sport
Բարսելոնայի պաշտպանի համար Նյուքասլը կառաջարկի 30 մլն. եվրո
«Բարսելոնայի» պաշտպան Մուսա Վագենի տրանսֆերով հետաքրքրված է «Նյուքասլը»: Հավանական է, որ ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել անգլիական ակումբում: Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 30 միլիոն եվրո Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Պոգբան այլևս պետք չէ նրանց. Սանյոլ
Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպանը խոսել է Պոլ Պոգբայի մասին: Վիլի Սանյոլը հայտնել է, որ Պոգբան այլև պետք չէ նրանց և ժամանակն է, որ Պոլը փոխի իր միջավայրը: «Հույս ունեմ, որ մենք կրկին կտեսնենք այն Պոգբային, ով հաղթեց Աշխարհի առաջնությունը»,- ասել է Սանյոլը: Այս մասին հայտնում է RMC-ն:
Ինտերի կիսապաշտպանով հետաքրքրված է Բրագան
«Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուի ծառայություններով հետաքրքրված է «Բրագան»: Եվ հավանական է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի հայրենիքում: Հայտնենք, որ Ժոաուն այժմ վարձավճարով հանդես է գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվում»:
Իտալիայում ակումբները կվերսկսեն մարզումները մայիսի 4-ից
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Իտալիայի առաջնությունը դադարեցվել էր: Այժմ հավանական է, որ Իտալիայի առաջնությունը ներկայացնող ակումբները մայսիսի 4-ից կսկեն մարզումները: Հայտնի է, որ մինչև մայիսի 18-ը թիմերը կմարզվեն փոքր խմբերով: Իտալիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 27-ից հունիսի 2-ը: Նախատեսվում է առաջնությունը ավարտել մինչև հուլիս: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:
Ռեալը հետաքրքրված է Ֆիորենտինայի դարպասապահով
«Ռեալը» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» դարպասապահ Ալբան Լյաֆոնտով: Հայտնենք, որ դարպասապահը ներկա պահին վարձակալությամբ խաղում է «Նանտում» վարձակալության հիմունքներով: Ֆրանսիական ակումբը վարձակալության ավարտին պետք է պարտադիր գնի նրա տրանսֆերը 9 միլիոն եվրոյով։ Այս մասին հայտնում է fiorentina.it-ը։
Հավանական է, որ Կոուտինյոն կարիերան կշարունակի ԱՊԼ-ում
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված են «Լեսթերը» և «Էվերթոնը»: Այսպիսով ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում: «Էվերթոնը» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է արդեն տևական ժամանակ և հնարավոր է, որ Կոուտինյոն հենց այս ակումբ էլ կտեղափոխվի: Այս մասին հայտնում է Sport-ը:
Ազարը կվերադառնա խաղադաշտ, եթե Լա լիգան վերսկսվի
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կվերադառնա խաղադաշտ ու կմասնակցի ակումբի մի քանի հանդիպումների, եթե Լա լիգան վերսկսվի: Ֆուտբոլիստը այժմ շարունակում է վերականգնվել` կոճի վիրահատությունից հետո: Հայտնենք, որ ակումբը պատրաստվում է մարզումները վերսկսել մայիսի 4-ից, իսկ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը հավանական է, որ կվերսկսվի Հունիսի առաջիկա 2 շաբաթների ընթացքում: Այս մասին հայտնում է Marca-ն
Ձեր պայքարի շարունակությունը ապրում է մեր մեջ. Արթուր Ալեքսանյան
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը իր Instagram-ում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում է կատարել: «Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը Սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ»,- գրել է Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: https://www.instagram.com/p/B_W3uILjM6o/?utm_source=ig_web_copy_link
Բրազիլիական ակումբը ցանկանում է գայթակղել Իբրահիմովիչին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2020 թվականին: Այժմ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Պալմեյրասը»: Բրազիլիական ակումբը հույս ունի գայթակղել Իբրահիմովիչին: Հայտնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը համաձայնել էր ևս մեկ մրցաշրջան մնալ «Միլանում» Այս մասին տեղեկանում ենք Transfermarketweb-ից:
Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ում գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված: «Այս տարվա ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, սակայն մենք շարունակում ենք միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ այսօր Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցն է: We…
Նապոլին հետաքրքրված է Բարսայի պաշտպանով
«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»: Այսպիսով հավանական է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ա սերիայում: Հայտնենք, որ «Նապոլին» Սամուել Ումտիտին փոխարինող է տեսնում Կալիդա Կուլիբալիին, ով ըստ հավանականության կհեռանա ակումբից: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Բավարիան և Նոյերը շարունակում են բանակցել
«Բավարիան» շարունակում է բանակցությունները դարպասապահ Մանուել Նոյերի հետ: Ակումբը ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել` 3 տարի ժամկետով, իսկ աշխատավարձի հետ կապված նրանք պատրաստ են ֆուտբոլիստին տարեկան 12 մլն. եվրո վճարել, սակայն Նոյերը ցանկանում է, որ պայմանագիրը գործի նվազագույնը մինչև 2024 թվական: Այս մասին հայտնում է Sport1-ը:














