YouTube
Հրապարակվել է Անդոյի նոր տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Youtube-ում հրապարակվել է Անդրանիկ Հարությունյանի (Անդո) նոր տեսահոլովակը։ Այն կոչվում է «Ամենալավ հարսանիք»։ Երգը հումորային տարրերով է համեմված։
Հայաստան և Չեխիայի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարները հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Այս մասին տեղանյութ է հրապարակվել ԱԳՆ-ի Youtube-ի ալիքում։
«Կյանքով կյանքին»․ նոր երգ՝ նվիրված՝ Հայրենիքի համար կյանքը չխնայած հերոսներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իրենց դուետներով հայտնի դարձած Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը նոր աշխատանք են ներկայացրել երաժշտասերներին։ Երգը կոչվում է՝ «Կյանքով կյանքին»։ Այն նվիրված է պատերազմում անմահացած հերոս հայորդիներին։ Խոսքի և երաժշտության հեղինակը Մանե Գևորգյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Հակոբ Հակոբյանը։ Ստեղագործությունն արդեն հրապարակվել է Youtube-ում։
Եգոր Կրիդը ջնջում է 5 միլիոն բաժանորդով Youtube-ի իր ալիքը
Ռուսական երգարվեստի աստղերից Եգոր Կրիդը որոշել է ջնջել 5 միլիոն հետևող ունեցող Youtube-ի իր ալիքը։ Այս մասին նա հայտնել է ուղիղ եթերի ժամանակ։ Կրիդը նշել է, որ պատճառը քիչ դիտումներն են։ Միաժամանակ, նա շնորհակալություն է հայտնել իրեն դիտողներին ու աջակցողներին։ Կրիդի Youtube-յան ալիքը 10 տարեկան է։
Իդա փոթորիկը պատուհասել է Լուիզիանա նահանգին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ին պատուհասած Իդա փոթորիկը երեկ հարվածել է երկրի Լուիզիանա նահանգի ափերին։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան ու արտասահմանյան ԶԼՄ-ներից։ Նշվում է, որ քամու արագությունը հասել է 240 կիլոմետր/ժամի։ Փոթորկի հետևանքով արդեն իսկ առանց էլեկտրականության է մնացել շուրջ 600 հազար տուն։ Քանի որ Իդայի վրա հասնելու մասին հայտնի էր դարձել մինչև դրա Լուիզիանային հարվածելը, իշխանությունները հասցրել…
Մեր վճարած հարկերը վերադառնում են մեզ․ ՊԵԿ-ը սոցիալական հոլովակ է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օգոստոսի 28-ին Youtube-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կապված ՀԴՄ կտրոնները վերցնելու կարևորության հետ։ ՊԵԿ-ը սոցիալական հոլովակի միջոցով ակնարկում է, որ ՀԴՄ կտրոնը տրամադրելն ու վերցնելը նպաստում են պետական բյուջեի ձևավորմանը, որն էլ նպաստում է՝ մանկապարտեզ, դպրոց ու տարբեր այլ ենթակառուցվածքներ ստեղծելուն և զարգացնելուն, որոնք էլ արդեն ծառայում են բոլորիս։ Հոլովակը…
Բունդեսլիգա․ 2-րդ տուրի գոլերի թոփ 5-յակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ներկայացվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրի լավագույն 5 գոլերը։ Դրանք հրապարակվել են առաջնության Youtube-ի պաշտոնական ալիքում։ Նշենք, որ առաջնությունում առաջատար է այս պահին «Հոֆենհայմը», ով 2 հաղթանակ է տոնել։
«Զիմ խորոտիկ յար»․ Nemra-ն ներկայացրել է իր նոր աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական Nemra ռոք խումբը նոր աշխատանք է ներկայացրել երկրպագուների դատին։ «Զիմ խորոտիկ յար»․ այսպես է կոչվում խմբի նոր ստեղծագործությունը, որը հրապարակվել է նրանց Youtube-ի էջում։ Այն 24 ժամից քիչ ժամանակահատվածում շուրջ 10 հազար դիտում է հավաքել։
Բացառիկ նյարդավիրաբուժական վիրահատություն՝ «Էրեբունի» ԲԿ-ում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է բացառիկ նյարդավիրաբուժական վիրահատություն: Գլխուղեղի՝ հազվադեպ հանդիպող ուռուցքը նյարդավիրաբույժները հեռացրել են մեկ վիրահատության ընթացքում՝ փոխելով նման վիրահատությունների մասին ստանդարտ պատկերացումները: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի Youtube-ի էջից։ Նշվում է, որ վիրահատությունը կատարել է նյարդավիրաբուժական կլինիկայի ղեկավար Մամիկոն Եղունյանը՝ իր թիմի հետ: Ըստ աղբյուրի՝ Նման ուռուցքները հետացվում են երկու փուլով, «Էրեբունի» ԲԿ…
Գարիկն ու Սոնան նոր աշխատանք են ներկայացրել երկրպագուներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գարիկն ու Սոնա իրենց հերթական համատեղ աշխատանքի տեսահոլովակն են ներկայացրել։ Գարիկ Պապոյանը Youtube-ի իր էջում հրապարակել է նրանց «Շիրխանի պար» ստեղծագործությունը։ Գործիքավորումն իրականացրել է հենց Պապոյանը, ով նաև հանդես է գալիս որպես կիթառահար։
Բունդեսլիգա․ մրցաշրջանի լավագույն գոլերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ներակայացվել է գերմանական Բունդեսլիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն գոլերը։ Դրանք հրապարակվել են առաջնության Youtube-ի պաշտոնական էջում։
ԱԺ արտահերթ նիստ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստը։
«Արևով»․ Պեպելյանը նոր երգ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր երգ է ներկայացրել երժշտասերներին։ «Արևով» ստեղծագործությունը Պեպելյանը նվիրել է իր երեխային։ Երգը երեկ է հրապարկվել երգչուհու Youtube-ի էջում և սա գրելու պահին հավաքել է շուրջ 14,5 հազար դիտում։ Նշվում է, որ երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Գևորգ Եղիազարյանը։
Ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընթառաջ՝ մեր հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Youtube-ի էջից։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայանում է Զագրեբում։ Այն մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին։ https://www.youtube.com/watch?v=RLe7nOJroYo














