sport
Նեյմարը առաջնության ավարտից հետո կմնա Փարիզում. ՊՍԺ
Transfermarkt-ը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը գնահատում են 128 միլիոն եվրո: Սակայն ակումբը կարծում է, որ այս առաջնության ավարտից հետո ֆուտբոլիստը կմնա Փարիզում: Քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհում ֆինանսական ճգնաժամ է սկսվել, նրանք կարծում են, որ ոչ մի ակումբ այդքան գումար չի վճարի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար: Հայտնենք, որ Նեյմարը Մեսսից և Ռոնալդուից հետո ամենաշատ…
Պարագվայի բանտից ազատ են արձակել Ռոնալդինյոյին
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն ազատ է արձակվել Պարագվայի բանտից և այս պահին տնային կալանքի տակ է գտնվում: Ֆուտբոլիստը 1 ամիս անցկացրեց բանտում կեղծ փաստաթղթեր ունենալու պատճառով և այժմ նա ազատ է արձակվել գրավի դիմաց, սակայն 6 ամիս կանցկացնի անազատության մեջ: Աղբյուրը Football Espana։
Կորոնավիրուսից մահացել է Գվարդիոլայի մայրը. ManCity
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մայրը 82 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից: Ակումբը ցավակցել է մարզչին և նրա ընտանիքին: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պոգբան ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ծանր իրավիճակում «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է քննարկել ֆուտբոլիստի 90-100 միլիոն եվրոյի առաջարկը։ Հատկանշական է նաև, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են նաև «Յուվենտուսը» և Փարիզի ՊՍԺ-ն։ Այս մասին հաղորդում է իսպանական AS-ը։
Մահացել է Աթլետիկոյի նախկին գլխավոր մարզիչը
«Աթլետիկոյի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը մահացել է 71 տարեկան հասակում: Մարզչի մահվան կապակցությամբ ցավակցական հաղորդագրություն է տարածել «Աթլետիկոն», որում նշվում է. «Աթլետիկոյի» ընտանիքը սգում է մեր լեգենդար մարզչի՝ Ռադոմիր Անտիչի մահը։ Դուք միշտ ապրելու եք մեր սրտերում։ Հանգչե՛ք խաղաղությամբ»։ Հայտնենք նաև, որ Անտիչը տարբեր ժամանակներում եղելէ նաև «Ռեալի» ու «Բարսելոնայի» մարզիչը:
Ռոման ցանկանում է ձեռք բերել Էսեկիել Գարայի տրանսֆերը
«Վալենսիայի» պաշտպան Էսեկիել Գարայի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ռոման»: «Ռոման» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը և փորձելու է ձեռք բերել Էսեկիել Գարային, քանի որ Քրիս Սմոլինգը հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին լքի թիմը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Հիշեցնենք, որ Գարայի պայմանագիրը «Վալենսիայի» հետ ուժի մեջ է մինչև…
Բունդեսլիգան կարող է վաղաժամ ավարտվել
Գերմանիայի ֆուտբոլային լիգան, որը կառավարում է 1-ին և 2-րդ Բունդեսլիգան, երկուշաբթի՝ մարտի 16-ին որոշում է կայացնելու ընթացիկ մրցաշրջանի հետագա ընթացքի վերաբերյալ։ Քննարկվում է 2 հավանական տարբերակ, կամ մրցաշրջանը վաղաժամ կավարտվի կորոնավիրուսի տարածման հետևանքով, կամ էլ՝ մրցաշրջանը կավարտվի 26-րդ տուրի արդյունքներով, որը կայանալու է մարտի 13-ից 16-ը։ Այս դեպքում հայտնի չի դառնա, թե որ թիմն է…
Տարվա լավագույն մարզիկները հայտնի են․ Laureus World Sports Awards
Laureus World Sports Awards-ի «Տարվա մարզիկ» անվանակարգում նախատեսված մրցանակը կիսել են «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Մերսեդես»-ի ավտոարշավարդ Լուիս Հեմիլթոնը Տարվա լավագույն կին մարզիկ է Իսկ ամրիկուհի Սիմոնե Բիլը (գեղարվեստական մարզմնամարզություն) ճանաչվել է «Տարվա լավագույն կին մարզիկ», իսկ լավագույն թիմ ճանաչվել է ՀԱՀ-ի ռեգբիի հավաքականը։ Արգենտինացի ֆուտբոլիստը դարձավ թիմային մարզաձևերի առաջին ներկայացուցիչը, որը ստացավ այս…
Կողոպտիչները թալանել են Բարսելոնայի պաշտպանի տունը. SPORT
«Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտիի տունը։ Այս մասին հայտնում է SPORT-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ կողոպուտի պահին ֆրանսիացին գտնվել է «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ «Բարսելոնա» – «Վալենսիա» հանդիպմումն է ընթացել: Կողոպուտը կատարվել է 4 հոգու կողմից: Ավազակները հափշտակել են թանկարժեք զարդեր, ժամացույցներ ու այլ արժեքավոր իրեր: Չկա հստակ տեղեկություն, թե կոնկրետ ինչքան է կազմում վնասը: Հիշեցնենք, որ ֆրանսիացին…
Ուիմբլդոնի ամենազվարճալի պահերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես տեղեկացրել ենք, Լոնդոնում ընթանում էր Ուիմբլդոնի առաջնությունը։ Ֆեյսբուքյան Wimbledon էջը մեկ տեսահոլովակում է հավաքել մրցաշարի ամենահետաքրքիր ու զվարճալի պահերը։ https://www.facebook.com/wimbledon/videos/861985100799799/?t=2










