fbpx
Արցախ

Այդ տարածքները բռնազավթված են․ Արցախի պետնախարարը խոսեց Հին Թաղերի ու Խծաբերդի մասին

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հարց ուղղեցին՝ կապված Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերի գրավման հետ (նոյեմբերի 9-ի հայտարությունից հետո), որի ընթացքում նաև զոհեր եղան ու զինծառայողներ գերեվարվեցին։

Ո՞վ է այդ ամենի պատասխանատուն, ինչո՞ւ չենք պահանջում ռուսներից, որ կատարեն հայտարարության կետերը․․․ հարցերին անդրադառնալով Բեգլարյանը նշեց, որ ինքը նույնպես չունի այդ հարցերի պատասխանները, բայց տեսակետ կա, որ նոյեմբերի 9-ի հայտարարության քարտեզներով նախատեսված չի եղել, որ Խծաբերդը և Հին Թաղերը լինելու են մեր տարածքում։

Բեգլարյանի խոսքով՝ ևս մեկ տեսակետ կա, ըստ որի՝ ադրբեջանական զորքերն օգտնվել են տարածքում ռուս խաղաղապահների բացակայությունից, շարունակել են մարտական գործողություններն ու զավթել Հադրութի այդ փոքր մասը։

Արցախի պետնախարարը, այնուամենայնիվ, ասաց, որ այդ հարցերի պատասխանները պետք է տան պաշտոնատար անձինք, ովքեր ներգրավված են եղել բանակցություններում։

Բեգլարյանը նշեց նաև, որ Հադրութի այդ հատվածը, ինչպես նաև պատերազմի ընթացքում ու պատերազմի հետևանքով քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում հանձված տարածքները բռնազավթված են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ