Մադրիդի «Ռեալը» ցանկանում է փոխանակել Խամես Ռոդրիգեսին և Պոլ Պոգբային: «Արքայական» ակումբը արդեն առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Կարմիր սատանաները», սակայն, մերժել են առաջարկը։ Այս մասին հաղորդում է The Times-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» 26-ամյա ֆուտբոլիստի փոխարեն առաջարկել են Խամեսին և հավելյալ 30 միլիոն եվրո։ Մինչդեռ անգլիական ակումբը ֆրանսիացու տրանսֆերից ցանականում է ստանալ առնվազն 160 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի տրանսֆերի ձախողման դեպքում «Ռեալի» համար այլընտրանքային տարբերակ է «Այաքսի» ֆուտբոլիստ Դոնի վան Դե Բեկը:
ԶԼՄ-ների վերջին տեղեկություններով՝ հոլանդացի ֆուտբոլիստի տեղափոխությունը միայն ժամանակի հարց է։

