ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Նախարարը հայտնում է, որ դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին:
«Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին:
Երեկ զրուցել եմ նաև բոլոր մարզպետերի հետ, ովքեր նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնս պատրաստվելու համար:
Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները:
‼️Ստորև բերված լուսանկարներն օրինակելի են ըստ ուղեցույցի դպրոցների տարածքները նախապատրաստելու համար»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158670432593501