yerevan rent apartment

  • Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է

    Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է

    Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարարությանլրատվական ծառայություն

  • ՀՀ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ անելու առթիվ

    ՀՀ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ անելու առթիվ

    ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15.49-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում գտնվող 17/67 ընտրական տեղամասում, նույն գյուղի բնակիչը մասնակցել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել իր  նույնականացման քարտով:…

  • «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը. ուղերձ «Իմ քայլին» եւ ոստիկանությանը

    «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը. ուղերձ «Իմ քայլին» եւ ոստիկանությանը

    Հայաստանի Հանրապետության մերօրյա ժամանակագրության հերթական նշաձողը՝ իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլեւս իրողություն է, ինչի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին, մասնավորապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին՝ ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում ներդրած ջանքերի համար: Միաժամանակ իրավապահ մարմիններին կոչ ենք անում…

  • Հայ մարզիկները ՌԴ-ում կշարունակեն ունենալ լեգիոնականի կարգավիճակ

    Հայ մարզիկները ՌԴ-ում կշարունակեն ունենալ լեգիոնականի կարգավիճակ

    Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը պարզաբանել է Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշումը Միության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Կոլոբկովը նշել է, որ որոշումը վերաբերում է միայն Բելառուսի մարզիկներին, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ: «Այդ պրակտիկան չի տարածվի Եվրասիական տնտեսական միության մյուս պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի…

  • ՀՀ դեսպանի ելույթը Բեռլինի հիշողության եկեղեցում

    ՀՀ դեսպանի ելույթը Բեռլինի հիշողության եկեղեցում

    Դեկտեմբերի 11-ին Բեռլինի խորհրդանիշ դարձած կայսր Վիլհելմի հիշողության եկեղեցում գերմանական Շվարցկոպֆ հիմնադրամը Եվրոպական երիտասարդական խորհրդարանի հետ միասին կազմակերպել էր Ծննդյան տոներին նվիրված համերգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման գլխավոր հույրը Գերմանայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն էր: Շվարցկոպֆ հիմնադրամի նախագահ Անդրե Շմից-Շվարցկոպֆը (André Schmitz Schwarzkopf) հանդես եկավ բացման…

  • «Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է եղել բացառապես Հայաստանի ու Արցախի անվտանգությունով»,- Էդուարդ Շարմազանով

    «Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է եղել բացառապես Հայաստանի ու Արցախի անվտանգությունով»,- Էդուարդ Շարմազանով

    Հանրապետական կուսակցությունը սկսում է քաղաքական պայքարի երկրորդ փուլը: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է Aysor.am-ը: Էդուարդ Շարմազանովը պնդել է, որ ճիշտ որոշում էր, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ «Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է եղել բացառապես Հայաստանի ու Արցախի անվտանգությունով։ Չգիտակցվեց, չընկալվեց, չկարողացանք ճիշտ ներկայացնել,…

  • Սերժ Սարգսյանի եղբորորդու դատին ներկայացել է տուժող կողմը

    Սերժ Սարգսյանի եղբորորդու դատին ներկայացել է տուժող կողմը

    Tert.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։  Նշենք, որ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալի շահերի պաշտպան  Երեմ Սարգսյանը չէր ներկայացել։ Բայց այս անգամ դատականին նիստին ներկա է տուժող Դավիթ Աշոտի Սիմոնյանը։ Նրա անվտանգությունն ապահովում էին ոստիկանները, սակայն Երեմ Սարգսյանը,…

  • Տիգրան Ավինյանն ընդունեց  Մալիկա Գենդուրիին

    Տիգրան Ավինյանն ընդունեց Մալիկա Գենդուրիին

    Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, հայտնում է 1in.am-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, Հանդիպմանը ներկա էր նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշեց, որ բաց և թափանցիկ միջավայրում…

  • Արշակունյաց պողոտա-Քրիստափորի խաչմերուկում լուսացույցների տեղափոխություն կկատարվի

    Արշակունյաց պողոտա-Քրիստափորի խաչմերուկում լուսացույցների տեղափոխություն կկատարվի

    Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում, հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։

  • «Այս ընտրությունները դիտորդներն աննախադեպ են համարել»,- Պյոտր Սվիտալսկի

    «Այս ընտրությունները դիտորդներն աննախադեպ են համարել»,- Պյոտր Սվիտալսկի

    Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է հայաստանցիներին ԱԺ ընտրությունների առթիվ. նա նշել է, որ շաբաթներ առաջ իր հայտնած համոզմունքը, որ սրանք ՀՀ-ի պատմության լավագույն ընտրություններ են լինելու, իրականություն է դարձել, հայտնում է «Ա1+»-ը: Հիմնվելով հայտարարությունների և նախնական զեկույցների վրա՝ նա նշել է, որ հայաստանցիները չունեն որևէ պատճառ այց ընտրություններից բավարված չլինելու։ «Այս ընտրությունները…

  • «Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի համար»,- Ալան Դանք

    «Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի համար»,- Ալան Դանք

    Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնը ողջունել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանից: Միացյալ Թագավորությունը (ՄԹ) ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն…

  • Իրանի և Չինաստանի ֆինանսական և բանկային գործառնությունները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի

    Իրանի և Չինաստանի ֆինանսական և բանկային գործառնությունները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի

    Իրանի և Չինաստանի ֆինանսական և բանկային գործառնությունները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի: Այդ մասին հայտնել է Իրանի և Չինաստանի առևտրի համատեղ պալատի փոխնախագահ Մուհամեդ Ռեզա Հարիրին, գրում է Кayhan թերթը: Հարիրին նշել է, որ երկու երկրների միջև ֆինանսական և բանկային հարաբերությունների վերսկսման վերաբերյալ սկզբունքային համաձայնության կողմերը  հասել են անցյալ շաբաթ: Հաղորդվում է, որ երկու երկրների միջև  ֆինանսական…

  • ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ՝ Ա.Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստից
  • ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը շուրջ 100 անուն գիրք է նվիրաբերել Հայաստանի ազգային գրադարանին

    ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը շուրջ 100 անուն գիրք է նվիրաբերել Հայաստանի ազգային գրադարանին

    Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է ընտրությունների, անցումային արդարադատության, ժողովրդավարական կառավարման մասին  ամերիկյան հրատարակության շուրջ 100 անուն նոր գրքերով: Գրքերը նվիրել է ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերը ստացվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակման ծրագրի շրջանակում: «Դրանք անգլալեզու հասարակագիտական գրքեր են։ Գրքերը վերաբերում են ընտրություններին, օրենսդրական բարենորոգումներին, տարբեր երկրներում հակակոռուպցիոն օրենսդրության ներդրմանը: Այս…

  • «Տրանսպորտի նախարարությունը ձեռնարկել է այն՝ ինչ կարողացել է ձեռնարկել»,- Արմեն Փամբուխչյան

    «Տրանսպորտի նախարարությունը ձեռնարկել է այն՝ ինչ կարողացել է ձեռնարկել»,- Արմեն Փամբուխչյան

    Armtimes.com-ը գրում է. Դեկտեմբերի 6-ի կառավարության նիստում հաստատվեց այն որոշումը, որով աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկրվել մինչեւ 2019թ-ի մարտի 1-ը։ Նախագծի համաձայն` ավտոմեքենա ներմուծողը առավելագույնը մինչեւ 6-ամսյա ժամկետում պարտավոր է աջակողմյան ղեկային համակարգը փոխարինել ձախակողմյանով։ Դրանից հետո միայն նա մաքսազերծելու, ՀՀ ոստիկանությունում հաշվառելու եւ շահագործելու հնարավորություն կստանա: Իսկ ահա 2020 թվականի հունվարի 1-ից…