գնում, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բոլոնյա»: Այժմ հայտնի է դարձել, որ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման» և եթե այս գործարքը կայանա, ապա ապա Հայսատանի ազգային հավաքականի կիսապաշտպան…
Նապոլիի կիսապաշտպանը մոտ է Լոկոմոտիվ տեղափոխվելուն
«Նապոլիի» կիսապաշտպան Ամին Յունեսի ծառայություններով հետաքրքրված է ռուսական «Լոկոմոտիվը» Ակումբը արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի գործակալների հետ: Այսպիսով Յունեսը մոտ է «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն, քանի որ նա չի մտնում «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ծրագրերի մեջ: Այս մասինհաղորդում է Sport Express-ը:
Չելսիի կիսապաշտպանը մեղադրվում է բռնաբարության մեջ
«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին, ով ձերբակալվել էր մոդելի հետ գիշեր անցկացնելուց հետո, մեղադրվում է բռնաբարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 18-ին հայտնել էինք, որ ֆուտբոլիստ ձերբակալվել է: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:
Չելսիի կիսապաշտպանին ձերբակալել են
«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին ձերբակալել են: Նա Մոդելի հետ գիշեր է անցկացրել, որից հետո մոդելը վաղ առավոտյան՝ 04:00-ին, զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն: Զանգից հետո իրավապահ մարմինները ժամանել են ֆուտբոլիստի առանձնատուն և ձերբակալել Հադսոն-Օդոյին: Դեռևս հայտնի չեն միջադեպի մանրամասնությունները, սակայն աղջիկը այժմ հիվանդանոցում է: Հայտնի է, որ ֆուտբոլիստը աղջկա հետ ծանոթացել է համացանցով: Այս մասին…
Ա Սերիայի ակումբները այսօր չեն սկսի մարզումները
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հետաձգել է Ա Սերիայի ակումբների թիմային մարզումները: Իտալիայի առողջապահության նախարարությունը այդքան էլ համամիտ չի եղել առաջնության վերսկսման մտքով, և մի քանի պահանջներ են առաջադրվել, որոնք էլ վիճաբանության առիթ են դարձել: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Կարոտել եմ լիարժեք խաղերը. Նեյմար
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր կարանտինային մարզումների մասին։ Նա նշել է, որ կարանտինի ժամանակ ընտանիքի հետ է մնացել: «Գրեթե ամեն օր մարզվում եմ։ Ջանում եմ պահպանել մարզավիճակս, չնայած հեշտ չէ։ Մեզ կարևոր խաղեր են սպասվում, այնպես որ շարունակում եմ մարզումներս»,-ասել է նա: Ֆուտբոլիստը նաև հավելել է, որ փորձում է մարզվել նախկին ռիթմով և կարոտել…
Ռոնալդուն ավելի ուժեղ է դարձել շնորհիվ մեծ խաղերում ելույթների. Կյելինի
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինի խոսել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Նա նշել է, որ Ռոնալդուի խաղային ձևերը փոխվել են համեմատած երիտասարդ ժամանակներին: «Նա մարդասպան է։ Ավելի ուժեղ է դարձել շնորհիվ մեծ խաղերում ելույթներին։ Գուցե, փոքր թիմերի հետ խաղերում նա այնքան էլ վառ հանդես չի գալիս, բայց մեծ թիմերի դեմ՝ անհավանական է։ Ռոնալդուն ավելացնում է…
Մբապեն չի հեռանա ՊՍԺ-ից
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ֆինանսական առկա իրավիճակում չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից։ Հայտնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ռեալում» և արքայական ակումբը 2021 թվականին քայլեր էր ձեռնարկելու ֆրանսիացի ֆուտբոլիստին գնելու համար։ Այս մասին հայտնում է L’Equipe-ն։
Հայտնի է` երբ կվերսկսվի Պրեմիեր լիգան
Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է հունիսին վերսկսել Պրեմիեր լիգան, սակայն պահանջ է դրված խստագույնս պահպանել անվտանգության կանոնները: Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն առցանց հանդիպում են ունեցել առաջնության մասնակից բոլոր թիմերի ղեկավարության հետ: Հանդիպման ժամանակ թիմերի ներկայացուցիչները հայտնել են իրենց մտահոգությունները: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Բարսան և ՊՍԺ-ն պայքարում են Յուվենտուսի կիսապաշտպանի համար
ՊՍԺ-ն հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերով: Ակումբը պատրաստվում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել ֆուտբոլիստին: Հայտնենք, որ Պյանիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան» և ակումբը ավելի մեծ շանսեր ունի նրան ձեռք բերելու: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:














