telegram
Հայաստանը Արցախի կտրամադրի ևս 13,4 միլիարդ դրամ
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Արցախի կտրամադրվի ևս 13,4 միլիարդ դրամ գումար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի էջից։ Նշվում է, որ այդ գումարից 1,2 միլիարդ դրամով փոխհատուցվելու են բնակիչների կոմունալ ծախսերը, իսկ 12,2 միլիարդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ։
Քաջարանի բնակիչը Telegram-ով սփայս է գնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 31-ին Քաջարանի 30 և 32 տարեկան երկու բնակիչ Արենիի Հին շուկա կոչվող տարածքից՝ մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մեքենայում հայտնաբերվել է դեղնավուն, չորացված, մանրացված զանգված, որը, ըստ վարորդի, սփայս տեսակի թմրամիջոց է։ Նա ոստիկաններին ասել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Telegram հավելվածի…
Բացահայտվել են պետհամարանիշերի շորթման դեպքեր
Հուլիսի 26-ին քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ բացահայտվել են պետհամարանիշների շորթման դեպքեր։ «2021 թվականի հունիսի 10-ին տարբեր ժամանակահատվածներում ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի երեք տարբեր բնակիչներ հաղորդում են տվել այն մասին, որ անհայտ անձը գաղտնի հափշտակել է իրենց պատկանող ավտոմեքենայի համարանիշները՝ հիշյալ ավտոմեքենաների վրա թողնելով «Telegram» հավելվածի «@hamar 555» գրառումը և դրանք վերադարձնելու դիմաց…
Կառավարությունը 8,9 մլրդ հատկացրեց՝ 50,7 կմ ճանապարհի հիմնանորոգման համար
Կառավարությունը որոշեց 8,9 միլիարդ դրամ հատկացնել՝ 50,7 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման համար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Նշվում է, որ այս ճանապարհից միջպետական նշանակության ավտոճանապարհները կազմում են 44,9 կիլոմետր, հանրապետական նշանակության ավտոճանապարհները՝ 1,7 կիլոմետր և մարզային նշանակության ավտոճանապարհները` 4,15 կիլոմետր: Գումարը կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ կիրականացնի հիմնանորոգման ծրագիրը։
Այսուհետ կորած զույգ համարանիշները փոխարեն հնարավոր կլինի ստանալ նոր համարանիշ
ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց՝ կորած զույգ համարանիշների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Նշվում է, որ կորած զույգ համարանիշերի փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:
Կառավարությանը 7,3 մլրդ դրամ հատկացրեց՝ արցախցիներին աջակցության համար
ՀՀ կառավարությունը որոշեց 7 միլիարդ 334 միլիոն դրամ հատկացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որ կառույցը վճարի արցախցիներին տրամադրվող ամսեկան աջակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Նշվում է, որ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին հունիս ամսվա համար կվճարվի 68 հազար դրամ աջակցություն։ Նշվում է նաև, որ օբյեկտիվ պատճառներով մարտ-մայիս ամիսների չվճարված…
Պետբյուջեից 8,7 միլիարդ դրամ կտրամադրվի Արցախին
Կառավարությունը վերաբաշխում կատարեց ՀՀ պետական բյուջեում։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telergam-ի պաշտոնական ալիքից։ Այսպիսով՝ 8.7 միլիարդ դրամ կտրամադրվի Արցախին, որից 1.2 միլիարդ դրամն ուղղվելու է 2021 թվականի հուլիս ամսին բնակչության գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորմանը։ Իսկ մնացածը՝ մոտ 7.5 միլիարդ դրամը միջպետական վարկի տեքսով կհատկացվի Արցախի Հանրապետությանը։
Nexta-ի խմբագիր Պրոտասևիչին տեղափոխել են տնային կալանքի
Բելառուսում ձերբակալված Nexta Telegram-յան ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտասևիչն ու նրա ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան, տեղափոխվել են տնային կալանքի։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նշվում է, որ դրա մասին խոսել է Պրոտասևիչի հայրը։ Վերջինս նշել է, որ նրանք դեռ գտնվում են Բելառուսի իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո ու առաջադրված մեղադրանքներ էլ դեռ առկա են։ Հիշեցնենք, որ ավելի…
Կոնկրետ ընտրատեղամասերում քվեարկության ուղղորդում է տեղի ունենում․ Radar Armenia
7/55 և 7/56 ընտրատեղամասերում տեղի է ունենում քվեարկության ուղղորդում։ Այս մասին գրում է Radar Armenia Telegram-յան ալիքը, նշելով, որ դրա վերաբերյալ ահազանգել է ալիքի հետևորդը։ Նշվում է, որ չնայած կան գրանցված 26 համարներով քվեաթերթիկներ (փաստացի 25), ըստ հերթականության քվեաթերթիկները տրամադրելիս առաջինը դրվում է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը։ Տեղամասում ընտրական հանձնաժողովի անդամ են նախկին ՀՀԿ պատգամավոր Կորյուն…
Շաղոյանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում
Հայաստանի ազգային հավաքականի ու ԲԿՄԱ-ի վինգեր Ժիրայր Շաղոյանով հետաքրքրված է իտալական Ա Սերիան ներկայացնող «Ջենոան»։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնում է Արարատ Մամբրեյանը։ Նա, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ակումբն արդեն սկսել է բանակցությունների Շաղոյանի կողմի հետ։ Մամբրեյանն ընդգծում է այն հանգամանքը, որ Շաղոյանի գործակալ է վերջերս դարձել Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ…
Հուլիսի 1-ից ՀՀ 3 քաղաքներում թոշակները կվճարվեն միայն անկանխիկ
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վճարման գործընթացում փոփոխություն է իրականացվում։ Սկսած վերոնշյալ ժամկետից դրանք կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Նշվում է, որ բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն ու…
Այսօր ես մեծ քանակի բիոաղբ եմ սպանելու․ ո՞վ է Կազանում երեխաներ սպանողներից մեկը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Telegram-յան Mash ալիքը հայտնում է, որ Կազանի դպրոցում կրակահերթ բացածներից մեկը 19-ամյա Իլնազ Գալյավիևն է։ Նա մինչև հարձակումը Telegram-ի իր ալիքում 3 գրառում է կատարել։ Մեկում ասում է, որ ինքը, «ինչպես աստված», ցանկանում է, որ բոլորը խոստովանեն, որ իր «ստրուկներն են» ու անեն այն, ինչ ինքը ասում է։ Նա գրել է, որ ուզում է, որպեսզի…
Կառավարությունը ԱԻՆ-ին 100 մլն դրամ հատկացրեց
Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 100 մլն դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Որոշումն ընդունվել է այսօրվա նիստի ընթացքում։ Հատկացման նպատակն է՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերումը։
Հայաստանը Արցախին ամեն տարի կհատկացնի 10 միլիարդ դրամ
Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով ՀՀ կառավարության կողմից Արցախի կառավարությանը հատկացվելիք միջպետական վարկից մինչև 10 տարի կնախատեսվեն տարեկան մինչև 10 մլրդ դրամ դրամական միջոցներ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Նշվում է, որ Կառավարությունը հավանություն է տվել Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին։ Նպատակը պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց…












