UFC
ՄաքԳրեգոր կարող է փոխարինել Պորյեին կամ Նուրմագամեդովին. UFC նախագահ
UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ իռլանդացի Կոնոր ՄաքԳրեգորը կարող է դուրս գալ ութանկյուն սեպտեմբերի 7-ի մրցաշարում, որը տեղի է ունենալու Աբու Դաբիում։ Նրա խոսքով ՄաքԳրեգորը կարող է փոխարինել Խաբիբ Նուրմագամեդովին կամ Դաստին Պորյեին, եթե մարտիկներից որևէ մեկը վնասվածք ստանա մարտից առաջ։ «Մենք հարցերը քննարկել ենք ՄաքԳրեգորի հետ, նա ուզում է վերադառնալ: Այժմ Կոնորը…
UFC-ի նախագահն ասել է, թե ինչն է բարկացնում ՄաքԳրեգորին
UFC- ի նախագահ Դենա Ուայթը ասել է, որ կազմակերպության նախկին չեմպիոն իռլանդացի Կոնոր ՄաքԳեգորը չափազանց դժգոհ է մնացել: Ավելի վաղ UFC- ի նախագահն ասել էր, որ ՄաքԳրեգորը չի կարողանա մենամարտել կազմակերպության մարտիկ Խորխե Մասվիդալի հետ, քանի որ նա չափազանց խոշոր է Կոնորի համար: «Կոնորը չի ընդունում, որ Մասվիդալի շատ խոշոր է նրա համար: Կոնորին դուր…
Կայացավ UFC 240-ի շրջանակներում անցկացվող Խոլլուեյ-Էդգար մենամարտը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էդմոնտոնում այսօր ավարտվել է UFC 240-ի շրջանակներում անցկացվող մենամարտը, որտեղ Խոլլուեյը հաղթանակ է տարել: Հաղթելով իր ամերիկացի մրցակցին՝ Խոլլուեյը պահպանել է UFC 240-ում՝ կիսաթեթև քաշային կարգում, իր չեմպիոնի տիտղոսը: Այս մասին հայտնում է sport.ru-ն: 5 ռաունդ շարունակված մարտի ամբողջ ընթացքում Խոլլուեյը շատ վստահ էր զգում իրեն և պահպանում էր իր առավելությունը՝ UFC-ի նախկին չեմպիոնի նկատմամբ:…
Պատկերացում չունեմ, թե ինչպես է Պորյեն պատրաստվում հաղթել Հաբիբին․ Ռոյ Ջոնս
Բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն 50-ամյա Ռոյ Ջոնսը կարծում է, որ ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովը կհաղթի Դուստին Պորիեին և կպաշտպանի UFC- ի չեմպիոնի կոչումը: «Հաբիբի պայքա՞րը Պորյեի դեմ։ Ես երկար տարիներ Հաբիբի մեծ երկրպագու եմ հանդիսանում։ Ինձ թվում է, որ նա մեծ առավելություն ունի Պորյեի նկատմամբ։ Չեմ կարծում, որ Դաստինը նույն ունակություններն ունի, ինչ Հաբիբը: Ես…
Հայտնի է, թե երբ է վերադառնալու ՄաքԳրեգորը
UFC-ի նախագահ Դենա Ուայթը հայտնել է, թե երբ կարող է վերադառնալ կազմակերպության երբեմնի չեմպիոն իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը: «Կարծում եմ՝ Քոնորը կվերադառնա կամ 2019-ի վերջին կամ էլ 2020-ի սկզբին: Տեսնենք, թե ինչպես կընթանան սեպտեմբերյան մրցաշարերը: Ո՛չ, Քոնորը չի մենամարտելու Նուրմագամեդով – Պորյե մենամարտի հաղթողի հետ: Բայց անկախ այդ մենամարտի արդյունքից՝ դիվիզիոնում բազմաթիվ փոփոխություններ են լինելու»,-Ուայթի խոսքերն…
Ֆլոյդը աղաչում է Խաբիբի հետ մենամարտելու համար․ Նուրմագամեդովի մենեջեր
UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովի մենեջեր Ալի Աբդելազիզը հայտնել է, որ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը ցանկանում է մենամարտել ռուս մարզիկի հետ։ Այս մասին հայտնում է TMZ լրատվականը։ «Ես ձեզ մեկ բան կասեմ. Ֆլոյդը աղաչում է Խաբիբի հետ մենամարտելու համար: Նա աղաչում է: Ֆլոյդի մոտ փողերը վերջացել են: Ինձ հետ կապ են հաստատում Խաբիբի և…
Bottle Cap Challenge․ Սթեթհեմն ու ՄաքԳրեգորը շրջադարձ հարվածով բացել են շիշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում լրիվ վերջերս սկսել է տարածվել Bottle Cap Challenge-ը, որի շրջանակներում չելենջին մասնակցողը պետք է ոտքի շրջադարձ հարվածով բացի շշի խցանն այնպես, որ շիշը չվնասվի։ Սրան միացել են նաև 2 համաշխարհային աստղ՝ դերասան Ջեյսոն Սթեթհեմն ու UFC-ի մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորը։ Նրանց հաջողվել է հիանալի կատարել առաջադրանքը։ Ուշագրավ է նաև, որ ՄաքԳրեգորը հարվածը կատարել է՝ սեփական…
Նուրմագոմեդովը ռևանշի հնարավորություն է տվել Մաքգրեգորին
UFC չեմպիոն, խառը մենամարտերի ռուս մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը ռևանշի հնարավորություն է տվել իռլանդացի մարզիկ, նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորին: Այնուամենայնից նա ընդգծել է, որ իռլանդացին նախ պետք է վաստակի ռևանշը: «Մաքգրեգորը պետք է վաստակի ռևանշը: Դա տեղի կունենա, բայց հիմա ես հետաքրքրված չեմ մենամարտով: Եթե նոր բան եք ուզում, արժանացե՛ք դրան: Բայց միայն Դանա Ուայթն է…
Հայր և որդի Նուրմագոմեդովների մենամարտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խավիեր Մենդեսը, ով հանդիսանում է UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մարզիչը՝ տեսագրել է, թե ինչպես է Խաբիբը մենամարտում հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի հետ, ով նույնպես մարզիչ է: «Խաբիբն ասաց, որ ևս մեկ անգամ կփորձի, սակայն արդյունքը նույնը կլինի, չէ՞ որ նա մենամարտում է ամենաուժեղ մրցակցի՝ հոր հետ»,- Instagram-ի իր էջում գրառում է արել Մենդեսը և հրապարակել տեսանյութը:
Հայերը մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին․ Քոնոր ՄաքԳրեգորը հայերի մասին գրառում է կատարել
Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր ՄաքԳրեգորը «Թվիթերում» գրառում է կատարել հայերի մասին: «Ես ամբողջ ընթացքում հայերի հետ եմ եղել: Դիլոն Դենիսն ու Քարդաշյանները: Գործ մի՛ ունեցեք նրանց` հայերի հետ: Նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին», – գրել է Մաքգրեգորը: Նա այս գրառումով պատասխանել է օգտատերերից մեկի…
Կրիշտիանուի հետ մշտական կապի մեջ ենք, զրուցում ենք խաղերից հետո. Նուրմագոմեդով
Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ ընկերության մասին: «Իմ ընկերներից շատերը MMA-ի աշխարհից չեն: Կրիշտիանուի հետ մշտական կապի մեջ ենք, զրուցում ենք խաղերից հետ: Նրան հրավիրե՞մ Դաղստան: Անգամ չգիտեմ, դրա մասին չեմ էլ մտածել: Հրավիրելու դեպքում նրա համար թիկնապահ վարձելու անհրաժեշտություն կլինի: Չգիտեմ՝ կկարողանա՞մ պատասխանատու լինել նրա կյանքի համար: Մեզ մոտ ապահով է, այնպես…
Մաքգրեգորը վիրավորել է 1.5 մլրդ մուսուլմանի.Ալի Աբդալ-Ազիզ
Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդալ-Ազիզը մեկնաբանել է Կոնոր Մաքգրեգորի գրառումը: Իռլանդացին Նուրմագոմեդովի հարսանիքից լուսանկար էր հրապարակել ու վիրավորել Խաբիբի կնոջը` նրան սրբիչ անվանելով: Ավելի ուշ, Կոնորը հեռացրել էր այդ գրառումը։ «Այդ տղան հիմարություններ է ասում, վիրավորում է մարդու կնոջը, ծիծաղում է կրոնի և հավատքի վրա: Մաքգրեգորը չի հասկանում, որ վիրավորում է 1.5 մլրդ մուսուլմանի: Կրոնն ու…
Խաբիբը ցանկանում է մենամարտ անցկացնել սեպտեմբերին
Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, թե երբ է պատրաստվում վերադառնալ օկտագոն: «Մենք բանակցություններ ենք վարում. ցանկանում եմ վերադառնալ սեպտեմբերին: Կան դժվարություններ, քանի որ Զուբայրա Տուխուգովը և Աբուբակար Նուրմագոմեդովը չեն կարող մենամարտել սեպտեմբերին: Ես ասել եմ, որ առաջինը պետք է նրանք վերադառնան, քանի որ որակազրկվել են իմ պատճառով: UFC-ից ինձ մեծ գումարներ են առաջարկում, որ հրաժարվեմ իմ…
Ջունգլիներում միայն մեկ արքա է լինում.Խաբիբ
Խաբիբ Նուրմագոմեդովը մեկնաբանել է Կոնոր Մաքգրեգորի` կարիերան ավարտելու լուրը. «Ջունգլիներում պետք է լինի միայն մեկ թագավոր: Միայն մեկ»,- գրել է 30-ամյա մարզիկը Twitter-ում: Հիշեցնենք, որ Մաքգրեգորը այսօր հայտարարել էր, որ ավարտում է կարիերան MMA-ում։
Որոշել եմ ավարտել կարիերաս MMA-ում․ Մաքգրեգոր
MMA-ում կարիերան ավարտելու հետ կապված Թվիթերում գրառում է կատարել UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը . «Կարճ հայտարարություն ունեմ: Որոշել եմ ավարտել կարիերաս MMA կոչվող սպորտաձևում: Իմ բոլոր նախկին գործընկերներին հաջողություն եմ մաղթում: «Պինա Կոլադա» կոկտեյլն իմ հաշվին, ընկերներ»,- գրել է Մաքգրեգորը:















