YouTube
Շարմազանովին ոստիկանները թույլ չտվեցին մտնել ՀՀԿ գրասենյակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էդուարդ Շարմազանովին ոստիկանները թույլ չեն տվել մտնել Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակ։ Շարմազանովը հանդիպելով ոստիկանական պատնեշին հայտնում է, որ ինքը գրանցված աշխատող է ու գնում է աշխատանքի, ինչին ի պատասխան ոստիկանությունից նրան ասում են, որ տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակված է։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Կայացել է SOAD-ի «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մեկնարկել է System of a Down ռոք խմբի առցանց դրամահավաքը։ Ցուցադրվել է նաև «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակը։ Վերջինս հեղինակվել է Շավո Օդաջյանի ու Deep Sky Animation’s-ից Ադամ Մասոնի կողմից։ Նշենք, որ դրամահավաքի ընթացքում հավաքված միջոցներն ուղղվելու են Արցախում վիրավորված զինվորների վերականգնմանը, մասնավորապես՝ ձեռքեր ու ոտքեր կորցրածների։ SOAD-ի նոր տեսահոլովակը Youtube-ում մեկ օրում հավաքել է 250…
«Ազատություն»․ Clocker-ը ներկայացրել է իր նոր երգը
Clocker այլընտրանքային ռոք խումբը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը։ «Ազատություն»․ այսպես է կոչվում Clocker-ի նոր երգը, որի տեսահոլովակը արդեն հասանելի է խմբի Youtube-յան ալիքում։ Երգի անիմացիայի հեղինակը Վահրամ Մելիքջանյանն է։ Clocker-ի հիմնադիրն Ալբերտ Իսահակյանն է։
Բունդեսլիգա․ 2020/21 մրցաշրջանի լավագույն գոլերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գերմանիայի Բունդեսլիգայի Youtube-ի պաշտոնական ալիքը տեսանյութ է հրապարակել։ Դրանում ներկայացված են ընթացիկ մրցաշրջանի 10 լավագույն գոլերը։
Youtube-ը սառեցրել է Թրամփի օգտահաշիվը
Youtube-ը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ հեռացրել է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերջին տեսանյութն ու սառեցրել նրա օգտահաշիվը 7 օրով։ Այս մասին հայտնում է Axiom-ը։ Youtube-ը պատճառաբանել է, որ Թրամփի վերջին տեսանյութում առկա է բռնության սադրանք ու նախազգուշացումների իրենց համակարգին համապատասխան՝ ալիքը չի կարողանա տեսանյութեր ներբեռնել ու ուղիղ հեռարձակումներ կազմակերպել՝ 7 օրվա…
Բունդեսլիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գերմանիայի Բունդեսլիգայի Youtube-ի ալիքում նոր տեսանյութ է հրապարակվել։ Դրանում ցուցադրվում են Գերմանիայի առաջնության դեկտմեբերի լավագույն գոլերը։
Բունդեսլիգայի 2020-ի լավագույն գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Վալենտինո Լազարոյի խփած գոլը՝ «Բայերի» դարպասը, ճանաչվել է 2020 թվականի Բունդեսլիգայի լավագույն գոլ։ Այս մասին տեղեկանում ենք Բունդեսլիգայի Youtube-ի պաշտոնական ալիքից։
The Weeknd-ը նոր երգ է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
The Weeknd-ը նոր տեսահոլովակ է հրապարակել Youtube-ի իր ալիքում։ Նոր երգը կոչվում է Save Your Tears։ Այն 3 օրում հատել է 23 միլիոն դիտումի սահմանը։ Տեսահոլովակում երգիչը ելույթ է ունենում բեմում, իսկ նրան լսում են փայլուն դիմակներով մարդիկ։
Բունդեսլիգայի 14-րդ տուրի լավագույն գոլերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գերմանիայի Բունդեսլիգայի Youtube-ի պաշտոնական ալիքում տեսանյութ է հրապարակվել։ Դրանում ներկայացված են առաջնության 14-րդ տուրի լավագույն 5 գոլերը։
Կառավարության նիստ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Ընթանում է Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի հերթական նիստը։
LADANIVA-ն նոր ստեղծագործություն է ներկայացրել․ «Օրոր» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆրանսիական LADANIVA խումբը այս անգամ էլ հայկական «Օրոր» երգի սեփական տարբերակն է ներկայացրել երկրպագուների դատին։ Այն արդեն հասանելի է խմբի Youtube-ի ալիքում։ Հիշեցնենք, որ LADANIVA-ն մինչ այս ներկայացրել է հայկական ժողովրդական երգերի մի քանի քավրներ, որոնցով հայտնի է դարձել հայ լսարանի մոտ։
Պեգովը տեսանյութ է հրապարակել Շուշիի վերաբերյալ
War Gonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապարակել Youtube-ի իրենց էջում, որտեղ ներկայացվում է, թե ինչ իրավիճակ է Շուշիի շրջակայքում։ https://www.youtube.com/watch?v=UjWY57OlUk0&feature=youtu.be&fbclid=IwAR1Gj9plVTwXq_x1qv7Ec0P-DsEqId_wc4tXS2C80b16GfjSn2TeJUpfB_k
Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
՛Արցախի պաշտպանության բանակը Youtube-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․ «Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում: Նման պահվածքով Ադրբեջանի…














