YouTube
«Իմ երազում»․ Սևակ Ամրոյանը ներկայացրել է իր նոր երգի հոլովակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Սևակ Ամրոյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Իմ երազում» երգի տեսահոլովակը։ Այն հրապարակվել է Ամրոյանի Youtube-ի ալիքում։ Երգի բառերը գրել է Կոմիտասը, երաժշտությունը՝ Ամրոյանը, գործիքավորումը կատարել է Գարիկ Գևորգին։
Բելառուսը զրկվել է «Եվրատեսիլ-2021» մրցույթին մասնակցելուց
Որոշում է կայացվել Բելառուսին զրկել 2021 թվականի «Եվրատեսիլ» մրցույթին։ Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլ» երգի մրցույթի Twitter-ի էջից։ Նշվում է, որ Բելառուսի առաջին երգում նկատվել է քաղաքական ենթատեքստ, որից հետո ստեղծագործությունը հեռացվել է մրցույթի Youtube-ի պաշտոնական ալիքից։ Այնուհետև բելառուսական Белтелерадиокомпания պետական մեդիահոլդինգը նոր երգի հայտ ուղարկեց, բայց այն եղավ ավելի ուշ, քան երկարացված ժամկետի հայտն…
«Կաքավիկ»․ Գարիկի ու Սոնայի նոր համատեղ աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը կրկին համատեղ աշխատանք են ներկայացրել երաժշտասեր հանրությանը։ Այս մասին տեղեկանում ենք Պապոյանի Youtube-ի էջից, որտեղ հրապարկվել է նրան նոր աշխատանքի՝ «Կաքավիկի» տեսահոլովակը։ Նշենք, որ երգի օրիգինալ տարբերակը պատկանում է Կոմիտաս Վարդապետին։
Կառավարության նիստ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կայացավ Կառավարության 2021 թվականի մարտի 18-ի հերթական նիստը, որն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։
«Թամզարա» ստեղծագործությունը՝ Արամ MP3-ի ու Գուրգեն Դաբաղյանի մատուցմամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արամ MP3-ն Youtube-ի իր էջում ժամեր առաջ հրապարակել է իր ու Գուրգեն Դաբաղյանի նոր համատեղ աշխատանքը։ Նրանք նորովի են ներկայացրել «Թամզարա» ստեղծագործությունը։ Ինչպես տեղեկանում ենք տեսահոլովակի կից գրառումից՝ երաժշտության գործիքավորումն արել է Նիկ Եգիբյանը, իսկ անիմացիայի հեղինակը Արամայիս Հայրապետյանն է։
«Կաթիլ» խումբը վաղը կներկայացնի իր առաջին ձայնասկավառակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Կաթիլ» երաժշտական խումբը վաղը կներկայացնի իր առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է «Ակներ»։ Այս մասին տեղեկանում ենք խմբի Facebook-ի էջից։ Նշվում է, որ շնորհանդեսի տոմսն ու ձայնասկավառակը միասին կազմում են 10 հազար դրամ։ Խումբը հայտնել է նաև, որ սկավառակը թողարկվել է սահմանափակ՝ 100 օրինակով։ Նշենք նաև, որ խումբը հռչակ ձեռք բերեց «Կուզիմ» երգով, որը ներկայացնում ենք…
Շարմազանովին ոստիկանները թույլ չտվեցին մտնել ՀՀԿ գրասենյակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էդուարդ Շարմազանովին ոստիկանները թույլ չեն տվել մտնել Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակ։ Շարմազանովը հանդիպելով ոստիկանական պատնեշին հայտնում է, որ ինքը գրանցված աշխատող է ու գնում է աշխատանքի, ինչին ի պատասխան ոստիկանությունից նրան ասում են, որ տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակված է։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Կայացել է SOAD-ի «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մեկնարկել է System of a Down ռոք խմբի առցանց դրամահավաքը։ Ցուցադրվել է նաև «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակը։ Վերջինս հեղինակվել է Շավո Օդաջյանի ու Deep Sky Animation’s-ից Ադամ Մասոնի կողմից։ Նշենք, որ դրամահավաքի ընթացքում հավաքված միջոցներն ուղղվելու են Արցախում վիրավորված զինվորների վերականգնմանը, մասնավորապես՝ ձեռքեր ու ոտքեր կորցրածների։ SOAD-ի նոր տեսահոլովակը Youtube-ում մեկ օրում հավաքել է 250…
«Ազատություն»․ Clocker-ը ներկայացրել է իր նոր երգը
Clocker այլընտրանքային ռոք խումբը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը։ «Ազատություն»․ այսպես է կոչվում Clocker-ի նոր երգը, որի տեսահոլովակը արդեն հասանելի է խմբի Youtube-յան ալիքում։ Երգի անիմացիայի հեղինակը Վահրամ Մելիքջանյանն է։ Clocker-ի հիմնադիրն Ալբերտ Իսահակյանն է։
Բունդեսլիգա․ 2020/21 մրցաշրջանի լավագույն գոլերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գերմանիայի Բունդեսլիգայի Youtube-ի պաշտոնական ալիքը տեսանյութ է հրապարակել։ Դրանում ներկայացված են ընթացիկ մրցաշրջանի 10 լավագույն գոլերը։
Youtube-ը սառեցրել է Թրամփի օգտահաշիվը
Youtube-ը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ հեռացրել է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերջին տեսանյութն ու սառեցրել նրա օգտահաշիվը 7 օրով։ Այս մասին հայտնում է Axiom-ը։ Youtube-ը պատճառաբանել է, որ Թրամփի վերջին տեսանյութում առկա է բռնության սադրանք ու նախազգուշացումների իրենց համակարգին համապատասխան՝ ալիքը չի կարողանա տեսանյութեր ներբեռնել ու ուղիղ հեռարձակումներ կազմակերպել՝ 7 օրվա…
Բունդեսլիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գերմանիայի Բունդեսլիգայի Youtube-ի ալիքում նոր տեսանյութ է հրապարակվել։ Դրանում ցուցադրվում են Գերմանիայի առաջնության դեկտմեբերի լավագույն գոլերը։














