sport
Եվրոպայի ազգային առաջնությունների անցկացման վերջնաժամկետը հուլիսի 31-ն է
Եվրոպայի ազգային առաջնությունների մեծ մասին պարտադրվելու է մինչև հուլիսի վերջին ավարտին հասցնել իրենց խաղերը, քանի որ օգոստոսին նախատեսվում է անցկացնել Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան: Հայտնենք, որ այս մասին համաձայնությունը ձեռք են բերել ՈՒԵՖԱ-ն և Եվրոպայի ակումբերը: ՉԵմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան խաղերն անցկացվելու են շաբաթվա կեսերին և հիմա ուսումնասիրվում է քառորդ եզրափակիչները մեկ խաղով…
Իսպանիայում մասսայական միջոցառումները կչեղարկվեն մինչև 2021 թվական
Լա Լիգան Սեգունդայի ակումբներին տեղեկացրել է, որ Իսպանիայում իշխանությունները պատրաստվում են մասսայական բոլոր միջոցառումները չեղարկել մինչև 2021 թվականը: Որոշումը քննարկվում է երկրում ֆուտբոլային մրցաշրջանի դադարեցման ֆոնին՝ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով: Այս մասին հայտնում է AS-ը:
Ռեալը պատրաստվում է վաճառել 2 ֆուտբոլիստի
«Ռեալը» ծանրաբեռնվածության պատճառով պատրաստվում է վաճառքի հանել թիմի 2 ֆուտբոլիստների տրանսֆերներ: Ակումբը պատրաստվում է բաժանվել Լուկա Մոդրիչից և Մարսելոյից: Քանի որ ֆուտբոլիստները մրցակցությունում պարտվում են Ֆեդերիկո Վալվեդեին Ֆերլան Մենդիին: Հայտնենք, որ «Ռեալը» 27 տուրից հետո Իսպանիայի առաջնության 2-րդ հորիզոնականում է և 2 միավորով զիջում է «Բարսելոնային»: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Լացիոն ցանկանում է ձեռք բերել Լուիս Սուարեսին
«Լացիոն» ցանկանում է ձեռք բերել «Սարագոսայի» հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերը: Հայտնենք, որ ֆուտբոլիստը այժմ վարձավճարով խաղում է իսպանական ակումբի կազմում: Սուարեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ուոթֆորդին» և «Լացիոն» կփորձի առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ֆուտբոլիստին: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
ՊՍԺ-ն հետաքրքրված է Պորտուի պաշտպանով
«Պորտուի» պաշտպան Ալեքս Թելեսը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրության ոլորտում: Ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում, քանի որ Թելեսը և ՊՍԺ-ն բանակցությունների փուլում են: Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 20-25 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է GauchaZH–ը:
Ռոնալդուն, ինչպես Մեսսին, կմնա լավագույններից մեկը. Ռոնալդո
Բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսելով «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատությունների մասին հայտնել է, որ պետք է որ Կրիշտիանուի զայրացնի, երբ ասում են, որ այդ ես եմ իսկական Ռոնալդուն: «Կրիշտիանուն ֆուտբոլի պատմության մեջ կմնա գոլերի ու կայունության համար, որին հասել է։ Նա, ինչպես Մեսսին, կմնա լավագույններից մեկը»,-հայտնել է Ռոնալդոն: Այս մասին փոխանցում AS-ը։
Մեսսին պարզապես կախարդական խաղացող է. Սկալոնի
Լիոնել Սկալոնին, ով Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչն է, խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսիի մասին: Մարզիչը գովաբանել է ֆուտբոլիստին և հայտնել, որ Մեսսին իրականում լավագույնն է: «Մեսսին կշարունակի գերիշխել համաշխարհային ֆուտբոլում այնքան, որքան կցանկանա: Նա պարզապես կախարդական խաղացող է, ում հնարավոր չէ կանգնեցնել: Մենք պետք է վայելենք նրա ներկայությունը և շնորհակալ լինենք, որ տեսնում ենք Լեոյի…
Սանչոն համաձայնության է եկել Մանչեսթեր Յունայթեդի հետ
«Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի հարցում: Ակումբը «Բորուսիային» առաջարկ կներկայացնի ֆուտբոլիստի տեղափոխության համար: Սպասվում է, որ կլինի ռեկորդային տրանսֆեր Պրեմիեր լիգայի պատմության մեջ: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Յուվենտուսը մտադիր է ձեռք բերել Հարիի տրանսֆերը
«Յուվենտուսը» հետաքրքված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով և մտադիր է այս միցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը: Հայտնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»: Սակայն ակումբները փոխել են իրենց մտադրությունը և այլժս չեն ցանկանում գնել ֆուտբոլիստին: Այս մասին հայտնում է corriere dello Sport-ը:
Մաուրո Գևգեոզյանը ակնարկել է հավաքական վերադառնալու մասին
Մաուրո Գևգեոզյանը, ով Հայաստանի ազգային հավաքականի և պերուական «Կախամարկայի» հարձակվող է իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարկել: Լուսանկարում ազգային ընտրանու հանդիպումներից մեկն է, որին կից ֆուտբոլիստը օգտագործել է այս սմայլները` ⚽️ ?? ? : Հայտնենք, որ ֆուտբոլիստը հավաքականի կազմում 2 հանդիպման է մասնակցել: https://www.instagram.com/p/B_GSwubnXMn/














