YouTube
10 միլիարդ դիտում հավաքած առաջին տեսահոլովակը YouTube-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հարավկորեական Pinkfong կրթական ընկերության՝ Baby Shark Dance մանկական տեսահոլովակը թողարկումից հետո YouTube-ում սահմանել է ռեկորդ՝ ավելի քան 10 միլիարդ դիտումով: Այս մասին ընկերությունը հինգշաբթի հայտնել է Twitter-ի իր էջում։ «Baby Shark Dance-ը դարձել է պատմության մեջ առաջին տեսահոլովակը, որը 10 միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում»,- ասվում է հաղորդագրությունում: Տեսանյութն առաջին անգամ YouTube-ում տեղադրվել է 2016…
Լևանդովսկին 2021-ին 43 գնդակ է հեղինակել Բունդեսլիգայում․ բոլոր գոլերը՝ մեկ տեսանյութում
Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող Ռոբերտ Լևանդովսկին 2021 թվականի ընթացքում Բունդեսլիգայում դարձել է 43 գոլի հեղինակ։ Նրա բոլոր գոլերը մեկ տեսանյութում հավաքել ու Youtube-ում յհրապարակել է Բունդեսլիգայի մեդիա ծառայությունը։ Այսպիսով՝ լեհ գոլարի բոլոր գնդակները Բունդեսլիգայում՝ մեկ տարվա կտրվածքով։
Սոնա Ռուբենյանը նոր երգ է ներկայացրել՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանը Youtube-ում նոր երգ է հրապարակել՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Շանթ Նավոյանին։ Երգը կոչվում է «Կարոտի նռնենի»։ Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ Արսեն Գրիգորյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Նիք Եգիբյանը։
Բունդեսլիգա, տուր 16. լավագույն գոլերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գերմանական Բունդեսլիգայում կայացել են 16-րդ տուրի հանդիպումները։ Առաջնության Youtube-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է տուրի լավագույն գոլերը։
Մանկական Եվրատեսիլ․ տեղի է ունեցել Մալենայի առաջին փորձը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այս տարվա մանկական Եվրատեսիլին Հայաստանը ներկացնող Մալենան Ֆրանսիայում իր առաջին փորձն է ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի Youtube-ի էջից, որտեղ հրապարակվել է Մալենայի «Քամի-Քամի» երգի փորձի տեսագրությունը։ Նշենք, որ մրցույթը կայանալու է դեկտեմբերի 19-ին, Մալենան ելույթ է ունենալու 9-րդ համարի ներքո։
Սոնա Ռուբենյանը հրապարակել է ամուսնուն նվիրված երգի տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վերջերս պսակադրված Սոնա Ռուբենյանը ամուսնուն նվիրված հարսանեկան երգը վերածել է տեսահոլովակի ու հրապարակել Youtube-ի իր էջում։ Երգը կոչվում է՝ «Եկար»։ Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ Ռուբենյանը երգը հրապարակել է նաև Instagram-ի իր էջում։
Ֆրանսիայի փողոցներում կհայտնվի անվարորդ միկրոավտոբուս (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆրանսիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որը կկիրառի առանց վարորդ միկրոավտոբուս։ Այս մասին հայտնում է CVBJ-ն։ Նշվում է, որ մեքենաների արտադրողը EasyMile-ն է։ Ընկերությունը ստացել է թույլտվություն՝ իր EZ 10 ինքնավար միկրոավտոբուսով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Ըստ աղբյուրի՝ այս մեքենան փորձարկում է անցել ավելի քան 400 տարբեր վայրերում։ Միկրոավտոբուսը նախատեսված է լինելու 12 ուղևոր տեղափոխելու համար և…
Բոց ու հրդեհ․ Նիկ Եգիբյանի ու Սոֆի Մխեյանի նոր երգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նիկ Եգիբյանն ու Սոֆի Մխեյանը երաժշտասերներին են ներկայացրել իրենց նոր ստեղծագործությունը՝ «Բոց ու հրդեհ»-ը։ Երգի տեսահոլովակն արդեն հասանելի է Youtube-ում։ Նշվում է, որ երաժշտությունն ու գործիքավորումը Եգիբյանինն է, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանինը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։
«Հույս»․ Խորեն Լևոնյանը նոր երգ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայտնի դերասան Խորեն Լևոնյանը երաժշտասերների դատին է ներկայացրել իր նոր «Հույս» երգը։ Այս հրապարակվել է Լևոնյանի Youtube-յան ալիքում։ Երգը հեղինակվել է Իշխան Ղարիբյանի, Խորեն Լևոնյանի և Տիգրան Աթայանի կողմից։
Youtube-ը պաշտոնապես հայտարարել է dislike-երը թաքցնելու մասին
Youtube-ը պաշտոնապես հայտնել է, որ թաքցնելու է dislike-երի քանակը դիտողների համար ու այն միայն տեսանելի է լինելու կոնտենտ ստեղծողի համար։ Այս քայլի նպատակը հեղինակներին dislike-երով արշավներից ու հարձակումներից պաշտպանելն է։ Բանն այն է, որ կատարված ուսումնասիրության համաձայն՝ մարդիկ նախատրամադրվածություն dislike դնելու տեսանյութին, եթե dislike-երի քանակը շատ է, իսկ վերջին հնարավոր է ապահովել dislike-երի արշավներով, ինչը…
Բրազիլիայի նախագահի՝ պատվաստանյութերի մասին տեսանյութը հեռացվել է Youtube-ից
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին Youtube-ի իր ալիքում հրապարակել էր հոր տեսանյութը, որտեղ նախագահը նշում էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու ՄԻԱՎ-ի միջև կապի մասին։ Իսկ դրանից առաջ Youtube-ը մեկ շաբաթով արգելափակել էր Բոլսոնարուի ալիքը, քանի որ վերջինս խախտել էր ընկերության քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ Youtube-ն արգելում է արգելափակված օգտատերերի կոնտենտը…
Դու գնացիր կռիվ, տղես․ Սաֆարյանը նոր երգ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայտնի երգիչ Արսեն Սաֆարյանը Youtube-ի իր էջում ներկայացրել է իր նոր աշխատանքը։ «Դու գնացիր կռիվ, տղես»․ այսպես է կոչվում է Սաֆարյանի նոր երգը։ Խոսքերի ու երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև զոհված զինծառայողների ծնողներ։ Նշվում է, որ երգը նվիրվում է Հայկազ Հարությունյանի հիշատակին:
Տեսաֆիլմ՝ նվիրված Վանո Սիրադեղյանին․ Ձեռքդ ետ տար ցավի վրայից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ձեռքդ ետ տար ցավի վրայից»․․․ այսպես է կոչվում Վանո Սիրադեղյանի ծննդյան 70-ամյակին նվիրված տեսաֆիլմը։ Այն նկարահանվել է 2016 թվականին՝ գրողի հայրենի գյուղում, հայրական տանը, գրողի եղբոր՝ Սերյոժա Սիրադեղյանի մասնակցությամբ։ Ֆիլմի հեղինակը Արայիկ Մանուկյանն է։ Ֆիլմի ստեղծման աջակցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի աջակցությամբ։
Արամ MP3-ն ներկայացրել է իր նոր երգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արամ MP3-ն երկրպագուներին է ներկայացրել իր նոր աշխատանքը։ Երգի տեսահոլովակն արդեն հրապարակվել է Youtube-ում։ Երգը կոչվում է՝ «Կհամոզեմ»։ Երգի երաժշտության հեղինակը Կարենն ու Սևակն են, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը, իսկ հոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է։














