TACC
Հվ․ Կորեայում Galaxy Note 10-ի վաճառքն առանց իրարանցման է սկսվել
Կորեայի Հանրապետությունում օգոստոսի 23-ին Samsung-ի Galaxy Note 10 նոր սմարթֆոնի վաճառքներն սկսվել են առանց իրարանցման: Դիլերների խանութներում հաճախորդների մեծ ներհոսք չի դիտվում: Այս մասին հաղորդում է TACC-ը: Նման կենտրոններից մեկի տնօրեն Կիմ Ան Սանի խոսքով՝ նոր սմարօֆոնը ձեռք բերել ցանկացողների մեծամասնույթունը վաղօրոք են դար արել՝ օգտվելով նախապատվերի հնարավորությունից, և սմարթֆոնն արդեն ստացել են փոստով: «Դրա…
Huawei-ը արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով պրոցեսոր է ներկայացրել
Huawei չինական հեռահաղորդակցական ընկերությունն օգոստոսի 23-ին ներկայացրել է Ascend 910 պրոցեսորը, որը հագեցած է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով, ինչպես նաև MindSpore նոր ծրագրային ապահովումը: Այս մասին հաղորդում է TACC-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Ascend 910-ի ստեղծումը «ընկերության գործունեության ընդլայնումն է արհեստական ինտելեկտի սեկտորում», ինչպես նաև «քայլ՝ Միացյալ Նահանգների կողմից ճնշման պայմաններում սեփական պրոցեսորների մշակման բնագավառում»: ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը…
Հոնկոնգը հարթակ կստեղծի բնակչության բոլոր խավերի հետ երկխոսության համար
Հոնկոնգի կառավարությունը հարթակ է ստեղծելու բնակչության բոլոր խավերի հետ երկխոսության համար՝ նպատակ ունենալով ներքաղաքական ներկայիս ճգնաժամից ելք գտնելու ուղիների որոնումը, որը պայմանավորված է արտահանձնման վերաբերյալ օրենքն առաջ մղելու փորձերով: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտարարել է տեղական վարչակազմի ղեկավար Քերի Լամը: «Մենք հուսով ենք, որ այդ հարթակը կլինի բաց, շիտակ ու կներգրավի բնակչության՝ քաղաքական…
Կայծակի հարվածից 5 մարդ է զոհվել Կուբայում
Կուբայի մայրաքաղաքից 40 կմ դեպի արևելք գտնվող Սանտա-Կրուս-դել-Նորտե քաղաքում գտնվող ծովափում առնվազն հինգ մարդ դարձել է կայծակի հարվածի զոհ: Ինչպես հաղորդում է TACC-ը, այս մասին հայտնում է Կուբայի Գրանմա պարբերականը: Թերթը նշում է, որ զոհերից երեքը երեխաներ են: Եվս մեկ անչափահաս հոսպիտալացվել է, նրա վիճակը կայուն է: Կուբայի գեոֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտի մասնագետների տվյալներով՝ ամեն…
ԱՄՆ-ն ու Վրաստանը ռազմական ոլորտում գործակցության պայմանագիր կկնքեն
Վրաստանն ու ԱՄՆ-ն պայմանագիր կկնքեն ռազմական ոլորտում գործակցության մասին 3-ամյա ժամկետով: Ինչպես փոխանցում է TACC-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ԱՄՆ նոր ռազմական կցորդ Ստեֆանի Բեգլիի հետ հանդիպումից հետո: «Մի քանի օրից մենք եռամյա համագործակցության մասին պայմանագիր կնքելու հնարավորություն կունենանք: Առաջիկա տարիներին մենք գնդապետ Ստեֆանի Բեգլիի և Վրաստանում նրա թիմի հետ…
ՌԴ-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը կկայանա Ռուսաստանում․ Ուշակով
Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը, որն ավելի վաղ հետաձգվել էր, կանցկացվի Ռուսաստանում, սակայն հանդիպման նոր ժամկետները դեռևս հայտնի չեն: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք այն տեղափոխել ենք գործնական նկատառումներից ելնելով և գործընկերների հետ պայմանավորվել ենք համաձայնեցնել այն անցկացնելու նոր ժամկետը, սակայն պարզ է, որ հանդիպումը կայանալու է…
Վթարային վայրէջք կատարած օդաչուներին Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչումներ է շնորհել եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուներին: Նրանց գործողությունների շնորհիվ 226 ուղևորի կյանք է փրկվել: Այս մասին հայտնում է TACC-ը: ՌԴ նախագահը նաև Արիության շքանշաններով է պարգևատրել անձնակազմի մյուս անդամներին: Նշենք, որ «Ուրալյան ավիաուղիների» А321 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օգոստոսի 15-ի առավոտյան Ժուկովսկի օդանավակայանից օդ…
Քաշմիրում գործող սահմանափակումները կարող են հանվել
Հնդկաստանի իշխանությունները մտադիր են առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանել Ջամմա և Քաշմիրի նախկին նահանգում գործող սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պետական դատախազ Տուշար Մեհթան։ «Հնդկաստանի կառավարությունը ծանուցել է երկրի Գերագույն դատարանին, որ պատրաստ է այս ամսում չեղարկել ուղևորությունների սահմանափակումը տարածաշրջանում և ապահովել հեռախոսային ու ինտերնետ կապի անխափան աշխատանքը»,- դատախազի խոսքը մեջբերում է Reuters…
ՄԱԿ-ում Քաշմիրին նվիրված նիստ կանցկացվի․ TACC
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հնդկաստանի Ջամմա Քաշմիրի նախկին նահանգին նվիրված նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին: Այս մասին TACC-ին հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի աղբյուրը: «Նախագահը որոշում է ընդունել նիստն անցկացնել ուրբաթ առավոտյան (Երևանի ժամանակով 18:00-ին) փակ կոնսուլտացիաների ձևաչափով»,- ասել է նա: Ավելի վաղ համապատասխան հանդիպում էր պահանջել Չինաստանի մշտական ներկացուցչությունը: Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել է Սահմանադրության 370…
Ճապոնիայում թայֆունի պատճառով մասսայական տարհանում է իրականացվելու
Առնվազն տասը մարդ է տուժել Ճապոնիայի արևմտյան և հարավարևմտյան պրեֆեկտուրաներում, որտեղ «Կրոսա» թայֆունի պատճառով հորդառատ անձրևներ են տեղում, որոնք ուղեկցվում են փոթորկալի քամիով: Այդ մասին հաղորդում է TACC-ը: Ընդհանուր առմամբ Սիկոկո և Կյուսյու կղզիների մոտ 580 հազար բնակիչ տարհանման հանձնարարական է ստացել եղանակի հետ կապված իրադրության կապակցությամբ: Ճապոնիայում չեղարկված ներքին ավիաչվերթների թիվը հասել է 720-ի:…
Բոլթոնը ՌԴ-ին մեղադրել է տեխնոլոգիաների գողության մեջ
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Ռուսաստանին մեղադրել է ամերիկյան տեխնոլոգիաների գողության մեջ, որոնք կապված են նաև հիպերձայնային զենքի ստեղծման հետ: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ օգոստոսի 14-ին հեռարձակած հարցազրույցում նրան խնդրել են մեկնաբանել Սևերոդվինսկի մերձակա զինափորձարանում տեղի ունեցած միջադեպը: «Այդ միջադեպը վկայում է, որ, թեև Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Նիդեռլանդների տնտեսության չափին է, այն այնուամենայնիվ…
Հայազգի ծանրորդները դոպինգի պատճառով ժամանակավորապես հեռացվել են
Ռուսաստանցի հինգ ծանրորդ՝ Դավիթ Բեջանյանը, Ռուսլան Ալբեկովը, Օլեգ Չենը, Եգոր Կլիմոնովը և Տիմա Տուրիևան, ժամանակավորապես հեռացվել են մրցումներից հակադոպինգային կանոնները խախտելու համար: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությանը: Ժամանակավոր հեռացումը հաշվվում է 2019 թվականի օգոստոսի 12-ից: Հեռացման ժամանակաընթացքում յուրաքանչյուր մարզիկի գործով առանձին հետաքննություն է անցկացվելու: Եթե պարզվի, որ…
Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը 10 տոկոսով կրճատվել է
Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայաններում 2019 թվականի հուլիսին ուղևորահոսքը 10 տոկոսով կրճատվել է Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառով: Այդ մասին հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Ակակի Սագիրաշվիլին օգոստոսի 13-ին վրացական IMEDI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Հայտնի իրադարձությունների պատճառով, որոնք վերաբերել են մեր ավիաշուկային, աշխատանքի անկում է դիտվում Թբիլիսիի և Բաթումի միջազգային…
Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել
Ղրղզստանում օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բժշկական օգնության է դիմել ընդհանուր առմամբ 139 մարդ: Այս մասին TACC-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: «Այսօրվա դրությամբ բուժօգնության դիմածների թիվը կազմում է 139 մարդ»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ղրղզաստանում անկարգությունները սկսվել էին չորեքշաբթի Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու հատուկ…
Արդարացված ենք համարում իրավապահների կոշտ գործողությունները հանրային անկարգությունների կանխման համար․ Պեսկով
Կրեմլն անթույլատրելի է համարում ուստիկանության անհամաչափ ուժի կիրառումը, բայց արդարացնում է անկարգությունների կանխման համար իրավապահների կոշտ գործողությունները: Լրագրողների հարցերին պատասխանելիս այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է TACC-ը: «Մենք միանգամայն անթույլատրելի ենք համարում իշխանության մարմինների ներկայացուցիչների կողմից ուժի անհամաչափ կիրառումը և բացարձակապես արդարացված ենք համարում իրավապահների կոշտ գործողությունները…















