Տաջիկստանում հացից տասնյակ բանտարկյալներ են մահացել

Տաջիկստանի բանտերից մեկում հացի թունավորումից մահացել է 13 բանտարկյալ: Մահացածներից ամենաերիտասարդն օգոստոսին կդառնար 20 տարեկան: Այս մասին գրում է Izvestia-ն:

Ըստ աղբյուրի՝ բանտարկյալներից մեկը սնունդը բաժանել է 16 մարդկանց միջև, ովքեր ուտելուց հետո իրենց վատ են զգացել, իսկ դրանից հետո կորցրել են գիտակցությունը:

Բժիշկներին հաջողվել է փրկել 3 մարդու կյանք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գործով զբաղվում է երկրի գլխավոր դատախազը:

Ամենաթարմ