sportayin
Սևիկյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին
Իսպանական «Լևանտեի» աջ վինգեր Էդգար Սևիկյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Հայաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ։ «Քննարկվել է Հայաստանի հավաքական հրավիրվելու հարցը, բայց ես դեռ վերջնական պատասխան չեմ տվել, քանի որ հստակ որոշում չկա, Զախարյանը խաղում է Ռուսաստանի հավաքականում, Սպերցյանն ու Բայրամյանն ընտրել են Հայաստանը, ես հարգում եմ ցանկացած ընտրություն։ Կրտսեր եղբայրս՝ Էրիկը, հրավեր է…
Մարաշլյանը իր առաջին գոլն է խփել Ուրուգվայի ազգային թիմում
Ուրուգվայի հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել է Պանամային: 5-րդ գոլը 77-րդ րոպեին խփել է վինգեր Դիեգո Ռոսի Մարաշլյանը, որը փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին: Նա նրա առաջին գոլն է եղել Ուրուգվայի ազգային թիմում:
Մարսելոն լքում է Ռեալը․ տեղի կունենա հրաժեշտին նվիրված արարողություն
Մարսելոն լքում է թիմը և նրա հրաժեշտին նվիրված արարողությունը տեղի կունենա վաղը։ Այս մասին հայտնել է Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքը։ Այն կայանալու է Ռեալ Մադրիդ Սիթիում, որին ներկա է լինելու նաև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Ամենավերջում Մարսելոն մամլո ասուլիսի կմասնակցի և կպատասխանի լրագրողների հարցերին։
Նոա է տեղափոխվել Արմեն Նահապետյանը
«Նոան» հերթական տրանսֆերն է կատարել։ Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Արմեն Նահապետյանի հետ։ 23-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, խաղացել է նաև «Արարատ-Արմենիայում», ինչպես նաև վարձակալական հիմունքներով՝ ԲԿՄԱ-ում։
Չուամենին տեղափոխվեց Ռեալ
«Ռեալը» «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի տեղափոխությունը հաստատել է․ կնքվել է 6 տարվա պայմանագիր։ Գործարքը ավելի քան 100 մլն եվրո է գնահատվում։ Ֆուտբոլիստի շնորհանդեսը կկայանա երկուշաբթի օրը՝ բուժզննումից հետո։
Հիասթափված եմ Ֆրանսիայի դեմ խաղի արդյունքից. Ալաբա
Ազգերի Լիգայի խաղարկության հերթական խաղում Ավստրիայի հավաքականը 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի հետ։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել ավստրիացիների առաջատար Դավիթ Ալաբան։ «Ավելի շատ հիասթափված եմ, քան ուրախ։ Իհարկե, Ֆրանսիան ավելի շատ պահ ուներ, բայց մենք իսկապես մոտ էինք հաղթանակին։ Մենք երկու բավականին տարբերվող խաղակեսերի ականատես եղանք»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։…
Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը մերժել է Յուվենտուսի և Միլանի առաջարկները
Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ Միխաիլ Մուդրիկը հրաժարվել է տեղափոխվել Ա Սերիա։ Ինչպես տեղեկացնում է Sempremilan.it-ը, ֆուտբոլիստը առաջարկ է ունեցել «Միլանի» և «Յուվենտուսի» կողմից։ Ըստ աղբյուրի՝ Մուդրիկը վստահ չէ, որ այս ակումբներում կստանա բավարար խաղաժամանակ։ Ամենայն հավանականությամբ ուկրաինացին կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։ Օրեր առաջ հաղորդվում էր, որ Մուդրիկը բանավոր համաձայնության է եկել Լևերկուզենի «Բայերի» հետ։
Եվս մեկ իտալական ակումբ հետաքրքրված է Սուարեսի ծառայություններով
Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է Marca-ն։ 35-ամյա հարձակվողը պայմանագրի ավարտից հետո լքել է «Ատլետիկոն» և ազատ գործակալի կարգավիճակում է։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ատալանտան», որն արդեն սկսել է բանակցություններ վարել Սուարեսի ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև «Ֆիորենտինան»։
Բարսան աստղաբաշխական հրաժարագին կսահմանի Գավիի համար
«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի գործակալն այսօր կհանդիպի կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ։ Պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններն ավարտական փուլում են՝ տեղեկացնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Գավիին առաջարկվել է հնգամյա պայմանագիր՝ 1 միլիարդ եվրո հրաժարագնով: Գործող պայմանագրով՝ Գավիի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև հաջորդ տարվա ամառ:
Զինեդին Զիդանը կգլխավորի ՊՍԺ-ն․ Դանիել Ռիոլո
Զինեդին Զիդանը կգլխավորի ՊՍԺ-ն՝ RMC ռադիոյի L’After Foot հաղորդաշարի ժամանակ հայտնել է լրագրող Դանիել Ռիոլոն։ Նշենք՝ Ռիոլոն 2020 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Լիոնել Մեսին կտեղափոխվի ՊՍԺ, ինչպես նաև այս տարվա ապրիլին տեղեկացրել էր՝ Մբապեն կերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: Ըստ Ռիոլոյի՝ Զիդանը կգլխավորի ֆրանսիական ակումբը Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկությունից հետո, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ…
Նա ցույց տվեց, որ շատ հասուն է. Մակրոնը՝ Մբապեի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ում մնալու որոշումը։ Ֆրանսիացի հարձակվողը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2025 թվականը՝ մերժելով Մադրիդի «Ռեալի» առաջարկը։ «Ինձ հաջողվեց խոսել Մբապեի հետ, բայց նա ինքն է կատարել իր ընտրությունը: Նա ցույց տվեց, որ շատ հասուն է։ Կիլիանը պատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր կարիերան կառուցելու գործում»,- ասել…
Բավարիան Լևանդովսկիին փոխարինող է գտել
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»՝ փոխարինելով լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկիին: Այս մասին հայտնում է իսպանական Sport-ը: Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» հասկանում է, որ չի կարողանա թիմում պահել 33-ամյա հարձակվողին։ Մյունխենյան գրանդը Լևանդովսկիին փոխարինելու համար թոփ հարձակվող է փնտրում, և այս պարագայում Քեյնն իդեալական տարբերակ է:
Ես նորից կլինեմ այն խաղացողը, ինչպիսին առաջ էի. Ազար
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Լեհաստանի դեմ Բելգիայի 6:1 հաշվով հաղթանակից հետո Էդեն Ազարը խոսել իր մարզավիճակից և ելույթից: Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վստահ է, որ իրեն կհաջողվի վերագտնել իր մարզավիճակը՝ ստանալով ավելի շատ խաղաժամանակ: Կլինեմ այն խաղացողը, ինչպիսին առաջ էի: «Ես միշտ ասել եմ դա: Պատրաստվում եմ վերադառնալ նրան, ինչպիսին որ եղել եմ ժամանակին` խաղալով ավելի շատ…
Հայտնի է, թե որքան գումարի դիմաց Սիթին բաց կթողնի Սիլվային
«Մանչեսթեր Սիթին» հայտնել է իր պայմանները կատալոնական «Բարսելոնային», որը ցանկանում է պայմանագիր կնքել «քաղաքաբնակների» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի հետ։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը պատրաստ կլինի 100 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել պորտուգալացուց։ Լրագրող Լուիս Ռոխոյի խոսքերով, «Մանչեսթեր Սիթին» որոշել է վախեցնել «Բարսելոնային» 100 միլիոն եվրոյով, քանի որ կատալոնական ակումբը ֆինանսական դժվարությունների մեջ է անցյալ ամառվանից և ունակ չի…














