sport
Կոնորը իր աջակցությունն է հայտնել Խաբիբի հորը
UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորն իր աջակցությունն է հայտնել UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հորը՝ Աբդուլմանապին, ով ուղեղի կաթված է ստացել: Կոնորը հայտնել է, որ ինքը աղոթում է Աբդուլմանապ Նուրմագոմեդովի ապաքինման համար: «Այդ մարդն ավելի շատ աշխարհի չեմպիոն է մեծացրել, քան մենք կարող ենք պատկերացնել: Մարտարվեստների իսկական հանճար: Շատ վշտացա, երբ լսեցի նրա մասին: Աղոթում…
Խաբիբի հայրը կաթվածահար է եղել. նա կոմայի մեջ է
UFC-ի ռուս չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը` Աբդուլմանապ Նուրմագոմեդովը ինսուլտ է ստացել: Հայտնի է, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մոտ բարդություններ են առաջացել թոքաբորբի ֆոնին, որի արդյունքում առաջացել է թրոմբ, իսկ հիպերտոնիկ ճգնաժամը հանգեցրել է ուղեղի կաթվածի: Այժմ նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, նա կոմայի մեջ է: Հայտնենք, որ օրեր առաջ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նա Մոսկվայի…
Ռոման հետաքրքրված է Ա Սերիայի ֆուտբոլիստով
«Ռոման» հետաքրքրված է Ա Սերիայում հանդես եկող ճապոնացի պաշտպանով: «Բոլոնյան» պատրաստ է բանակցություններ վարել «Ռոմայի» ղեկավարության հետ ՝ 21-ամյա պաշտպան Տակեհիրո Տոմիյասուի մայրաքաղաքային ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Ֆուտբոլիստը համարվում է Ա Սերիայի այս մրցաշրջանի լավագույն բացահայտումներից մեկը և նա իր մրցելույթներով լավ տպավորություն է թողել «Ռոմայի» վրա: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:…
Ֆիորենտինայի ֆուտբոլիստը մոտ է Լիվերպուլ տեղափոխվելուն
«Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզայի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Ակումբը հաստատել է այն լուրերը, որ ֆուտբոլիստը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն: «Այո, այդպիսի հետաքրքրություն կա: Տեսնենք, թե իրադարձությունները ինչ ընթացք կունենան»,- ասել է թիմի տնօրեն Ջո Բարոնեն: Այս մասին տեղեկացնում է Calcio Italia-ն:
Ռոմայի կիսապաշտպանով հետաքրքրված է Նապոլին
«Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն կարող է տեղափոխվել «Նապոլի»: Ակումբը պատրաստվում է ամռանը սկսել բանակցությունները ֆուտբոլիստի հետ, նրանք պատրաստ են Վերետունիի տրանսֆերի համար վճարել 15 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Վեսթ Հեմի կիասապաշտպանը կարող է կարիերան շարունակել Ռեալում
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: Հավանական է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը ձեռք կբերի ֆուտբոլիստին: Հայտնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են նաև «Տոտենհեմն» և «Չելսին»։ Այս մասին հայտնում է Sportslens-ը:
Բարսան ցանկանում է վերադարձնել Կուկուրելյային
Ներկա պահին «Խետաֆեի» կազմում հանդես եկող ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Ակումբը ցանկանում է վերադարձնել Մարկ Կուկուրելյային, երբ տրանսֆերային պատուհանը վերաբացվի: «Բարսելոնան» պատրաստվում է գնել ֆուտբոլիստի տրանսֆերը 15 միլիոն եվրոյով Այս մասին հայտնում է Marca-ն:
Հավանական է, որ Մանեն կերկարաձգի պայմանագիրը Լիվերպուլի հետ
«Լիվերպուլը» պատրաստվում է բարելավվել Սադիոն Մանեի աշխատավարձի չափը: Այս դեպքում հնարավոր է, որ ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ: Հայտնենք, որ ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ Մանեն հնարավոր է տեղափոխվի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Football Insider-ը:
Ռեալը այլևս հետաքրքրված չէ Պոգբայի տրանսֆերով
«Ռեալը» այլևս չի նախատեսում գնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, քանի որ ակումբը այժմ այլ նպատակներ ունի: Ակումբը հետաքրքրված է «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի և «Չելսիից» Նգոլո Կանտեի ծառայություններով: Հայտնենք, որ ավելի վաղ «Ռեալը» պատրաստ է Պոգբայի տրանսֆերի համար առաջարկել 78,8 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Marca-ն:
Խաբիբը վախենում էր իրեն պահել շան պես. Ֆերգյուսոն
Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնն խոսել է իր և Խաբիբ Նուրմագոմեդովի հետ նախատեսված խաղի չեղարկման մասին: Ֆերգյուսոնը նշել է, որ Խաբիբը չէր ցանկանում մենամարտել իր հետ և նա վախենում էր իրեն պահել շան պես, որի պոչը տրորել են: «Նույնը նաև Քոնորը: Նա ասում էր ես կլինեմ հաջորդը, ես կլինեմ հաջորդը, սակայն ո՞ւր ենք հիմա…














