sport
Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է. Մխիթարյանը ցանկանում է մնալ Հռոմում
Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան սկսել է աշխատել ֆուտբոլիստին Հռոմում պահելու ուղղությամբ, քանի որ Մխիթարյանը ցանկություն է հայտնել մնալ Հռոմում: «Ռոման» այժմ 2 նպատակ ունի. պահպանել Քրիս Սմոլինգին և Հենրիխ Մխիթարյանին, ով արդեն ակումբին տեղեկացրել է, որ ցանկանում է մնալ Հռոմում: Ֆոնսեկայի համար Մխիթարյանը կարևոր ֆիգուր է համարվում, այդ պատճառով…
Լիոնի հարձակվողով հետաքրքրված է Միլանը
«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Հավանական է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Իտալիայի Ա սերիայում: Ակումբը պատրաստվում է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել` 20 միլիոն եվրո, ինչպես նաև հավելյալ տոկոս հաջորդ վաճառքից։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։
Լա լիգան շնորհավորել է Բունդեսլիգային
Լա Լիգան Twitter-ում գրառում է կատարել, որում շնորհավորել է Բունդեսլիգային մրցաշրջանի վերսկսման կապակցությամբ. «Լա Լիգան շնորհավորում է Բունդեսլիգային մայիսի կեսին մրցաշրջանի վերսկսման կապակցությամբ»,-գրված է հաղորդագրության մեջ: Հեցնենք, որ երեկ պաշտոնապես հաստատվեց Բունդեսլիգայի վերսկսման օրը. այն մայիսի 15-ն է: Nota informativa. Desde #LaLiga queremos felicitar a la Bundesliga por reiniciar la competición a partir de la…
Ռոբբենը կվերսկսի կարիերան
«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Արյեն Ռոբբենը կարող է վերսկսել կարիերան: Ֆուտբոլիստը ցանկանում է պայմանագիր կնքել բրազիլական «Բոտաֆոգոյի» հետ: Այս տեղեկություններին անդրադարձել է ակումբի փոխնախագահ Ռիկարդո Ռոտենբերգը: «Ես կապվեցի Ռոբենի հետ, մենք նրան լավ առաջարկ արեցինք: Դա հեշտ չի լինի, քանի որ նա չի խաղացել երկար ժամանակ: Բայց եթե նա որոշի վերադառնալ, կկարողանա 4 անգամ ավելին վաստակել,…
Նապոլիի հարձակվողի տրանսֆերով հետաքրքված է Մանչեսթեր Յունայթեդը
«Նապոլիի» հարձակվող Իրվինգ Լոզանոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր թիմում և հաշվի առնելով, որ Լոզանոն կորցրել է իր տեղը «Նապոլիի» հիմնական կազմում, ինքն էլ դեմ չէ թիմից հեռանալուն: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը:
Ռեալի անձնակազմը կթեստավորվի
«Ռեալում» նախատեսում են ուրբաթ-շաբաթ օրերին վերսկսել մարզումները, այդ իսկ պատճառով անձնակազմը այսօրվանից` մայիսի 5-ից COVID-19-ի թեստեր կհանձնի: Մրցաշրջանի մնացյալ հատվածը անցկացվելու է «Ալֆրեդո Դի Ստեֆանո» ստադիոնում, փակ դռների ներքո։ Մարզադաշտը ներկա պահին պատրաստվում է հեռուստատեսային հեռարձակումների։ Այս մասին հաղորդում է Onda Cero-ն։
Արսենալը պատրաստ է վաճառել Մխիթարյանին
«Արսենալը» պատրաստ է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հայնրիխ Մխիթարյանին: Ակումբը պատրաստվում է բաց թողնել ֆուտբոլիստին, եթե նրա տրանսֆերի վաճառքից վաստակի 10 միլիոն ֆունտ ստերլինգ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Նեյմարը պատրաստվում է 50%-ով կրճատել իր աշխատավարձը, որպեսզի վերադառնա Բարսա
ՊՍԺ-ի աստղ Նեյմարը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման գնալ, միայն թե վերադառնա «Բարսելոնա»: Նեյմարը կհրաժարվի երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը բարելավված պայմաններով, որտեղ ակումբը ֆուտբոլիստին առաջարկել էր յուրաքանչյուր մրցաշրջանում 38 միլիոն եվրո վաստակել, և ֆուտբոլիստը կազմակերպի իր տեղափոխությունը կատալոնական ակումբ: Հայտնի է, որ ՊՍԺ-ն ֆինանսական դժվարություններ ունի, և դա կարող է լինել ևս մեկ գործոն, որը…
Լուկա Յովիչը կարող է կարիերան շարունակի ԱՊԼ-ում
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կարող է շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում: Հայտնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմն» ու «Նյուքասլը: Ավելի վաղ խոսակցություններ կային, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի համանուն թիմը: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Լիվերպուլի երկրպագուները թերագնահատում են Սալահին. Քարագեր
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Քարրագերը կիսվել է թիմի երկրպագուների վերաբերմունքի մասին, որը կապված է հարձակվող Մոհամեդ Սալահի հետ։ «Կարծում եմ, որ դրսից մարդիկ Սալահին համարում են համաշխարհային մակարդակի խաղացող, բայց «Լիվերպուլի» երկրպագուները, իմ կարծիքով, թերագնահատում են նրան: Իհարկե, նրա դեբյուտային սեզոնի համեմատ, ներկայիս խաղը կարելի է համարել մի փոքր թույլ, բայց նա էլ երբեք մեկ…
Ես միակն եմ, ով հաղթեց Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում. Մոուրինյո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիշել է իր հաղթանակը Լա Լիգայում «Ռեալի» հետ։ «Լա Լիգայում տարած հաղթանակը իմ անձնական հեթ-տրիկն էր՝ չհաշված Պորտուգալիայի առաջնությունում տարած հաղթանակը:Ես ցանկանում էի հաղթել Իտալիայում, Իսպանիայում և Անգլիայում: Եվ ես դեռ միակ մարզիչն եմ, ում հաջողվեց դա: Ես շատ էի ուզում այդ ճանապարհով պատմության մեջ հիշվել: Միևնույն ժամանակ ինձ համար…
Չելսին սկսել է բանկացությունները թիմի հարձակվողի հետ
«Չելսին» սկսել է պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները թիմի հարձակվող Տեմմի Աբրահամի հետ: Ակումբը ֆուտբոլիսիտին առաջարկելու է պայմանագիրը կնքել մինչև 2025 թվականը և պատրաստ է Աբրահամի տարեկան 8 միլիոն եվրո վճարել: Այս մասին հայտնում է Նիկոլ Սկիրան:














