fbpx
Հասարակություն

Տարածքային ընտրական հանձնաժողովը Վարդենիսի և Ակունքի տեղամասերից ընտրախախտումների մասին դիմումներ չի ստացել

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ակունք համայնքներում ավարտվեցին համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը, ընտրություններն անցկացվել են Վարդենիս համայնքի 7 եւ Ակունք համայնքի 2 ընտրատեղամասերում։

Վարդենիս համայնքում մրցել  են  համայնքի ղեկավարի 8, Ակունքում՝ 5 թեկնածուներ: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Նրանց հիմնական մասն անկուսակցականներ են:

Ընտրությունների ավարտին Վարդենիս համայնքում գրանցված 10 հազար 676 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 5850-ը , կամ ընտրողների ընդհանուր թվի 54,88 տոկոսը: Ակունք համայնքում գրանցված 3076 ընտրողներից քվեարկել են 2020-ը, կամ ընտրողների ընդհանուր թվի 65, 67 տոկոսը:

«Ընտրություններն ընթացան  օրենքով սահմանված կարգով, հանգիստ մթնոլորտում, առանցլուրջ միջադեպերի եւ խախտումների: Ընտրությունների ողջ ընթացքում տարածքայինընտրական հանձնաժողովն ընտրախախտումների մասին դիմումներ չի ստացել: Բոլոր ինըընտրատեղամասերը փակվել են ժամը 20։00-ին, իսկ այժմ ընթանում է ձայների հաշվարկը»,- հավաստեց ՏԸՀ նախագահը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ