Tyc Sports
Ես շատ եմ կարոտում նրան. Մեսսի
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ կարոտում է իր հայրենակցին՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին։ «Ճշմարտությունն այն է, որ մենք իրականում չգիտեինք, թե ինչ է պատահել նրա հետ: Համենայն դեպս, ես հեռու էի նրանից և չէի հասկանում իրավիճակը, քանի դեռ չկարողացա խոսել նրա հետ, և ես համոզվեցի, որ նրա առողջական վիճակը կարող է…
Մեսսին լիովին ապաքինվել է
ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին ամբողջությամբ ապաքինվել է, որի շնորհիվ կկարողանա հանդես գալ Արգենտինայի հավաքականի կազմում՝ առաջիկա 2 խաղերում։ Նոյեմբերի 13-ին սպասվում է Արգենտինա-Ուրուգվայ դիմակայությունը, որում Մեսսիի լինելը հարցականի տակ էր մինչ այս։ Սակայն նա մարզում է անցկացրել հավաքականի ընդհանուր խմբի հետ ու ոչ մի անհարմարություն չի զգացել։ Այս մասին գրում է Tyc Sports-ը։ Նշվում է,…
Ագուերոն արդեն ուզում է հեռանալ Բարսայից
Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով հուլիսի 1-ին է տեղափոխվել «Բարսելոնա», արդեն իսկ ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց կա նման հավանականություն, քանի որ Ագուերոն տեղափոխվել էր «Բարսա» հենց Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում խաղալու համար։ TYC Sports-ի լրագրողը հայտարարել է, որ Ագուերոն իրեն խաբված է զգում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի գիշերը…
Մեսսիին այդքան երջանիկ երբեք չէի տեսել․ Պարեդես
Արգենտինայի ազգային հավաքականում Լիոնել Մեսսիի թիմակից Լեոնարդո Պարեդեսը պատմել է, թե ինչպիսին էր Մեսսին՝ Կոպա Ամերիկայում հաղթելուց հետո։ «Մեսսիին երբեք այդքան երջանիկ չէի տեսել, հատկապես վերջին 45 օրում։ Նրան շատ դուր եկավ հավաքականում։ Դա ավարտական ուղևորության էր նման, որտեղ մենք զվարճացանք», – Պարեդեսի խոսքերը փոխանցում է TyC Sports-ը։ Ֆուտբոլիստը նշել է, որ իրենք երազել են…
Բալեկյանը 4 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական գրանդի հետ․ լրագրող
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» ֆուտբոլիստ Ֆերնանդո Բրիասկո Բալեկյանի շուրջ ստեղծված տրանսֆերային աղմուկը չի դադարում։ Մինչ այս խոսակցություններ տարածվեցին, որ Բալեկյանով հետաքրքրված է արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Հետո արդեն տվյալներ կային, որ եթե արտառոց ոչինչ չլինի, ապա «Բոկան» կգնի Բալեկյանին։ Այժմ արդեն TyC Sports-ի լրագրող Բրիան Պեկորան հայտարարել է, որ Բալեկյանը 4 տարվա պայմանագիր է…
Նա մեզ համար մի շարք դժվարություններ էր ստեղծում․ Մարադոնան՝ Բալեկյանի մասին
«Խիմնասիա Լա-Պլատայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոսել է «Ուրականիի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին։ Հիշեցնենք, որ Մարադոնայի թիմը Արգենտինայի առաջնության 18-րդ տուրում մրցում էր հենց «Ուրականի» հետ։ «Ուժեղ տղա է: Նա հիանալի էր տեղաշարժվում խաղի ընթացքում ու մեզ համար մի շարք դժվարություններ էր ստեղծում», – Մարադոնայի խոսքերը փոխանցում է TyC Sports-ը:
Մարադոնան տվել է պատմության լավագույն ֆուտբոլիստի անունը
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան նշել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը։ Նա տվել է «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անունը։ «Դի Ստեֆանոն գերազանցում էր բոլորին։ Պելեն չէր ցանկանում ընդունել դա։ Նա ինձնից էլ լավն էր։ Ինչ վերաբերում է Մեսիին, ապա երբեք չէի ցանկանա խաղալ նրա դեմ։ Տուգանային հարվածների իրացումը նրա կողմից…
Մեկ անգամ է եղել, երբ այլ ֆուտբոլիստից մարզաշապիկ եմ խնդրել․ Մեսսի
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին պատմել է այն միակ դեպքի մասին, երբ ինքն այլ ֆուտբոլիստից մարզաշապիկ է խնդրել։ «Այլ ֆուտբոլիստներից խաղաշապիկ չեմ խնդրում, սովորաբար, ով ցանկանում է, իր հետ փոխանակվում եմ: Սակայն մեկ անգամ խնդրել եմ Զիդանի խաղաշապիկը: Գրեթե մշտապես մրցակից թիմի արգենտինացու հետ եմ փոխանակվում: Եթե որևէ ֆուտբոլիստ չի խնդրում, ես էլ չեմ խնդրում»,- Մեսսիի…
Չեմ սիրում, երբ ինձ փոխարինում են. գերադասում եմ մնալ պահեստայինների նստարանին. Մեսսի
Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ասել է, թե ինչպես է վերաբերվում խաղի ժամանակ փոխարինմանը: «Ինձ դուր չի գալիս, երբ ես փոխարինվում եմ: Ես գերադասում եմ մնալ պահեստայինների նստարանին ու խաղալ ավելի քիչ, քան փոխարինվել: Ես այս կարծիքին եմ հասել, քանի որ շատ հանդիպումների ելքը որոշվում է խաղի վերջում, կամ ավելի հեշտ է հաջողություն…
Ամեն ինչ ավելի ու ավելի բարդ է դառնում, բայց ընտանիքն առաջնային է․ Մեսսի
«Ես մանկուց երազել եմ խաղալ Արգենտինայում՝ «Նյուելս Օլդ Բոյզի» կազմում, բայց հիմա ես ընտանիք ունեմ, երեք երեխա, ու ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ հանգիստ եմ զգում: Երեխաներիս համար կարող եմ լավ ապագա ապահովել: Փորձում եմ ընտանիքիս համոզել ինձ հետ տեղափոխվել Արգենտինա: Հիմա ես պետք է հաշվի առնեմ նաև երեխաներիս կարծիքը: Խնդիրն այն է, որ…
Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Դիեգո Սիմիոնե
Tyc Sports-ը հաղորդմամբ՝ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն խոսել է Լիոնել Մեսսի մասին։ «Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ինչու՞ չմարզել նրան: Նա Արգենտինան իր հետևից տարավ Ամերիկայի գավաթի խաղարկությունում։ Ինձ այլ հայտարարություններ չեն հետաքրքրում։ Յուրաքանչյուր ոք կարող է մտածել այնպես, ինչպես ուզում է: Բայց ես տեսել եմ, ինչպես էր Մեսսին գործում որպես առաջատար», – ասել…











