Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր ՄաքԳրեգորը «Թվիթերում» գրառում է կատարել հայերի մասին:
«Ես ամբողջ ընթացքում հայերի հետ եմ եղել: Դիլոն Դենիսն ու Քարդաշյանները: Գործ մի՛ ունեցեք նրանց` հայերի հետ: Նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին», – գրել է Մաքգրեգորը:
Նա այս գրառումով պատասխանել է օգտատերերից մեկի գրառմանն այն մասին, որ նա աջակցում է Դիլոն Դենիսին և հայերին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Նշենք, որ Դիլոն Դենիսը ընդգրկված է Մաքգրեգորի թիմում ու նախկինում հայտարարել է, որ կիսով չափ հայ է:
https://twitter.com/TheNotoriousMMA/status/1122595575109771265

