fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսի տարածողները չպատվաստված մարդիկ են․ ԱՀԿ

Կորոնավիրուսային հիվանդության հիմնական տարածողները դրա դեմ չպատվաստված մարդիկ են: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյում:

«Մենք բոլորին կոչ ենք անում, ով պատվաստվելու իրավունք ունի, օգտվել այդ հնարավորությունից և պարտադիր անցնել պատվաստման լրիվ ցիկլը: Դա հատկապես կարևոր Է առաջնահերթ խմբերի համար, ինչպիսիք 60 և ավելի բարձր տարիքի մարդիկ են, ինչպես նաև՝ թույլ իմունիտետ ունեցող անձինք»,- ասված է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ դիմակների կրումը, կարևոր Է նաև հաստատությունների օդափոխումը, բայց այլ միջոցների հետ համատեղ օգտագործման դեպքում դրանց ազդեցությունը բազմակի ուժեղանում Է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ