Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի որոշումն ու աջակցություն հայտնել Ուկրաինային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խստորեն դատապարտել է՝ Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու Ռուսաստանի որոշումը։ Այս մասին գրել է Twitter-ի իր էջում։ Մակրոնը նշել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայում։ Նա նշել է, որ աջակցում է Ուկրաինային։ La France condamne fermement la décision de la Russie de faire la guerre à l’Ukraine. La…
Մահացել է Screaming Trees խմբի համահիմնադիրներից Մարկ Լանեգանը
Մահացել է հայտնի ռոք երաժիշտ, «Screaming Trees» խմբի հիմնադիրներից՝ Մարկ Լանեգանը։ Այս մասին հայտարարություն է հրապարակվել նրա Twitter-ի էջում։ Դրանում ասում է, որ Լանեգանը մահացել է 57 տարեկանում։ Նրա մահը գրանցվել է Իռլանդիայում գտնվող իր բնակարանում։
Զելենսկին զրուցել է Էրդողանի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանից՝ Դոնբասի մասով Ռուսաստանի որոշման ֆոնին Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է Twitter-ում։ Նա նաև երախտիքի խոսքեր է հղել՝ կապված ՄԱԿ ԱԽ անդամների, ինչպես նաև Ուկրաինայի, Թուրքիայի և Գերմանիայի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացման…
Բիչախչյանը նախավերջին րոպեին գոլ է խփել ու հաղթանակ բերել Պոգոնին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ու լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը կրկին աչքի է ընկել ակումբում իր արդյունավետությամբ։ Առաջնության 22-րդ տուրում՝ «Ստալի» հետ հանդիպման ժամանակ, նա դուրս է եկել փոխարինման 76-րդ րոպեին ու ոչ-ոքի հաշվի պայմաններում՝ հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած նախավերջին` 3-րդ րոպեին հեռահար հարվածով կարողացել է գրավել մրցակցի դարպասը ու հաղթանակ պարգևել թիմին։ Այս հաղթանակով «Պոգոնը»…
Հայաստանն ու Բրազիլիան նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը
Հայաստանի Հանրապետությունն ու Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս մասին Twitter-ում գրում է ՀՀ ԱԳՆ-ն։ ԱԳՆ-ն համոզվածություն է հայտնում, որ եղբայրական երկու երկրների ջերմ հարաբերությունները ընդլայնվելու են զարգանալու են։
Չեմպիոնների Լիգա․ ովքե՞ր են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները
Արդեն հայտնի են Չեմպիոնների Լիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդները։ Այս մասին տեղեկանում ենք UEFA-ի ՉԼ-ի Twitter-ի պաշտոնական էջից։ Այսպիսով, հավակնորդներ են Կիլիան Մբապեն, Բերնարդու Սիլվան, Մոհամեդ Կամարան և Վիրջիլ Վան Դեյքը։ 🏆 Player of the Match winners 🏆 🇫🇷 Mbappé🇵🇹 Bernardo Silva🇳🇱 Van Dijk 🇲🇱 Camara#UCLPOTM | @PlayStationEU | #UCL pic.twitter.com/64SHci8yxq — UEFA…
Մակրոնն ու Զելենսկին զրուցել են հեռախոսով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին Զելենսկին գրել է Twitter-ում։ Նա նշել է, որ իրենք քննարկել են անվտանգային իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև նորմանդական ձևաչափի ու կոնտակտային խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի ակտիվացման ճանապարհների մասին։ Զելենսկիի խոսքով՝ ինքը շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ Ուկրաինա կատարած այցի համար։ Նա գրել է…
CR7. Ռոնալդուն հրապարակել է իր ծծնդյան տորթի լուսանկարը
Երեկ՝ փետրվարի 5-ին, ծննդյան 37-ամյակը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի աստղ Կրիշտիանո Ռոնալդուն։ Այս մասին նա հրապարակում է արել սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով նաև իր ծննդյան տորթը։ «Կյանքն ամերիկյան բլրակների նման է․ քրտնաջան աշխատանք, բարձր արագություն, հրատապ նպատակներ, բարձր պահանջներ․․․ բայց վերջում ամեն ինչ տանում է դեպի ընտանիք, սեր, ընկերություն, արժեքներ, որոնց շնորհիվ այդ ամենն արժեր։…
Նոր գործառույթ Twitter-ում․ արդեն կարելի է քվեարկել
Twitter սոցիալական ցանցն ամբողջ աշխարհի օգտատերերի համար ավելացրել է թվիթներին քվեարկության հնարավորությունը։ Այս մասին հայտնում են Twitter Support-ից։ Նշվում է, որ այսուհետ օգտատերերը կարող են այլոց թվիթներին «կողմ» (Upvote) և «դեմ» (Downvote) քվեարկել։ Ըստ աղբյուրի՝ Downvote-երը կկարողանա տեսնել միայն թվիթի հեղինակը։
Կամպ Նոուում կայացավ Ադամա Տրաորեի շնորհանդեսը (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
«Բարսելոնայի» Կամպ Նոու մարզադաշտում այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի ունեցավ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, «Բարսայի» սան Ադամա Տրաորեի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք «Բարսայի» սոցցանցերի պաշտոնական էջերից։ Տրաորեն կես տարվա վարձակալության պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ, որի ավարտից հետո «Բարսան» կկարողանա գնել նրա տրանսֆերը 30 միլիոն դոլարով։ 26-ամյա հարձակվողն իր առաջին մարզումը Չավիի գլխավորությամբ անցկացրեց…
Մեսսին Հռոմի Պապի ինքնագրով մարզաշապիկ է նվեր ստացել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ինքնագրով Վատիկանի պաշտոնական մարզաշապիկ է նվեր ստացել։ Այս մասին Twitter-ում գրել է Լիոնի Վիկարիոս Էմանուել Գաբիյարը։ Նա նշել է, որ Մեսսին հավատքի մարդ է ու իր համար շատ կարևոր էր այդ նվերը։ Գաբիյարի խոսքով՝ իրենք միասին աղոթել են։ Aujourd’hui, j’ai remis à Lionel Messi le premier…
ԱՄՆ սպառազինության 2-րդ խմբաքանակը հասավ Ուկրաինա
Ուկրաինա է հասել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այդ երկրին տրամադրվելիք ռազմական լրացուցիչ օգնության 2-րդ խմբաքանակը։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ Նա նշել է, որ Կիևի օդանավակայան է վայրէջք կատարել ավելի քան 80 տոննա սպառազինություն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Ուկրաինա էր ուղարկել սպառազինության առաջին խմբաքանակը, որտեղ 91 տոննա մահաբեր զենք էր։
Հրդեհ Իսպանիայի ծերանոցներից մեկում․ կան զոհեր ու վիրավորներ
Երեկ գիշերը հրդեհ է բռնկվել իսպանական Վալենսիիայի ծերանոցներից մեկում, որի հետևանքով կան զոհեր ու հոսպիտալացվածներ։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Նշվում է, որ հրդեհի պատճառով 5 մարդ զոհվել է, 11-ը՝ հոսպիտալացվել։ Ըստ աղբյուրի՝ շենքից ընդհանուր տարհանվել է 70 մարդ։ Actualització incendi residència Moncada. Els bombers ja han ventilat les instal•lacions, i continuen a la zona.…
ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը
Հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Հանդիպմանն անդրադարձել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ Twitter-ի իր էջում։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է հանդիպումն ու աջակցում Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, որը կօգնի կայունություն ապահովել տարածաշրջանում։ Կոլոմինան գրել է,…














