«Զենիթ»-ի ղեկավարությունը մտադիր է վաճառել Մալկոմին։ Այս մասին հայտնում է Р-Спорт-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին Բրազիլիայում։
Նշենք, որ պետերբուրգյան ակումբի վինգերը այս տարվա հունվարին է տեղափոխվել «Բարսելոնա»-ից։
Ինչպես նշում է աղբյուրը, ակումբի ղեկավարությունը պնդում է, որ երկրպագուները չեն ընդունել ֆուտբոլիստին։ Ավելի վաղ Ռուսաստանի ՊԼ-ի շրջանակներում «Կրասնոդար»-ի հետ խաղի ժամանակ երկրպագուները դրոշ էին կախել՝ ցույց տալով իրենց դժգոհությունը սևամորթ ֆուտբոլիստի նկատմամբ։
Հավելենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի համար «Զենիթ»-ը վճարել է 40 մլն եվրո։

