fbpx
Հասարակություն

Տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել

Տաքսու վարորդներն այսօր Աբովյան-Կորյուն խաչմերուկում բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք փակել էին Աբովյան-Կորյուն փողոցի երթևեկելի հատվածը և պահանջում էին, որ իրենց օրինական կանգառ տրամադրվի այդ հատվածում կայանելու համար: Վարորդները նշել են, որ թույլտվություն էին ստացել այդ հատվածում կայանելու, սակայն ամսվա վերջում 150 000 դրամի չափով տուգանվել են:

Ակցիան ավարտվեց, երբ նրանց խոստանացան, որ կստանան իրենց բարձրացրած խնդիրը լուծումը: ՃՈպետ Եգոր Կարապետյանը վարորդներին հորդորեց բացել ճանապարհը, ասաց՝ վաղվանից նրանց թույլ կտանց օրինական կանգառ ունենալ, կայանել Աբովյան-Կորյուն հատվածում:

«Բայց ինչո՞ւ էսօր չկայանենք, փող չաշխատենք, կլինի՞՝ էսօր հաց չուտենք: Թողեք՝ ազատ աշխատենք»,- դժգոհեց վարորդներից մեկը:

Կարապետյանն ասաց, որ եթե շատ խիստ մոտենային այս հարցին, գուցե ընդհանրապես չթույլատրվեր, բայց հասկանալով տրանսպորտային միջոցների՝ այսքան շատ լինելը, ընդառաջում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ