Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը

Ամենադիտվածներ

Ավստրալիան գումար կհատկացնի NASA-ին Լուսինն ու Մարսն ուսումնասիրելու համար

Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Անկախության տոնի առթիվ ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքներս հղել Հայաստանի ժողովրդին:

Ես լիահույս եմ, որ դժվար տարվանից հետո մենք կարող ենք ակնկալիք ունենալ հաղթահարելու համաշխարհային առողջապահական մարտահրավերները և ապագայում ունենալ ավելի լավ ժամանակներ», – ասված է ուղերձում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ