«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մտադիր չէ ավարտին հասցնել «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Յունայթեդ»-ը չի համաձայնել ֆուտբոլիստի համար պահանջվող գումարի չափի հետ։ Անգլիական ակումբին նաև շփոթեցրել են ֆուտբոլիստի գործակալի պահանջները։ Դիբալան իր հերթին ոգևորված չէ իր տեղափոխության վերաբերյալ բանակցություններով։
Դիբալան ցանկանում է լքել «Յուվենտուս»-ը Ռոնալդուի պատճառով։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Դիբալան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթես», եթե Լուկակուն գա «Յուվենտուս»։

